RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#041, 2019-11-01 > #042, 2019-11-08 > #043, 2019-11-15 > #044, 2019-11-22 > #045, 2019-11-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 15-11-2019



Տեղադրվել է` 2019-11-15 19:56:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 2129, Տպվել է` 164, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԻԱՆ ԻԲՐ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ՍԻՐԻԱՅՈՒՄ ՀԱՅ ՔԱՀԱՆԱՅԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Թուրքիայի արտգործնախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել Սիրիայում հայ կաթոլիկ քահանայի սպանության կապակցությամբ:

Արտգործնախարարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Ցավով տեղեկացանք Սիրիայի հայ համայնքի անդամ հոգեւորականի մահվան մասին, որի դեմ նողկալի հարձակումը տեղի էր ունեցել PYD/YPG/PKK («Ժողովրդավարական միություն կուսակցություն/Ժողովրդի ինքնապաշտպանական ուժեր/Քուրդիստանի բանվորական կուսակցություն») ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ գտնվող տարածքում»:

Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան դատապարտում է կատարվածը ու ցավակցում Սիրիայի ժողովրդին:

//Տարածաշրջանում գործող եւ բոլոր սիրիացիներին, այդ թվում նաեւ քրիստոնյաներին շարունակաբար թիրախավորող ԻՊ եւ PYD/YPG/PKK ահաբեկչական կազմակերպությունները բնական կասկածյալներն են»,- ասվում է հայտարարության մեջ:

Վերջում նշվում է, որ «Սիրիայում ծագող ահաբեկչության բոլոր տեսակների դեմ վճռականորեն պայքարող Թուրքիան, այս ահաբեկչական հարձակման ոճրագործներին գտնելու համար էլ գործելու է միջազգային հանրության հետ միասին»:

Մեր կողմից նշենք, որ թուրքական նենգամտության բացառիկ այս օրինակը միտված է Սիրիայի քրդական համայնքի դեմՙ վերջինիս վերագրելով ոճրի կազմակերպումը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ