RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#043, 2019-11-15 > #044, 2019-11-22 > #045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 29-11-2019



Տեղադրվել է` 2019-11-28 23:37:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1378, Տպվել է` 220, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԵՆՍԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ «ԶԱԲԵԼԸ» ԲԵՄԱԿԱՆԱՑՎԵԼ Է

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ, (The Arm. Mirror-Spectator)

Ամերիկահայ գրող Նենսի Գրիգորյանի մրցանակակիր առաջին վեպըՙ «Զաբել» խորագրով, որ պատմում է ցեղասպանության ժամանակ հորը կորցրած, դեպի սիրիական անապատները բռնագաղթված, որբանոցում, այնուհետեւ հարուստ թուրքի ընտանիքում մեծացած հայ աղջկա ոդիսականը, որ իրեն հասցնում է Մ. Նահանգներ, որտեղ նոր փորձություններ են պատուհասում նրան, «Egg & Spoon» թատերախմբի բեմադրությամբ նոյեմբերի 14-17-ը ներկայացվել է Նյու Յորքի ՍոՀոյում գործող «Access» թատրոնում:

Վեպը պիեսի էր վերածել Սիրակուզա համալսարանի դրամատուրգիայի բաժնի դասախոս Լեսլի Նոբելը , որ 2015-ին իր ուսանողներից Սարինե Կարապետյանի , Ջուլիան Գառնիկի , Քեթրին Գիդդինկսի եւ Լինդսի Նյուտոնի մասնակցությամբ փորձնական բեմականացրել էր այն համալսարանում: Գաղափարը մտահղացել է Սարինեն, երբ զգացել է, որ կուրսում շատերը չգիտեն Հայոց ցեղասպանության մասին: Նա այժմ պրոդյուսերներից մեկն է: Եղեռնի հարյուրամյակի օրերին նա մտադիր է եղել պիեսը մեծ բեմ բարձրացնել, բայց նախապատրաստական աշխատանքները մի փոքր ավելի ժամանակ են խլել, քան պատկերացնում էր, եւ միայն հիմա է ժամանակը հասունացել:

«Զաբելի» միջոցով մենք ցանկացել ենք հավերժացնել հիշատակը 1,5 միլիոն հայերի: Մեծացել եմ հրեական ընտանիքում, որտեղ մայրս ուղեղումս դրոշմել է մի պատգամՙ «մենք չպետք է մոռանանք»: Այո՛, մենք պետք է հիշենք բոլոր նրանց, ովքեր հետապնդումների զոհ գնացին, որպեսզի չթույլատրենք նման երեւույթի կրկնությունը», նշել է բեմադրության առթիվ թատրոնի տնօրեն Ադամ Կոյը :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 29-11-2019

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ