RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#043, 2019-11-15 > #044, 2019-11-22 > #045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 29-11-2019



Տեղադրվել է` 2019-11-28 23:37:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 2009, Տպվել է` 228, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՉԱՓՆ ԱՆՑՆԵԼՈՎ ԱՆՉԱՓ ՉԵՔ ԴԱՌՆՈՒՄ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

«Ծնողը տանն ինչպես արտահայտվի ուսուցչի մասին, երեխան այնպես է վերաբերվելու ուսուցչին»: Սա արդեն հին, տասնամյակների բովով անցած ու ճշմարտացած ժողովրդական առած է, որի հակառակ կողմին վերջերս բախվեցինք: Մեր երկրում արդեն օրակարգի կարգավիճակ ստացած «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի խմորը դեռ շատ ջուր է քաշելու: Շատերն են այդ ընթացքում իրար հետ բարեկամանալու եւ թշնամանալու, եւ կարծեսՙ վերջին տարբերակը շատ է դուր եկել նախարար Արայիկ Հարությունյանին ու նրա քաղաքական կնքահայր Նիկոլ Փաշինյանին, որոնք երկուսով որոշել ենՙ շատերի՛ հետ թշնամանալ:

Այն, որ Արայիկ Հարությունյանը երբեք չի փայլել իր բարեկրթությամբ, բոլորը գիտեն, դե, երեւի կարողությունների խնդիր է, ի՞նչ մեղադրենք մարդուն, ես էլ, օրինակ, չմշկել ու խոճկոր ամորձատել չգիտեմ, բայց կարեւորն այն է, որ ես երբեք չեմ ձգտել լուրջ չմշկողի ու հմուտ ամորձատողի համբավ ձեռք բերել, ցանկությունների զսպողականություն, որը չի կարողանում իրականացնել Ա. Հարությունյանը:

Այն, ինչ տեղի ունեցավ դասախոսների հետ նրա հանդիպման ժամանակ, դուրս է այն գաղափարաբանության շրջանակներից, թե պետությունն առաջնային տեղ է տալիս հայագիտությանը, պարզվեցՙ սուտ էՙ պոչով ու կոտոշներով:

Նախՙ հիշյալ նախագիծն արդեն փարատել է այդ սին հույսերը, հետո էլՙ հանդիպման ժամանակ նախարարի վարվելակերպը խոսում է այն մասին, որ ինքն, ամենաքիչը, թքած ունի հայագիտության վրա, եւ քանի որ բարելավել չի կարող, որոշել է գոնե քանդել. որ չստացվիՙ պարապ նստած է աթոռին:

Անցնենք բուն թեմային: Եթե պետությունը մարդուն դասախոսի կոչում է տալիս եւ թույլատրումՙ մտնել լսրարանՙ սերունդ, հասարակություն կրթելու, դաստիարակելու, ուրեմն այդ դասախոսին վստահվում է պետության կրթական քաղաքականությունն առաջ տանելու կարեւոր գործը, ուրեմն այդ մարդը կարեւոր է պետության համար: Այս համատեքստում անհասկանալի ու անընդունելի էր Արայիկ Հարությունյան նախարարի պահվածքը:

Հանդիպմանը ներկա գտնվողներից ոմանք ավելի երկար գիտական կյանքի պատմություն ունեին, քան Արայիկ Հարությունյանը կյանքի տեւողություն, բայց արի ու տես, որ վերջինս իրեն թույլ էր տալիս գրիչով «մատնացույց» անել ակադեմիկոս մարդուն, որի կարդացած գրքերի մատենագիտությունն արդեն տասնյակ հատորների է հասնում: Սեղանի շուրջ նստածների կեսից ավելին հայագիտության ոլորտում իրենց հստակ խոսքն ասած մարդիկ էին, համբավավոր հայագետներ, եւ կյանքում միայն 6 գիտական հոդված ու Գյումրի-Երեւան ավտոճանապարհը քայլելով հաղթահարած մարդն իրավունք չուներ նրանց հետ մանկապարտեզի դայակի դիրքերից խոսելու:

Կարծեսՙ Արայիկ Հարությունյանի այս անողջամիտ պահվածքը բավարար չէր, վարչապետն էլ իր ասելիքն ասաց, թեՙ այդ մարդիկ առավոտից երեկո սուրճ են խմում:

Ներողություն, իհարկե, բայց կյանքում միայն մանիպուլյատիվ հոդվածներ ու մի գեղարվեստական, գիրք գրած վարչապետն իրավունք չունի գիտնականի մասին այդպես խոսելու, մանավանդ մարդու, որ զարգացնում է հայագիտությունը, ընդ որումՙ զարգացնում է, ասենք, 80-100.000 դրամ աշխատավարձով, ի տարբերություն 1.500. 000 դրամ ստացող պատգամավորների ու նախարարների, որոնից շատերը գրական հայերենին անգամ չեն տիրապետում: Հետաաքրքրական էՙ վարչապետը կամ ԿԳՄՍ նախարարը չե՞ն առարկի, եթե ամսական 80 հազար դրամ աշխատավարձ ստանան:

Ինչեւէ, դառնանք կարեւորին: Մինչեւ ե՞րբ է շարունակվելու այս ամենը, իշխանությունները պատրաստվում են ցածրացնե՞լ բոլոր խավերինՙ ուսուցիչներին, դասախոսներին, գիտնականներին, ազատամարտի մասնակիցներին, նախկին քաղաքական գործիչներին եւն: Ամեն ինչը չափ ունի, եւ ինչպես հայտնի իմաստասեր պատգամավորն էր սիրում ասելՙ «Չափն անցնելով անչափ չեք դառնում»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 29-11-2019

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ