RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-19 19:20:47Պուտինն ասաց, թե ինչու ՌԴ-ն ստեղծեց հիպերձայնային զենք
2020-09-19 19:18:30ՀՀ կառավարությունը վարձել է 97 ամյա նախկին սենատոր Բոբ Դոուլին
2020-09-19 17:49:34Օ՜, Լեդի Գագա, “փառք ու պատիվ” քեզ, որ հաճեցիր հայացք նետել Փարաջանովին
2020-09-19 15:41:20Հրդեհ բնակարանում․ կա տուժած
2020-09-19 15:40:23Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում
#042, 2019-11-08 > #043, 2019-11-15 > #044, 2019-11-22 > #045, 2019-11-29 > #046, 2019-12-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 22-11-2019



Տեղադրվել է` 2019-11-21 23:27:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 2661, Տպվել է` 188, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՍՓՅՈՒՌՔԸ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Հ.Ծ.

Վերոնշյալ թեմայով հոկտեմբերի 12-13-ին Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանում, կազմակերպությամբ Հայկական ուսումնասիրությունների ընկերության (SAS), տեղի է ունեցել մի գիտաժողով, որին մասնակցել են Հայաստանից, Անգլիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հոլանդիայից, Մեքսիկայից, Պորտուգալիայից եւ Մ. Նահանգներից հրավիրված գիտնականներ:

«Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի հաղորդմամբ, բանախոսները արծարծել են 20-րդ դարում սոցիալական կարգապահության ու ինքնության ձեւավորման խնդիրները սփյուռքի պայմաններում, պատմական անդրադարձներ կատարելով Սիրիայի, Լիբանանի, Մեքսիկայի եւ Խորհրդային Միության հայերի մասին:

Գրիգոր եւ Կլարա Զոհրապ տեղեկատվական կենտրոնի տնօրեն դոկտ. Քրիստոֆեր Շեկլյանը , որ վերջերս ընտրվել է SAS-ի գործադիր խորհրդի անդամ, խոսել է մասնավորապես «կայացած հայկական համայնքներում ներգաղթի նոր հոսքերի եւ ներգաղթյալների ինքնության ձեւավորման հարցում եկեղեցու դերի մասին»:

Միջազգային գիտաժողովը նաեւ առիթ է հանդիսացել նշելու SAS-ի հիմնադրման 45-րդ տարեդարձը, որը տեղի է ունեցել Ուինկետկայի (Կալիֆոռնիա) պոլսահայերի կազմակերպության կենտրոնի դահլիճում: Հանդիպման ընթացքում SAS-ի նախագահ Պետրոս Տեր-Մաթոսյանը խոսել է հին ու նոր նախաձեռնությունների մասին եւ իրենց նվիրվածության համար պարգեւատրել Միչիգանի համալսարանի (Էն Արբոր) հայոց լեզվի եւ գրականության պրոֆեսոր Գեւորգ Բարդագճյանին, Արեւմտյան համալսարանի անգլերենի եւ համեմատական գրականության դասախոս, «Զորյան» ինստիտուտի «Diaspora» հանդեսի հիմնադիր դոկտ. Խաչիկ Թոլոլյանին եւ Ֆրեզնոյի Կալիֆոռնիա պետհամալսարանի հայկական ուսումնասիրությունների ծրագրի տնօրեն պրոֆ. Բառլոու Տեր-Մկրտչյանին:

Տեղի է ունեցել նաեւ գեղարվեստական-երաժշտական ծրագիր, որի ընթացքում հնչել են Կոմիտասի ստեղծագործությունները:

Նկար 1. Ձախից դոկտ. Շեկլյանըՙ Օքսֆորդ համալսարանից դոկտ. Հրաչ Չիլինգիրյանի հետ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ