RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25 > #041, 2019-11-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 18-10-2019



Տեղադրվել է` 2019-10-17 22:43:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 2155, Տպվել է` 144, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՐԱՆԻ «ՍՏՎԵՐԻ ԱՍՊԵՏԸ»

ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ, Անվտանգության հարցերով փորձագետ

«Հատուկ ծառայությունների աշխարհը» շարքից

2019 թ. հոկտեմբերի 3-ին Իրանի Իսլամական Հանրապետության Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԽ) հետախուզության պետըՙ Հուսեին Թաիբը հայտարարեց, որ պետության հատուկ ծառայություններին հաջողվել է խափանել արաբա-իսրայելական հատուկ ծառայությունների փորձըՙ ֆիզիկապես վերացնել Իրանի ԻՀՊԽ հատուկ ստորաբաժանման «Ալ-Քուդս» (Երուսաղեմի ուժեր) հրամանատար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիին: Ձերբակալվել են մահափորձն իրականացնող երեք կասկածյալները:

Ըստ տեղեկատվության աղբյուրի, մահափորձը երկար եւ մանրակրկիտ պատրաստվել է: Դիվերսանտերը պատրաստվում էին պայթեցնել 500 կգ պայթանյութ ստորգետնյա թունելում, գերեզմաններից ոչ հեռու տեղակայված սգո սրահի մոտ, Քերմանի նահանգում: Պայթյունը ծրագրված էր իրականացնել գեներալ Սուլեյմանիի հանգուցյալ հոր հիշատակման ծեսի ժամանակ, որին պետք է անձամբ մասնակցեր գեներալը (նրա հայրը վախճանվել է 2017 թ.):

Նույն օրը երեկոյան գեներալ Սուլեյմանին հանդես եկավ Իրանի «Ալ-Ալամ» հեռուստաալիքով եւ պատմեց, թե ինչպես հաջողվեց խափանել իսրայելական հետախուզությանՙ «Մոսսադի» եւ որոշ արաբական հատուկ ծառայությունների համատեղ օպերացիանՙ իր անձի դեմ մահափորձ իրականացնելու նպատակով:

«Ես ողջ եւ առողջ եմ», հայտարարեց գեներալը ի լուր աշխարհի եւ իր ոխերիմ թշնամիների:

Հայտարարության մեջ չէին նշվում կոնկրետ փաստեր, մանրամասներ, թե ինչու ձախողվեց դիվերսիոն օպերացիան, ինչպես հաջողվեց դուրս գալ դիվերսանտների հետքի վրա եւ այլն: Բայց դե այդպես էլ պետք է լիներ, լուրջ հատուկ ծառայությունների ղեկավարները շատ չեն խոսում, այն էլ հեռուստաալիքներով կամ լրատվամիջոցներով: Իսկ ինչ վերաբերում է գեներալ Ղասեմ Սուլեյմանիին, ապա նրա հետ կապված ամեն ինչ շղարշված է մշուշով, հույժ գաղտնիությամբ, թերասացությամբ, իսկ երբեմն նաեւ ակնհայտ ապատեղեկատվությամբ: Ահա այդպիսին է գեներալի աշխատանքի յուրահատկությունը:

Եվ այսպեսՙ նշվում է Իսրայելի «Մոսսադ» հետախուզության անունը, բայց չեն նշվում նրա գործընկեր արաբական հատուկ ծառայությունների անունները, որն իհարկե մասնագետներին եւ սուր դետեկտիվ պատմությունների սիրահար ընթերցողներին խորհելու առիթ է տալիս:

Ինքստինքյան պարզ է, որ հատուկ ռազմա-դիվանագիտական հանձնարարություններ կատարող երկրի հոգեւոր առաջնորդի մտերիմ եւ ամենավստահելի մարդկանցից մեկը, Իրանի «հատուկ ծառայությունների լեգենդ» անունը կրող գեներալը, որը հարգանք ու պատիվ է վայելում Ռուսաստանում, Իրաքում, Սիրիայում, լուրջ շփումներ ունի Մերձավոր Արեւելքի քրդաբնակ շրջաններում, Եմենում եւ շատ այլ երկրներում, ունի նաեւ շատ թշնամիներ հատկապես Արեւմուտքում, որտեղ նրան անվանում են «խավարի ապետ», «ստվերի ասպետ» եւայլն:

Կարելի է ենթադրել, որ ձերբակալված դիվերսանտները ինչ-որ ցուցմունքներ են տալիս, որոնք դեռ վաղ է հրապարակել կամ չեն հրապարակվի ընդհանրապես, բայց «Մոսսադի» մասնակցության մասին բարձրաձայնվեց հենց սկզբից, նշանակում է պատասխան հարվածը սարերի ետեւում չէ:

Իմիջիայլոց Իսրայեը առանձնապես չի էլ թաքցնում, որ գեներալ Սուլեյմանին իրենց առաջնահերթ թիրախներից մեկն է: Այս տարվա օգոստոսին Իսրայելի ռազմա-քաղաքական կաբինետի անդամ Իսրայել Կացը մի այսպիսի արտահայտություն էր արել.«Իրանը օձի գլուխն է, իսկ Ղասեմ Սուլեյմանինՙ օձի ատամները: Հարկավոր է խփել օձի գլխին եւ քաշել նրա ատամները»:

Եթե Իսրայելում եւ Ծոցի որոշ երկրներում նրան համեմատում են օձի ատամների հետ, ապա Մոսկվայում նա բոլորովին այլ կերպար ունի, ավելինՙ որոշ աղբյուրներ պնդում են, որ միայն նրա եւ Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր հետախուզության վարչության ղեկավարի, ինչպես նաեւ անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Կրեմլը որոշում կայացրեց խառնվել Սիրիայի կոնֆլիկտին: Ինքստինքյան պարզ է նման շախմատային քարին խաղատախտակից դուրս հանելը զուտ հետախուզությունների խնդիր չէ, դա արդեն գեո-քաղաքական խնդիր է:

Արդեն մի քանի տարի է գեներալը «թիրախավորված է» եւ «որսը» նրա ետեւից կշարունակվի մինչեւ վերջ:

Բայց ինչպես նշեցի վերեւում, պատասխան հարվածը նույնպես ցավոտ կլինի Իսրայելի, իսկ միգուցե նաեւ կոնկրետ երկրների եւ նրանց գործընկերների համար:

Ինչպես ասում ենՙ «Կրակը հետաքրքրում է ե՛ւ հրշեջներին, ե՛ւ հրձիգներին»:

Նկար 1. «Ալ-Քուդս» (Երուսաղեմի ուժեր)-ի դրոշը

Նկար 2. Իրանի ԻՀՊԽ-ի «Ալ Քուդս» ուժերի հրամանատար Ղասեմ Սուլեյմանին

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 18-10-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ