RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 13-12-2019



Տեղադրվել է` 2019-12-13 13:09:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 2321, Տպվել է` 126, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՀՌՉԱԿԱՎՈՐ ԱՍՏՂԱԳԵՏ ԴՈԿՏ. ԵՐՎԱՆԴ ԹԵՐԶՅԱՆԸ

Հ.Ծ.

Երկարատեւ հիվանդությունից հետո Իթակայի (Նյու Յորք) իր տանը 80 տարեկանում նոյեմբերի 25-ին վախճանվել է Կոռնել համալսարանի աստղագիտության բաժանմունքի 1979-99 թվերի ամբիոնի վարիչ, ճանաչված աստղագետ դոկտ. Երվանդ Թերզյանը:

Թերզյանը ծնվել էր Ալեքսանդրիայում (Եգիպտոս) մանր առեւտրական Պետրոս Թերզյանի եւ կնոջըՙ Մարիա Կիրյակաքիի համեստ ընտանիքում: Պետրոսը ցեղասպանությունից մազապուրծ մի կերպ հասել էր Եգիպտոս, իսկ Մարիան հունական փոքրիկ կղզիներից մեկում ապրող ձկնորսի դուստրն էր:

Տաղանդավոր եւ նպատակասլաց երիտասարդը վաղ տարիքից է մտադրվել դառնալ աստղագետ: 17 տարեկանին ընդունվել է Կահիրեի ամերիկյան համալսարանը, որից հետո հաղթահարելով 1952-ի հեղափոխության հետեւանքում ստեղծված որոշ դժվարություններՙ կարողացել է մասնակցել Բլումինգտոնի (ԱՄՆ) Ինդիանա համալսարանի աստղաֆիզիկայի բնագավառում դոկտորականի գիտական աստիճան շնորհող ծրագրին, որը հաջողությամբ ավարտել է 1965-ին: Նույն տարում նա ընդգրկվել է նորակառույց եւ Կոռնել համալսարանի կողմից կառավարվող «Arecibo» աստղադիտարանի (Պուերտո Ռիկո) գիտական աշխատակազմում, որից հետո մինչեւ իր կյանքի վերջը համագործակցել է Կոռնել համալսարանի հետ: 1967-ին այնտեղ աստղագիտություն է դասավանդել նախ որպես պրոֆեսորի օգնական, ապա որպես պրոֆեսոր: Արժանացել է «Գերազանց դասավանդման» համար նախատեսված մրցանակին: Հեղինակ կամ համահեղինակ է 235-ից ավելի գիտական հոդվածների: Խմբագրել է յոթ գիրք, որոնց թվում է «Կառլ Սագանի Տիեզերքը»: 1979-ին նշանակվել է Կոռնել համալսարանի աստղագիտության ամբիոնի վարիչ, որի ընթացքում հիմնել է համալսարանի շրջանավարտներից կազմված «Աստղագիտության բարեկամներ» (FoA) ընկերությունը, որը մեծապես նպաստել է համալսարանի այդ բաժանմունքի գործունեությանը:

Թերզյանը տասը տարի (սկսած 1989-ից) խմբագրել է «Astrophysical Journal» հանդեսը: 2002-ին ընտրվել է համալսարանների եւ ինստիտուտների ամերիկյան կոնսորցիումի վարիչ-ղեկավար: Նա մշտապես հպարտ է եղել իր հայկական եւ հունական ժառանգությամբ: Հիմնադիր անդամներից է եղել հունական եւ հայկական աստղագիտական ընկերությունների: Արժանացել է Ինդիանայի, Հայաստանի եւ Թեսալոնիկի համալսարանների պատվավոր դոկտորի գիտական աստիճանների: Ընտրվել է ՀՀ ԳԱԱ-ի արտասահմանյան անդամ: 2008-ին արժանացել է ՀՀ կառավարության ոսկե մեդալին, իսկ 2018-ինՙ NASA-ի բարձրագույն մրցանակին:

Մարզասեր է եղել եւ շատ է ճանապարհորդել: Մեծ հետաքրքրություն է ցուցաբերել հայկական եւ հունական երաժշտության ու խոհանոցի հանդեպ: Հուղարկավորությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին:

«Ազգ»ը խորապես ցավակցում է իր ընտանիքի բոլոր անդամներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 13-12-2019

AZG Daily #3, 24-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ