RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#043, 2019-11-15 > #044, 2019-11-22 > #045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 29-11-2019



Տեղադրվել է` 2019-11-28 23:37:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1965, Տպվել է` 233, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՒՂԵՐՁՆԵՐ ԲԻՇՔԵԿԻՑ

2020 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը: Այս մասին Բիշքեկում ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը : Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովին հետ կանչելուց հետո հենց Սեմերիկովն էր ղեկավարում ՀԱՊԿ-ըՙ մինչեւ ռոտացիոն ղեկավարման փոխանցումը Հայաստանից Բելառուսին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը , Բիշքեկում մասնակցելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհրդի նիստին, նշել է, որ Հայաստանը մտադիր է այսուհետ եւս շարունակել իր ներդրումն ունենալ ՀԱՊԿ-ի արդյունավետության հետագա բարձրացման եւ միջազգային հեղինակության ամրապնդման գործում:

«Ուրախ եմ նշել, որ մենք կարողացանք համաձայնության գալ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ: Վստահ եմ, որ Ստանիսլավ Զասի փորձը կարեւոր կլինի այս պատասխանատու պաշտոնում»,ասել է Հայաստանի վարչապետը

Անդրադառնալով մեր երկրի եւ տարածաշրջանի անվտանգության իրավիճակին, նա խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասին: Ռազմատենչ նկրտումները բացարձակապես անհեռանկարային են, խաղաղ բանակցություններին եւ խնդրի խաղաղ լուծմանը այլընտրանք չկա, ըստ Ն. Փաշինյանի, Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումն էլ վտանգավոր է ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաեւ ՀԱՊԿ երկրների անվտանգության համար. «Կարծում եմ, որ նոր էսկալացիան աղետալի հետեւանքներ կթողնի ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանում, այլ նաեւ նրանից դուրս: Ադրբեջանը, գտնվելով պատերազմական իրավիճակում, կարող է դառնալ հարմար ցատկահարթակ իսլամական ծայրահեղականների համար, ովքեր, կորցնելով ազդեցությունը Սիրիայում, փնտրում են նոր տարածքներ իրենց գործունեության համար, որտեղից ծայրահեղականները կարող են ծավալել իրենց գործունեությունը բոլոր ուղղություններով», նշել է նաՙ հավելելով, որ ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ միջոցներ Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր էսկալացիան կանխելու համար: Վարչապետի խոսքով` հնարավոր էսկալացիան կանխելու համար ՀԱՊԿ երկրները, ելնելով անվտանգության պահպանման շահերից, Ադրբեջանի նոր զենք ձեռք բերելու դիմումները չպետք է բավարարեն: «Մենք անկեղծ ենք մերՙ խաղաղության ձգտման մեջ եւ պատրաստ ենք հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ կառուցողական երկխոսության` իմ ներկայացրած հայեցակարգի հիման վրա: Մենք կշարունակենք բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգայնորեն ընդունված միակ բանակցային ձեւաչափի շրջանակներում, որին ՀԱՊԿ-ը բազմիցս հայտարարել է իր աջակցությունը: Այս համատեքստում ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Մինսկի խմբի ռուսական կողմի համանախագահությանը», ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա նաեւ խոսել է այն մասին, որ Հայաստանը սատարում է Սիրիայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանըՙ անընդունելի համարելով Թուրքիայի Հանրապետության կողմից միջազգային իրավունքի սկզբունքների խախտումը, կարծիք հայտնելով, թե դա միանշանակ պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 29-11-2019

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ