RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#035, 2019-09-20 > #036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 04-10-2019



Տեղադրվել է` 2019-10-04 14:56:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 267, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՏԻԿ ԳՈՐԾԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԳԼԵՆԴԵՅԼՈՒՄ

Հ.Ծ.

Գլենդեյլի «մեծահասակների զվարճանքի կենտրոնում» (Glendale Adult Recreation Center) վաղըՙ հոկտեմբերի 5-ին Ամերիկայում հայկական թանգարանին ի նպաստ հայկական անտիկ գեղարվեստական գործերի ցուցադրություն է տեղի ունենալուՙ կազմակերպությամբ Հայկական դրամագիտության եւ հնությունների ընկերակցության (ANAS), Համազգայինի արեւմտյան շրջանի գործադիր վարչության եւ Գլենդեյլի տեղական մասնաճյուղերի: «Մեր նպատակն է Երեւան հանել այն վիթխարի ժառանգությունը, որ պատկանում է բոլոր հայերին, բայց զրկված է մնացել ցուցադրվելու հնարավորությունից, անտարբերության, անորոշության կամ կենցաղային մտացրության հետեւանքով: Մեր նախնիները մեծ հարստություն են թողել մեզՙ ձեռագրեր, մետաղադրամներ, գորգեր եւ գեղարվեստական այլ գործեր, որոնք պատմելու շատ բան ունեն մեզ: Այս ցուցահանդեսը եզակի առիթ է, որ լսենք նրանց պատմությունները», նշել է այս առթիվ ANAS-ի համահիմնադիրներից Չաք Հաճինյանը :

«Armenian Antiques Roadshow» ցուցահանդեսին ներկայացված են լինելու Կիլիկյան ժամանակաշրջանի մետաղադրամներ, Ուրարտական շրջանի գեղարվեստական գործեր, հին հայկական դրամներ, Ուիլյամ Սարոյանին եւ Զորավար Անդրանիկին պատկանող կամ նրանց հետ առնչություն ունեցող իրեր, հայկական ձեռագրեր, Հռոմեական «Արմենիակուս» դրամներ, եւ գորգեր ու տեքստիլ արտադրանքներ, որոնք տրամադրված են համապատասխանաբար Լեւոն Սարյանի, Չաք Հաճինյանի, Արմեն Մոլոյանի եւ Սարգիս Քիլիմճյանի, Քերոլ Վարդապետյան-Գրեգի, Գեւորգ Ներսիսյանի, Ժոզեֆ Սարգսյանի եւ Հրաչ Գյոզուբոյուքյանի կողմից:

Հաճինյանն արդեն 40 տարի է, ինչ հավաքում է հին հայկական գեղարվեստական արժեքավոր գործեր: Նա Ուոթերթաունի հայկական թանգարանի հոգաբարձուների վարչության անդամ է եւ մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում է մեր պատմության Ուրարտական շրջանը:

Մանրամասնությունների համար այցելել «https://tinyurl.com/armenian antiques»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 04-10-2019

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ