RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 13-12-2019



Տեղադրվել է` 2019-12-13 13:09:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1471, Տպվել է` 116, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍՏԱՄԲՈՒԼԻ ՀԱՅԿԱԿԱՆ «ՍԱՆԱՍԱՐՅԱՆ ԽԱՆ» ՇԵՆՔԸ ՎԵՐԱԾՎԵԼՈՒ Է ՀՅՈՒՐԱՆՈՑԻ՞

Գ. Գ.

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP-ԺՀԿ) պատգամավոր Մեհմեթ Բեքարօղլուն քննադատել է մշակույթի նախարար Մեհմեթ Էրսոյին պատմական շինությունների վերականգնման ընթացքում ցուցաբերած անփութության համար:

Պատգամավորը նկատել է տվել, որ վերականգնման ընթացքում վնաս են հասցվել պատմական մի շարք շինությունների:

Նախարար Էրսոյը գրավոր պատասխանել է ընդդիմադիր պատգամավորինՙ անդրադառնալով նաեւ Թուրքիայում հայերից բռնագրավված պատմական «Սանասարյան խան» շենքին:

Վերջերս լուրեր են շրջանառվում, որ հայկական պատմական այդ շինությունը շուտով շահագործվելու է որպես հյուրանոց:

Էրսոյը նշել է, որ «Սանասարյան խան» անշարժ գույքի վերաբերյալ շարունակվում է իրավական գործընթացը եւ պնդել, որ գույքը պատկանում է Թուրքիայի հիմնադրամների (վաքըֆ) գլխավոր վարչությանը: Թուրքական դատարանի որոշմամբ «Սանասարյան խանը» 2018-ին վերադարձվել էր Պոլսի հայոց պատրիարքարանին, բայց հետո նորից պետականացվել:

Նրա խոսքով` «Սանասարյան խան» շենքի նկատմամբ այդ խախտումները վարձակալի կողմից են եղել: «Շրջանային պաշտպանության խորհրդի փոխանցմամբ` 4 անգամ արդեն դատական հայց է ներկայացվել»,-ասել է նախարարը:

«Սանասարյանի խանը» կառուցվել է Ստամբուլում 1881թ. Էրզրումցի հայ վաճառական եւ բարերար Մկրտիչ Սանսարյանի կողմից: Շենքը նպատակ է ունեցել Էրզրումում բացված նույնանուն դպրոցի համար եկամուտ ապահովել:

Շենքի կառավարման իրավունքը հանձնվել է Սանասարյան հիմնադրամին, իսկ հիմնադրամի ղեկավարումը` Պոլսո հայոց պատրիարքին: Հանրապետական Թուրքիայի կողմից շենքի բռնազավթումից հետո այն օգտագործվել է որպես Ստամբուլի ոստիկանության շենք, այնուհետեւ այստեղ է կենտրոնացել տնտեսական դատարանը: 2018թ. Ստամբուլի Սիրքեջի շրջանում գտնվող «Սանասարյան խանը» հայ համայնքին վերադարձնելու վերաբերյալ դատական որոշում էր կայացվել: Դատական գործի առաջին փուլում Ստամբուլի թիվ 13 հիմնական դատարանը մերժել էր հայ համայնքին, ինչից հետո պատրիարքարանը դիմել էր վճռաբեկ դատարան ու շահել դատական գործը: Հիմնադրամների գլխավոր վարչության պահանջով, սակայն, դատական որոշումը բեկանվել էր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 13-12-2019

AZG Daily #3, 24-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ