RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#043, 2019-11-15 > #044, 2019-11-22 > #045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 29-11-2019



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2019-11-28 23:37:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1981, Տպվել է` 230, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄՈԾԱԿՆԵՐԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Սիրելու եւ պատժելու տարբեր ձեւեր կան: Օրինակ Հին Հռոմում սիրում էին հիմնականում բաղնիքներում: Մի քանի տասնյակ մարդ միաժամանակ հավաքվում էր եւ սկսվում էր սերը: Ուշագրավ է, որ պատժելու հարցում հին հռոմեացիներն նույնպես գերադասում էին խմբակային ձեւը: Ըստ պատմիչների, Հռոմում մեղավորներին պատժելու հատուկ արարողություն կար: Մեղավորին նետում էին ցեխի մեջ, այնպես, որ միայն գլուխը մնա բաց եւ շարժվելու հնարավորություն չունենա: Ապա հենց գլխի մոտ բաց էին թողնում մոծակներ: Դե սրանք էլՙ հին ժամանակներից հայտնի են որպես արյուն խմողներ ու, հասկանալի է, թե ինչ էր կատարվում մեղավորների գլխի հետ: Ընդ որում, այս արյունախմությունը տեղի էր ունենում մասսաների առջեւ, որոնք մինչեւ վերջ հետեւում էին, թե ինչպես են մոծակները խմում մեղավորների արյան վերջին կաթիլը:

Մի օր, սակայն, երբ հռոմեացիները հակապետական քայլերի համար պատժում էին նախկին երեւելի քաղաքացիներից մեկին, տեղի է ունենում մի ուշագրավ բան: Մեղավորին ըստ օրենքի նետում են ցեխի մեջ, թողնում միայն գլուխը, համապատասխան թվով մոծակների բաց են թողնում, սրանք էլ սկսում են իրենց արնախում գործը, բայց քանի որ մեղավորը բավականին ամուր է լինումՙ ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ հոգեպես, երկար դիմանում է սեփական արյան սակավանալուն ու սուր խայթոցներին: Ի վերջո հավաքվածները, տեսնելով, որ մարդը մոծակներից ավելի ուժեղ է, հոգնում են ու հեռանում: Հանկարծ մի անցորդ, որը հավանաբար հռոմեացի չի լինում, քանի որ ծանոթ չի լինում այս արարողությանը, տեսնում է մոծակների դեմ անշարժ պայքարող մարդու գլուխն ու նետվում օգնության: Նա քշում է բոլոր մոծակներին եւ գրկում մեղավորի գլուխը: Մարդը հազիվ բացում է աչքերը եւ ուժ հավաքելովՙ մի կերպ արտասանում.

- Ի՞նչ արեցիր, անխի՜ղճ:

Փրկիչը զարմանում է՚

- Այսի՞նքն,-ասում է նա,-բայց ես փրկեցի քեզ եւ անխիղ՞ճ եմ:

Մեղավորը պատասխանում է.

- Անխիղճ ես, քանի որ դու քշեցիր արդեն կուշտ մոծակներին եւ հիմա կգան սովածները:

Ես, իհարկե, ներողություն եմ խնդրումՙ նոր Հայաստանում հին Հռոմը հիշելու համար, բայց կան հավերժ բաներ, որոնց մեջ ոչ մի տեսակի իշխանություն չի մտնում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 29-11-2019

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ