RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-18 13:18:15Շտապ. Անկարան և Բաքուն հարձակողական վարժանքներ կանցկացնեն Հայաստանի սահմանների մոտ
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
2021-01-10 21:22:2645րդ թուրքական ինքնաթիռն է վայրեջք կատարում Ադրբեջանում
2021-01-08 18:54:44Ալիևի ելույթում օգտագործվել են ՀՀ-ին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ. Արման Թաթոյան
2021-01-08 00:51:02Մարդկային աղբին կարգեցիք երկրի ղեկավար, հիմա կորցնում ենք պետականությունը. Տիգրան Աթանեսյան
#039, 2019-10-18 > #040, 2019-10-25 > #041, 2019-11-01 > #042, 2019-11-08 > #043, 2019-11-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 01-11-2019



Տեղադրվել է` 2019-10-31 23:38:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 2093, Տպվել է` 158, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱՅ ԵՎ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ

Հ.Ծ.

Հոկտեմբերի 8-ին, մոտ մեկ տասնամյակ ընդմիջումից հետո, Արեւելյան եւ Միջին Արեւելքի (Eastern and Oriental) ուղղափառ եկեղեցիների առաջնորդները հյուրընկալվել են Նյու Յորքի Սբ. Վարդան հայկական եկեղեցում քննարկելու կրոնական կրթության, ամուսնության, մկրտության, հարաբերությունների սերտացման եւ Միջին Արեւելքում ներկայիս ծավալվող իրադարձությունների հարցերը:

«Միրոր Սփեքթեյթր» պարբերականի հաղորդմամբ Ամերիկայում Հույն ուղղափառ եկեղեցու նորանշանակ առաջնորդ Էլպիդոֆորոս արքեպիսկոպոսին եւ Ղպտիների ուղղափառ եկեղեցու առաջնորդ եպիսկոպոս Դեյվիդին, որ Միջին Արեւելյան եկեղեցիների մշտական կոնֆերանսիՙ «SCOOCH-ի» ղեկավարն է, ընդունել են Հայ եկեղեցու Ամերիկայի Արեւելյան թեմի առաջնորդ Դանիել եպիսկոպոս Ֆընդքյանը, կաթողիկոսական նվիրակ եւ էկյումենիկ տնօրեն Վիգեն արք. Այքազյանը եւ այլ հոգեւորականներ:

«Հանդիպումը պատմական էրՙ խոստումնալից եւ ջերմ: Տիրապետում էր բարի կամեցողությունը եւ առաջ շարժվելու հավատն ու հույսը», նշել է Դեյվիդ եպիսկոպոսը: Իսկ Էլպիդոֆորոս արքեպիսկոպոսը ավելացրել է, որ եղբայրական ոգին նոր շունչ է հաղորդելու եկեղեցիներին:

Կողմերը համաձայնել են կրկին հանդիպել դեկտեմբերին: Ծրագրել են կազմակերպել համատեղ համերգ ծննդյան տոների առթիվ եւ համաուղղափառ եկեղեցիների երիտասարդական համաժողով 2020-ի ամռանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 01-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ