RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ: Մայիսի 28-ի տոնի առիթով արձակուրդի մեջ գտնվելու պատճառով «Տիգրան Մեծ» տպագրատունը հինգշաբթի օրը չաշխատեց։ Հետեւաբար թերթի հերթական համարը բացառաբար լույս կտեսնի շաբաթ առավոտյան։ Ընթերցողներին սպասում է բովանդակալից համար, որտեղ հաճելի ընթերցանության համար իրենց նյութերը կառաջարկեն Երվանդ Ազատյանը, Անահիտ Հովսեփյանը, Նաիր Յանը, Արեւիկ Քեշիշյանը, Հակոբ Ծուլիկյանը, Արծվի Բախչինյանը, Սուրեն Սարգսյանը, Արմեն Մանվելյանը, Մանուկ Արամյանը, Ռաֆիկ Հովհաննիսյանը, Հակոբ Միքայելյանը, Գեւորգ Գյուլումյանը, Հակոբ Ավետիքյանը եւ ուրիշներ՝ գլխավորությամբ Սուքիաս Թորոսյան-Toto-ի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#044, 2019-11-22 > #045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 06-12-2019



Տեղադրվել է` 2019-12-05 23:07:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 2518, Տպվել է` 219, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԶԳՈՆ ԼԻՆԵՆՔ

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների համաձայնությամբ նախորդ շաբաթ տեղի ունեցան լրագրական խմբերի փոխայցելություններ: Սոցցանցերում ադրբեջանցի լրագողների հրապարակումներից կարելի էր կռահել, որ առնվազն Բաքվի կողմից այդ քայլը բացահայտ քարոզչական նպատակ ուներ: Նախ, համաշխարհային հանրությանը փորձում էին տեղյակ պահել, որ պաշտոնական Բաքուն իբրեւ թե քայլեր է ձեռնարկում երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար: Իսկ իրենց ներքին լսարանին ուզում էին համոզել, թե թշնամի Հայաստանը Արցախյան հակամարտության ծագումից ի վեր ամենեւին չի զարգացել, թույլ ու արհամարհելի պետություն է, որին իրենք ուզած պահի կարող են ծնկի բերել: Համենայն դեպս, ադրբեջանցի լրագրողները Երեւանի մասին արած իրենց հրապարակումներում բացարձակապես ոչ մի լավ բան չէին մատնանշել: Առանձնակի ընդգծել էին միայն մեր մայրաքաղաքի մաքուր ու զով օդը: Ոչ մի դրական խոսք մեր ժողովրդի բարյացակամության, հանդուրժողականության, ադրբեջանական ժողովրդի հանդեպ ատելության որեւէ դրսեւորման բացակայության մասին: «Չէին տեսել» նաեւ Երեւանի հսկայական բարեկարգումները, նորակառույցները, ժողովրդի կենսամակարդակի մեջ առկա դրական տեղաշարժերը, հենց թեկուզ սեփական ավտոմեքենքաների թվի շեշտակի աճը:

Ինչ խոսք, ազերիները մեր աչքի լույսը չեն: Մենք հրաշալի գիտենք, որ քնում-արթնանումՙ Սյունիքի ու Զանգեզուրի տարածքները, ընդհուպՙ Սեւանա լիճ, իրենց կողմից զավթված են պատկերացնում, Մեղրինՙ թուրք-ազերիական զորքերի վերահսկողության տակ: Էլ չեմ խոսում Արցախի Հանրապետությունը կրկին բռնի ուժով Ադրբեջանին միացնելու զառանցանքի մասին: Արդեն 3 տասնամյակ այդ երկրում ընդամենը մեկ մարդ է եղել, արձակագիր Աքրամ Այլիսլին, որ համակրանքով է խոսել Հայաստանի ու հայության մասին, իր «Քարե երազներ» գրքում մերկացրել է հրով ու սրով Հայաստանի ու Արցախի վրա հարձակված սեփական հայրենակիցներին, նշավակել է ադբեջանահայության դեմ Բաքվում, Սումգայիթում, նաեւ այդ երկրի այլ բնակավայրերում սկսված անագորույն հարձակումները: Կյանքի ութերորդ տասնամյակն ապրող այդ լուսավոր մարդը 10 միլիոն ազերիների մեջ միակն էր, որ քնած տեղը հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի հերոսացումը ոչ միայն չողջունեց, այլեւ բարձրաձայն հայտարարեց, որ դա ադրբեջանական ժողովրդի խայտառակությունն էր:

Ես չգիտեմՙ ուրիշ այլիսլիներ ազերիների մեջ կան, թե՞ ոչ: Ուզում եմ հավատալ, որ կան, ուղղակի չեն համարձակվում իրենց բռնակալ սուլթանիկի զայրույթին արժանանալ, բանտում հայտնվել ու կտտանքների ենթարկվել: Չէ՞ որ Ադրբեջանը մարդու իրավունքերի պաշտպանության, մանավանդՙ խոսքի ազատության ապահովման տեսակետից աշխարհի պետությունների մեջ ամենավերջին բռնակալությունների թվում է:

Ինչո՞ւ եմ գրում այս տողերը: Որպեսզի մեր լսարանին ասեմՙ երբեք եւ ոչ մի պարագայում չհավատաք թուրքերի ու ազերիների բարի մտադրությունների մասին հեքիաթներին: Նրանք գենետիկորեն մեզ տանել չեն կարողանում, գող, թալանչի մարդիկ են: Արդեն մոտ հազար տարի ապրում են մեր տարածաշրջանում եւ դեռ երբեք չեն գոհացել իրենց ունեցածով: Լափել են իրենց բարբարոս պետության մեջ հայտնված մյուս ազգային փոքրամասնությունների աշխատանքի արդյունքները, ընդերքի պարգեւած բնական հարստությունները, մասնավորապեսՙ նավթը: Իրենցն են հայտարարել մեր գորգերը, անգամ վիշապագորգերը, որ հայ կանայք գործում էին հազարավոր տարներ առաջ, երբ դեռ թուրքերի հետքն անգամ Անդրկովկասում ու Առաջավոր Ասիայում չկար: «Սեփականացրել են» նույնիսկ մեր հազարամյա շուրջպարերը (Քոչարին), ՅՈՒՆԵՍԿՕ-ից վերջերս պահանջում էին իրենցը համարել նույնիսկ մեր... լավաշը: Այնինչ դեռ Ալեքսանդր Մակեդոնացի՛ն է այսօրվա Կումայրիի պարիսպներից կախ տեսել մեր լավաշներով «դրոշները», որով հին հայերը հռչակավոր զորավարին առաջարկել են հաց կիսել իրենց հետ ու... բարեկամանալ: Քսենոֆո՛նն իր «Անաբասիս» աշխատության մեջ վկայում է, որ Մակեդոնացին այդպես էլ արել է: Այնպես որՙ մենք տարբեր քաղաքակրթական հարթակներում գտնվող ժողովուրդներ ենք: Մենք իրո՛ք խաղաղություն ենք ուզում, բայց զգոն լինենք, որ մեզ նորից չխաբեն...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ