RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 11-10-2019



Տեղադրվել է` 2019-10-10 23:17:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1896, Տպվել է` 62, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԵՐԽՈՒԺՈՒՄ

Մ. Խ.

Թուրքերը ներխուժել են Սիրիա եւ գնդակոծում են այն բնակավայրերը, որտեղ նաեւ հայեր են ապրում:

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Էրդողանը թվիթերյան գրառմամբ է հայտնել, որ թուրքական զորքերը ռազմական գործողություն են սկսել Սիրիայի հյուսիսում, քրդերի կողմից վերահսկվող տարածքում: Գործողության նպատակն է Սիրիայի հյուսիսային շրջաններից դուրս մղել քուրդ աշխարհազորայիններին եւ ստեղծել «անվտանգության գոտի»:

Այս իրադրությանն արձագանքել է Հայաստանի վարչապետը կառավարության նիստի սկզբում երեկ նշելով, թե ՀՀ-ն դատապարտում է ներխուժման այս գործողությունը եւ մտահոգություն հայտնել, որ այս գործողությունը կարող է խորացնել Սիրիայում մարդկային ճգնաժամը. «Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը` գործուն միջոցներ ձեռք առնել այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու եւ Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիների, այդ թվում` ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ », ասել է վարչապետը` հավաստիացնելով, որ Հայաստանը կշարունակի Սիրիայում մարդասիրական առաքելության իրականացումը:

Սիրիայի հյուսիս-արեւելք Թուրքիայի ռազմական ներխուժումը դատապարտելու մասին հայտարարություն է արել նաեւ Հայաստանի արտգործնախարարությունը` նշելով, որ դա կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի եւ ի վերջո մարդկային նոր ճգնաժամի` ինքնության հիմքով մարդու իրավունքների ծանր ու զանգվածային խախտումների անմիջական վտանգով. «Հայաստանը կոչ է անում գործադրել գործուն միջազգային ջանքեր` այս ռազմական ներխուժումը դադարեցնելու, զանգվածային վայրագությունները կանխելու եւ Թուրքիայի սահմանակից Սիրիայի բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ», ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Թուրքիայի նպատակներից մեկն է քրդերից ազատել տարածքը եւ այն բնակեցնել միլիոնավոր սիրիացի փախստականներով: BBC-ն, վկայակոչելով Սիրիայի պետական հեռուստաընկերությունը, հայտնել է, թե թուրքական ավիացիան հարվածներ է հասցրել Ռաս Ալ-Այն քաղաքին: Անկարան ռազմական օպերացիան կոչել է «Խաղաղության աղբյուր»: Սիրիայի հյուսիսային այս շրջաններում տեղակայված էին ամերիկյան զորքեր, որոնք Թրամփի հրամանով հարձակման նախօրեին դուրս են բերվել տարածքից` այդպիսով Թուրքիային թույլ տալով հարվածել քրդերին:

Հավելենք նաեւ, որ Իրանի բանակն առանց զգուշացնելու իրանաթուրքական սահմանի երկայնքով անմիջապես ռազմական մեծածավալ զորավարժություններ է սկսել, ISNA գործակալության հաղորդմամբ: Իսկ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Անկարային կոչ է արել զսպվածություն դրսեւորել եւ ռազմական գործողություններ չծավալել հարեւան Սիրիայի տարածքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ