RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ: Մայիսի 28-ի տոնի առիթով արձակուրդի մեջ գտնվելու պատճառով «Տիգրան Մեծ» տպագրատունը հինգշաբթի օրը չաշխատեց։ Հետեւաբար թերթի հերթական համարը բացառաբար լույս կտեսնի շաբաթ առավոտյան։ Ընթերցողներին սպասում է բովանդակալից համար, որտեղ հաճելի ընթերցանության համար իրենց նյութերը կառաջարկեն Երվանդ Ազատյանը, Անահիտ Հովսեփյանը, Նաիր Յանը, Արեւիկ Քեշիշյանը, Հակոբ Ծուլիկյանը, Արծվի Բախչինյանը, Սուրեն Սարգսյանը, Արմեն Մանվելյանը, Մանուկ Արամյանը, Ռաֆիկ Հովհաննիսյանը, Հակոբ Միքայելյանը, Գեւորգ Գյուլումյանը, Հակոբ Ավետիքյանը եւ ուրիշներ՝ գլխավորությամբ Սուքիաս Թորոսյան-Toto-ի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#044, 2019-11-22 > #045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 06-12-2019



Տեղադրվել է` 2019-12-05 23:07:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 2509, Տպվել է` 224, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍՏԱՄԲՈՒԼԻ ՀԱՅԿԱԿԱՆ «ԱՐԱՍ» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՍՐԱՀԸ ԿՐՈՒՄ Է ԶԱԲԵԼ ԵՍԱՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ

Գ.Գ.

1993թ. Թուրքիայում իր գործունեությունը սկսած հայկական «Արաս» հրատարակչությունը արդեն ունի միջոցառումների նոր սրահ, որը կրում է հայտնի արեւմտահայ գրող Զաբել Եսայանի անունը: Եսայան սրահի բացումը նշանավորվել է սրահում կազմակերպված մամուլի ասուլիսով:

Եսայան սրահը գտնվում է Ստամբուլի Իսթիքլալ պողոտայի ծայրին գտնվող «H divyal Palas» անվամբ շինության առաջին հարկում: Իր գոյության առաջին իսկ օրից «Արաս» հրատարակչությունը տեղավորվել է հենց այս շենքումՙ սկզբում շենքի երկրորդ հարկի մեկ սենյակում, ապա տեղափոխվել նկուղային հարկ:

«Արաս» հրատարակչության գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Զ. Եսայան սրահը կլինի հրատարակչության կազմակերպած հանդիպումների, քննարկումների, աշխատարանների եւ այլ միջոցառումների անցկացման վայրը, այն նաեւ բաց կլինի բոլորի առաջ եւ հատկապեսՙ կանանց ու երեխաների համար կազմակերպվելիք միջոցառումների համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ