RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
2020-10-24 18:48:22Ադրբեջանցիները հայկական համազգեստով են կռվում. դեպքեր են գրանցվել
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
#045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 13-12-2019



Տեղադրվել է` 2019-12-13 13:09:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 2277, Տպվել է` 119, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՋԵՐՄԱՅԻՆ ՊՈՄՊԵՐԸՙ ԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐ

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

Վառելիքաէներգետիկ ռեսուրսների խնայողության եւ շրջակա միջավայրի պաշտպանության համար կարեւոր նշանակություն ունի ջերմային պոմպերի օգտագործումը մեր երկրում:Վերջին տասնամյակների ընթացքում աշխարհի տարբեր երկրներում մեծ տեղ է հատկացվում ջերմային պոմպերի ստեղծմանն ու կիրառմանը:Նրանք կարող են օգտագործվել օդափոխության, տաք ջրամատակարարման, ջեռուցման եւ այլ նպատակների համար: Ջերմային պոմպերը հնարավորություն են տալիս օգտագործել ջերմային թափոնները, խնայել վառելիքաէներգետիկ ռեսուրսներ: Փաստորեն, այն հնարավորություն է տալիս ցածր պոտենցիալային էներգիան վեր ածել բարձր պոտենցիալի:

Օրինակ, օդ-ջուր տիպի ջերմային պոմպը դրսի օդից կորզում է ջերմային էներգիան եւ այն ջերմափոխանակչի միջոցով փոխանցում է ջրին: Արդյունքում կարող ենք տաքացնել շենքերը: Ջեռուցման եւ հովացման ժամանակակից խնայող միջոց է:Այն մեկ միավոր էլկտրաէներգիայից ստանում է մինչեւ 5 միավոր ջերմային էներգիա:

Ներկայումս ջերմային պոմպերի զանգվածային արտադրությամբ եւ տեղադրմամբ զբաղվում են ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում եւ մի շարք այլ երկրներում: Հարկ է նշել,որ նրանք համարվում են լրիվ կամ մասնակի մաքուր ջերմային աղբյուրներ:

2016թ. մեզ մոտ նույպես տեղադրվել է հող-ջուր սկզբունքով աշխատող հորիզոնական ջերմային պոմպ: Ջերմային հզորությունը կազմում է 125ԿՎտ, իսկ արդյունավետության գործակիցըՙ մոտ 3,1: Ինչը նշանակում է 40ԿՎտժ էլեկտրաէներգիայի սպառման դեպքում մատակարարվում է 125կՎժ ջերմային էներգիա:Պոմպը ծառայում է Նուբարաշենի ՔՀ-ի կարիքների բավարարմանը, իսկ նրա աշխատանքի համար անհրաժեշտ հողատարածքը (ստորգետնյա խողովակաշարի զբաղեցրած մակերեսը) 2000մ2 է:

Անհրաժեշտ է զարգացնել հաջողությունը, մշակել երկարաժամկետ ծրագրեր եւ իրականացնել դրանք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ