Չորեքշաբթի, Օգոստոսի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱԳՆՄԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

13/12/2019
- 13 Դեկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

«Աղետի գոտու առումով էլ 2020թ. բյուջեն հեղափոխական է, որովհետեւ մյուս տարվա բյուջեով աննախադեպ մեծ թիվ է տրամադրվել աղետի գոտու խնդիրներինՙ 3 մլրդ դրամ: Տեսանելի ժամանակաշրջանում երբեք այսպիսի ծավալների, նույնիսկ դրան մոտիկ գումար չի տրամադրվել», սա ասել է Նիկոլ Փաշինյանը Ազգային Ժողովում 2020 թ.-ի պետական բյուջեի քննարկման եզրափակիչ ելույթում: Մի քանի ամիս առաջ եւս, կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, նա անդրադարձել է աղետի գոտուն վերոնշյալ 3 մլրդ դրամ հատկացնելուն, ասելով. «Կառավարությունը միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսում է 3 մլրդ դրամ հատկացնել լուծելու այն քաղաքացիների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ պետության պարտավորությունը հստակ, դե յուրե արձանագրված է»: Այնուհետեւ նշվում է 7 հազար տնակներում բնակվողների մասին, տպավորություն ստեղծելով, որ վերոնշյալ 3 մլրդ դրամն ուղղվելու է նրանց բնակարանային խնդրի լուծմանը:

Եթե մեկնաբանենք երկրի թիվ 1 պաշտոնը զբաղեցնող անձի կողմից հնչեցրած վերոնշյալ հայտարարությունները, ապա դրանք ոչ այլ ինչ են, քան, շատ մեղմ ասած, անհիմն պնդումներ :

Առաջինՙ 3 մլրդ դրամն ամենեւին էլ աննախադեպ եւ ամենեին էլ մեծ գումար չէ, որ հատկացվում է աղետի գոտուն:

Երկրորդ ՙ «տեսանելի ժամանակահատվածում», այսինքն մինչ «թավշյա» իշխանափոխությունը, աննախադեպ եւ բազմապատիկ ավելի մեծ գումարներ հատկացվել են աղետի գոտուն: Եվ իսկապես, այդ գումարները նույնիսկ մոտիկ չեն եղել 3 մլրդ դրամին, այլ շատ ավելին են եղել:Երրորդՙ 3 մլրդ դրամը 7 հազար տնակներում բնակվողների համար չէ: Հետագայում, Ազգային Ժողովում ունեցած իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը փորձեց հետ քաշվել այս մասին իր նախորդ հայտարարածից, ասելով, որ «Գյումրի քաղաքը պետք է ազատվի տնակներից եւ, ընդ որում ուզում եմ ընդգծել, սա չի նշանակում, որ տնակներում ապրող բոլոր քաղաքացիների նկատմամբ պետությունն ունի պարտավորություն»:

Այժմ այս ամենի մասին առավել կոնկրետ եւ մանրամասն:

2020 թ.-ին աղետի գոտու համար հատկացված 3 մլրդ դրամով նախատեսվում է լուծել մոտ 550 ընտանիքների բնակարանային ապահովվածության խնդիրը ՙ հիմնականում գյուղական բնակավայրերում բնակվող այն բնակիչների համար, որոնք տուժել են երկրաշարժից:

Ինչ մնում է աղետի գոտու լայնածավալ վերակագնմանը, ապա այստեղ ծախսված ահռելի միջոցների, կատարված աշխատանքների եւ դրանց արդյունքների մասին տեղեկատվությամբ թարմացնենք իշխանության ղեկին գտնվողների հիշողությունը:

Մոտ 30 հազար ընտանիքներ նոր բնակարաններ ստացան 2000-ականներին

Այսպես, 1999-2007 թվականներինՙ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակահատվածում, աղետի գոտում շահագործման է հանձնվել 768 հազար քմ բնակելի մակերեսՙ բարելավելով ընդհանուր առմամբ 20 հազար ընտանիքների բնակարանային պայմաններըՙ մեծամասամբ նոր բնակարանների կառուցման միջոցով :

Դեռ հեռավոր 1999-ին այդ նպատակով պետական բյուջեից հատկացվել էր 4 մլրդ դրամ, 2006-ինՙ եւս 10 մլրդ դրամ, 2007-ինՙ 12,2 մլրդ դրամ: Զուգահեռաբար, նոր շենքեր են կառուցվել «Լինսի» հիմնադրամի ֆինանսավորմամբ: «Լինսի» հիմնադրամի կողմից այդ նպատակով հատկացվել էր շուրջ 45 մլն դոլար եւ ավելի քան 4 հազար ընտանիքներ ձեռք են բերել նոր բնակարաններ: ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ բնակարանների գնման վկայագրերի (ԲԳՎ) ծրագրով էլ 2001-2004 թվականներին շուրջ 6 հազար ընտանիքներ ձեռք են բերել բնակարաններ: Այսինքն, ընդհանուր առմամբ աղետի գոտու մոտ 30 հազար ընտանիքներ 2000-ականներին լուծել են իրենց բնակարանային ապահովվածության խնդիրը :

Բնակարանային խնդրի լուծմանը զուգահեռ, լայն թափով իրականացվել է դպրոցաշինության, առողջապահական համակարգի կառույցների, մշակութային օջախների եւ կենցաղային նշանակության օբյեկների շինարարությունը, հիմնանորոգվել են ճանապարհներ եւ այլ ենթակառուցվածքներ:

Վերոնշյալից միայն Շիրակի մարզում 1998-2007 թվականներին գործարկվել է 458 հազար քմ բնակելի տարածք: Այդ թվում, «բնակարանաշինություն» ծրագրով, որը աղետի գոտու վերականգնման ծրագրերից միայն մեկն էր, Գյումրիում հանձնվել է 85 բազմաբնակարան շենքՙ 2095 բնակարանով: Շիրակի մարզում գործարկվել են մի շարք նոր հանրակրթական հաստատություններ` ընդհանուր մոտ 13 հազար աշակերտի համար եւ վերականգնվել են հանրակրթական հաստատություններ եւս 4 հազար աշակերտի համար:

Այս ամենի դիմաց Գյումրու «հեղափոխական» ավագանին վերջերս Ռոբերտ Քոչարյանին զրկեց Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից:

2008-2017 թթ.-ինՙ 80 մլրդ դրամ աղետի գոտու համար

Աղետի գոտում դեռեւս անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման նպատակով կառուցապատման երկրորդ լայնածավալ ծրագիրը շարունակվել է նաեւ հաջորդ տասնամյակում: 2008-2017 թվականներին պետական բյուջեից այդ նպատակով տրամադրվել է 80 մլրդ դրամ, որի միջոցով ավելի քան 5 հազար ընտանիքների համար կառուցվել են նոր շենքեր եւ տներ (գյուղական համայնքներում ): Այդ միջոցները պետական բյուջեից հատկացվել համաշխարհային տնտեսական ճգնաժամի եւ դրան հաջորդող տարիներին, երբ Հայաստանի տնտեսությունը ծանր վիճակի մեջ էր հայտնվել, իսկ բյուջետային եկամուտները կտրուկ նվազել էին: Սակայն, այդ ժամանակահատվածում կարեւորվել է աղետի գոտու վերջնական վերականգնումը: Այդ ծրագրից մնացած մոտ 550 ընտանիքների բնակարանային ապահովվածության խնդրի լուծումը նախորդ իշխանության ծրագրի մասն էր, որի ավարտը նախատեսված էր 2017-2018 թվականներին:

Սա է իրականությունը անցած մոտ 20 տարվա ընթացքում աղետի գոտու համար տրամադրված տասնյակ միլիարդավոր դրամների վերականգնողական-շինարարական ծրագրերի մասին: Եվ այս ամենի ֆոնին վարչապետը խոսում է… 3 մլրդ դրամի մասին եւ այն հայտարարում աննախադեպ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Հաջորդ գրառումը

ՋԵՐՄԱՅԻՆ ՊՈՄՊԵՐԸՙ ԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐ

Համանման Հոդվածներ

1 օգոստոսի, 2025

Մեր ընթերցողներին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Լինթներին մեղմ պատիժ տվեցին, բայց կարեւորն այն է, որ Բաքուն դատապարտվեց

01/08/2025
Հաջորդ գրառումը

ՋԵՐՄԱՅԻՆ ՊՈՄՊԵՐԸՙ ԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐ

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

«Իրական Հայաստան»-ը պետականության հիմքերի քանդման ծրագիր է. Մետաքսե Հակոբյան

20/08/2025

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սա մի դրվագ է «իրական» Հայաստանից… Առաջին հայացքից թվում է՝ խոսքն իշխանության ազնվության...

ԿարդալDetails

Ինչպե՞ս կարող է Հայաստանը համաձայնել ստորագրել «Խաղաղության պայմանագիր». Հարութ Սասունյան

20/08/2025

Ֆրանսիան նոր դեսպան է նշանակել Ադրբեջանում

20/08/2025

Ուրիշի Նոբելյան մրցանակը՝ Հայաստանի միակ «անվտանգության երաշխիք». Վահե Հովհաննիսյան

20/08/2025

Վահագն Աթաբեկյանը հետ է կանչվել Լիբանանում ՀՀ դեսպանի պաշտոնից

20/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական