RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25 > #041, 2019-11-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 18-10-2019



Տեղադրվել է` 2019-10-17 22:43:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1276, Տպվել է` 138, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌՈՒՍԱԿԱՆ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ Է ՍՏԵՂԾԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԱՄԱՐ

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Մանավանդ վերջին զարգացումներից հետոՙ հակված չեմ հայ-ռուսական հարաբերությունները սրելու միտում ունեցող որեւէ տող գրել թե՛ մամուլում, թե՛ սոցցանցերում, բայց այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի անդամների հետ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, կոտրում է միջպետական բարձր հարաբերություններ ունենալու բոլոր պատկերացումներն ու ստիպում մտածել, որ պաշտոնական Մոսկվայի «անուշադրության» պատճառով մի խումբ հայ երաժիշտներ հայտնվել են խիստ տհաճ իրավիճակում:

Մասնակցելով Իտալիայում տեղի ունեցող Վինչենցո Բելինիի համերգին, մեր երաժիշտները, գնալով Մոսկվա, հոկտեմբերի 14-ին, արդեն նախապես գնված տոմսերով պետք է վերադառնային Երեւան: Բայց Մոսկվա-Երեւան չվերթն սպասարկող ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության աշխատակիցների մատուցած տհաճ անակնկալի հետեւանքով, մեր երաժիշտներն ստիպված են եղել 24 ժամ կորցնել եւ սպասել օդանավակայանում, մինչեւ պատկան մարմինները թույլ կտային «չափից մեծ» երաժշտական գործիքներով ինքնաթիռ բարձրանալ, այն գործիքներով, որոնցով նույն ավիաընկերությունը երաժիշտներին Երեւանից փոխադրել էր Մոսկվա:

Չնայածՙ Երեւանից արված միջամտությանը եւ խմբի անդամներիՙ գործիքները չափելու հորդորներին, ավիաընկերության աշխատակիցները որեւէ կերպ չեն փորձել ընդառաջել դաշնակից երկրի երաժշտական խմբին:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իր ֆեյսբուքյան էջում արդեն անդրադարձել է այս տհաճ միջադեպին եւ բացատրություններ ակնկալել հիշյալ ավիաընկերությունից.

«Վերջապես մեր երաժիշտները Հայաստան վերադարձան Իտալիա կատարած ուղեւորությունից հետո, որտեղ նվագախումբը մասնակցում էր Վինչենցո Բելլինիի փառատոնին:

Ցավոք դրական հույզերը կարճ տեւեցին հոկտեմբերի 14-ին Մոսկվայի Շերեմետյեվո օդանավակայանում Մոսկվա-Երեւան չվերթը սպասարկող «Աէրոֆլոտՙ Ռոսիսկիե ավիալինիի» ավիաըկերության աշխատակիցների անբանիմացության պատճառով: Ուղեւորությունների 14 տարիների ընթացքում առաջին անգամ երաժիշտներին թույլ չտվեցին օդանավ նստել իրենց գործիքներով, թեեւ արարողակարգերը կատարվել էին կանոններին համապատասխան: «Աէրոֆլոտի» աշխատակիցները ոչ միայն չներկայացրին համապատասխան պարզաբանումներ, այլեւ չանսացին երաժիշտների խնդրանքին չափելու գործիքները եւ համոզվելու, որ դրանք իրոք համապատասխանում են պահանջներին:

Դրա հետեւանքով, մեր երաժիշտները ստիպված եղան օդանավակայանում անցկացնել 24 հոգնեցուցիչ ժամեր, մինչ Երեւանի վարչակազմը հնարավոր ամեն ինչ անում էր նրանց տուն հասցնելու համար:

Դա անչափ տհաճ իրավիճակ է, քանի որ Aeroflot Airlines-ը միշտ եղել է Հայաստանի Սիմֆոնիկ նվագախմբի նախընտրած ավիափոխադրողը, որը հայտնի է իր բացառիկ սպասարկմամբ եւ երաժշտության ու երաժիշտների հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքով:

Մենք լիահույս ենք, որ Աէրոֆլոտի ղեկավարությունը պարզություն կմտցնի ստեղծված իրավիճակի մեջ»,- ասված է հայտարարության մեջ:

Հ.Գ. Հույս ունեմՙ մեր մշակույթի պատասխանատու նախարարը, հայոց լեզվի դասաժամերը կրճատելու փոխարեն, կբողոքի ՌԴ համապատասխան իշխանություններին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 18-10-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ