RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#035, 2019-09-20 > #036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 04-10-2019



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2019-10-04 14:56:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 270, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԻՐԻԱՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ ԱՄՆ-Ի ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԶՈՐՔԵՐԸ

Ա. ՔԵՇԻՇՅԱՆ

Բոլոր անօրինական օտարերկրյա զորամիավորումները պետք է հեռանան Սիրիայի տարածքից, հակառակ դեպքում Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունն իրեն իրավունք է վերապահում դիմելու ամեն տեսակ պատասխան գործողությունների: Այդ մասին սեպտեմբերի 28-ին հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը :

Նյու Յորքում ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովի 74-րդ նստաշրջանում իր ելույթի ընթացքում Մուալլեմը նշել է, որ երկրի տարածքում շարունակում են ապօրինաբար գտնվել թուրքական եւ ամերիկյան զորքեր: Ի խախտումն ՄԱԿ-ի նորմերի եւ խարտիայի, այդ պետությունները «հասել են այնպիսի լկտիության, որ նույնիսկ բանակցություններ են վարում Սիրիայի հյուսիսում այսպես կոչված անվտանգության գոտու ստեղծման շուրջ»:

Վալիդ Մուալլեմը նաեւ նախազգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ը եւ Թուրքիան դուրս չբերեն զինված ուժերը, ապա Սիրիան իրեն իրավունք կվերապահի ձեռնարկելու ամեն տեսակ հակամիջոցներՙ միջազգային նորմերին համապատասխան, հաղորդում է Ռեգնում գործակալությունը:

Հիշեցնենք, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմը օտար պետությունների միջամտությամբ շարունակվում է 2011 թվականից: «Իսլամական պետություն» ահաբեկչական միավորման նկատմամբ հաղթանակի մասին հայտարարվեց 2017 թվականի վերջերին: Ներկայումս Սիրիայի կառավարությունը ահաբեկիչներից մաքրում է երկրի առանձին շրջաններ: Երկրի իշխանությունները քանիցս ՄԱԿ-ին են դիմել, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն միջազգային կոալիցիայի ուժերը Վաշինգտոնի գլխավորությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 04-10-2019

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ