RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#041, 2019-11-01 > #042, 2019-11-08 > #043, 2019-11-15 > #044, 2019-11-22 > #045, 2019-11-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 15-11-2019



Տեղադրվել է` 2019-11-15 19:56:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 2073, Տպվել է` 152, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ո՞Ր ԵՐԿՐՈՒՄ ԵՔ ԱՊՐՈՒՄ ԴՈՒՔ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Ի շարս բազմաթիվ որոշումների, վերջերս իմացանք, որ նախարար Արայիկ Հարությունյանը կասկածի տակ է դրել նաեւ «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) առարկայի դպրոցական ծրագիր լինելու կարեւորությունը:

Ինչպես գիտենք, տարիներ շարունակ ներհայաստանյան մի շարք հասարակական թափթփուկներ, որոնցից շատերը սնվում են «բարի համբավ» ունեցող Սորոսյան հիմնադրամից, պայքարել են Հայաստանի, իրենց ձեւակերպմամբ, ռազմականացման դեմ: Իհարկե, բթամտություն էՙ պայքարել մի երկրի ռազմականացման դեմ, որի հարեւանը պարբերաբար զինված հարձակումներ է գործում եւ սպառնում լայնածավալ պատերազմ սկսել, բայց, ինչպես Թումանյանն է ասում. «...ի՞նչ հասկացնես բըռի չոբանին»:

Այդ երկարատեւ պայքարի արդյունքն էր նաեւ, որ վերջերս լուծարվեց ՊՆ ենթակայության տակ գտնվող «Փոքր Մհեր» կրթահամալիրը, այդ նույն պայքարի արդյունքում էր, որ սեւ ամպեր էին կուտակվել նաեւ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գլխին, որը ցրվեց մի խումբ նվիրյալ հայորդիների ջանքերով:

Արդեն ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ Արայիկ Հարությունյանը շոկոլադե հարաբերություններ ունի Սորոսյան հիմնադրամի շահառուների հետ, իսկ այդ հիմնադրամը, ինչպես բացահայտվեց, բանակներ ու ազգային գոյության համակարգեր քանդելուն է ուղղված, եւ ՆԶՊ առարկայի դեմ պլանավորվող այս դիվերսիան իրականացվում է նաեւ ի հաճություն սորոսահպատակ քաղաքացիների:

Ժամանակն է, որ ինքներս մեզ հարց տանքՙ ո՞ւր պիտի գնանք եւ ո՞ւր են փորձում տանել մեզ: Մինչ մեր երկրում ոմանք փորձում են ամեն կերպ ապառազմականացնել մեզ, հարեւան Ադրբեջանն իր դպրոցներում խստացված ռեժիմով ռազմական դասեր է անցկացնում, աշակերտներից ոմանք նույն ռեժիմով հայերեն են սովորում, մի՞թե այս ամենը մեզ չի հուշում, որ օրորոցից վերկացողն արդեն պետք է վարժվի զենքին:

Բանակում չծառայած, ռազմական գործից անտեղյակ նախարարն ի՞նչ հիմքով է եզրակացրել, որ 3 տարի պահանջող ծրագիրը կարելի է երեք շաբաթում յուրացնել: Հուսամՙ նախարարը չի մոռացել, որ ՆԶՊ-ն իր մեջ ներառում է նաեւ քաղպաշտպանության հիմունքներ, որը շատ կարեւոր է Ադրբեջանի պես հարեւան ու սեյսմիկ անկայուն տարածք ունեցող ՀՀ բնակչի համար:

Եթե մեր նախարարը գաղափար ունի «Ռազմական դոկտրին» հասկացության մասին, ապա պետք է իմանար, որ այն ռազմական անվտանգության պայմաններում պետության որդեգրած քաղաքականության հռչակագիրն է, որը փոփոխվում է քաղաքական զարգացումներին, նոր գիտական ձեռքբերումներին ու հասարակարգային, արտադրողական ուժերի զարգացումներին զուգահեռ, իսկ ՀՀ ռազմական դոկտրինի սահմանումը հետեւյալն է,

«ՀՀ ռազմական անվտանգության ապահովման, ռազմական, քաղաքական, ռազմական-ռազմավարական, ռազմատնտեսական եւ ռազմատեխնիկական հիմունքները ներառող պաշտոնական հայեցակարգերի համախումբն է»: Արդեն պարզ է, չէ՞, որ ՆԶՊ-ն առարկան դպրոցից դուրս բերելն աղերս չունի այս դոկտրինի հետ:

Հ.Գ.- Բացի վերոնշյալիցՙ կրթական ծրագրից ՆԶՊ-ի դուրսբերումը հակասում է նաեւ ՀՀ կառավարության 1999թ. օգոստոսի 25-ի որոշմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 15-11-2019

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ