RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-08 17:45:01Բեյրութում հրդեհ է բռնկվել հիվանդանոցի մոտ
2020-08-08 17:40:22Արցախյան հիմնախնդիրը և դրա առաջացման պատմական իրողությունները(մաս III-վերջին)
2020-08-08 15:32:55Թուրքիան պատրաստ է վերակառուցել Բեյրութի նավահանգիստն ու հարակից շենքերը
2020-08-08 15:17:53Բագարանի Սուրբ Շուշանիկը(տեսանյութ)
2020-08-08 15:07:25Դուք եք մեր այսօրվա հերոսները. մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են Հանրապետության նախագահի անվանական ժամացույցներով
#036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 11-10-2019



Տեղադրվել է` 2019-10-10 23:17:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 985, Տպվել է` 58, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՑԱԽԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

Թվերը խոսում են

Արցախի Հադրութի շրջանի «Արցախէներգո» ՓԲԸ «Դիզակ» մասնաճյուղում ներկայումս աշխատում է ավելի քան 100 մարդ: Շրջանում օդային գծերի սպասարկումն ապահովում են երկու բրիգադ, որոնք տեղակայված են Հադրութ քաղաքում եւ Տող գյուղում: Կառույցի սպասարկման ոլորտն ընդգրկում է 173 ենթակայան, որոնցից 121-ը գտնվում է մասնաճյուղի հաշվեկշռում, 550 կմ երկարության 10/04 ԿՎ հզորության էլեկտրական գծեր: Փոխարինվել են շուրջ 200 միավոր հենասյուներ եւ 25 կիլոմետր երկարությամբ էլեկտրական գծեր: Հադրութ քաղաքում եւ գյուղերում էլեկտրիֆիկացվել են տասնյակ բնակելի տներ եւ փոխվել են ենթակայաններ:

Շրջանում բաժանորդների թիվը կազմում է 4300, որից 3630-ը բնակիչներ են: Օգտագործված էլեկտրաէներգիայի վարձավճարների հավաքագրման 80 տոկոսից ավելին կատարվում է բանկային համակարգի միջոցով եւ փոստային բաժանմունքներում:

Հարկ է նշել, որ «Արցախէներգո» ՓԲԸ ստեղծվել է 1998 թվականի դեկտեմբերի 29-ին : Ընկերությունը հիմնականում զբաղվում է էլեկտրաէներգիայի բաշխմամբ եւ իրացմամբ: Ցանցերի ընդհանուր երկարությունը կազմում է 3988 կիլոմետր: Էլեկտրաէներգիայի բաշխումն իրականացվում է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատագրված սակագներով: Սպասարկում է ավելի քան 51 հազար բաժանորդի:

2016թ. «Արցախէներգո» ՓԲԸ կողմից առաքված էլեկտրական էներգիայի քանակը կազմել է 299 միլիոն ԿՎտժ:

2017 թվականի առաջին եռամսյակում Արցախում արտադրվել է 83 միլիոն ԿՎտժ էլեկտրական էներգիա: Շահագործման է հանձնվել երկրորդ բարձր լարման էլեկտրահաղորդման օդային գիծը, որը իրար է միացնում Սոթք-Հաթերք ենթակայանները:

Արցախում 1940 թ. արտադրվել է 1,57 մլն կվտժ էլեկտրաէներգիա, իսկ 1986 թ.` 57,8 մլն կվտժ:

Մինչեւ 1920թ. Արցախում շահագործվել է մեկ հիդրոէլեկտրակայան Շուշի քաղաքի մոտՙ 30 ԿՎտ էլեկտրական հզորությամբ: Անհրաժեշտ է մտածել մեծ շուքով նշելու Արցախում էներգետիկայի ստեղծման 100-ամյա հոբելյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ