RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ՊԱՑԻԵՆՏՆԵՐ

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#042, 2019-11-08 > #043, 2019-11-15 > #044, 2019-11-22 > #045, 2019-11-29 > #046, 2019-12-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 22-11-2019



Տեղադրվել է` 2019-11-21 23:27:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1634, Տպվել է` 181, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հ.Ծ.

«Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթից տեղեկանում ենք, որ Լեյդենի (Նիդերլանդներ) Բրիլ հրատարակչատունը վերջերս լույս է ընծայել դոկտ. Նիրա Սթոունի «Ուսումնասիրություններ հայկական արվեստի բնագավառում» հոդվածների հավաքածուն, որն ընդգրկում է ձեռագրերի եւ կտավների վերատպություններ:

Վաղամեռիկ դոկտ. Նիրան կինն է ճանաչված հայագետ Մայքլ Սթոունի , որ խմբագրել է 262 էջանոց հատորը միջին դարերի մասնագետ Ասիա Բերեզնիակի համագործակցությամբ: Գրքի վերջում զետեղված ցուցիչը հեշտացնում է ընթերցողի որոնումները, իսկ օգտագործված գրականության ցանկը նպաստում հետագա ուսումնասիրություններ կատարելուն:

«Մասնագետի բծախնդրությամբ կատարված աշխատանքը շատ դեպքերում նոր լույս է սփռում հայկական ավանդական արվեստի գնահատականների վրա: Նա նորովի է մեկնաբանում ինչպես նրբաճաշակ ձեւավորմամբ նկարազարդված ձեռագրերը, այնպես էլ աշխարհիկ թեմաներով կտավները», նշել է Թաֆթս համալսարանի արվեստի պատմության դասախոս Քրիստինա Մարանչին : Իսկ արվեստաբան Աննա Լեյլոյան-Եկմալյանի կարծիքով Նիրան հիացած է եղել հատկապես Կաֆայում (քաղաք Ղրիմում) նկարազարդված «Եգիպտոսի անապատի հայրերը» անունը կրող ձեռագրերով: «Նրա սուր աչքը կարողացել է որսալ ձեռագրերում հայտնված տարօրինակ կերպարանքների խորհրդավոր նշանակությունը: Դրանք մինչ օրս սխալ են մեկնաբանված եղել, կամ անտեսվել են: Նրա ուսումնասիրությունը անգնահատելի ավանդ է: Ափսոս, որ ինքը չտեսավ իր գրքի հրատարակումը», նշել է Լեյլոյան-Եկմալյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ