Երեքշաբթի, Հունիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ ԵՎ ՈՐՔԱ՞Ն ԵՆ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐՆ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ

20/12/2019
- 20 Դեկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Սահմանադրական դատարանի նախագահին եւ 6 դատավորներին հրաժարականի դիմաց առաջարկվող բարձր կենսաթոշակը քաղաքական դաշտում արդեն ստացել է «կաշառքՙ հրաժարականի դիմաց» բնորոշումը: Այն, որ այս առաջարկով ընդունված օրենսդրական փաստաթղթի նպատակը Սահմանադրական դատարանի զավթումն է գործադիր իշխանության կողմից, ակնհայտ է բոլորի համար: Բացի դրանից, նման առաջարկն իր բնույթով անպարկեշտ է: ՍԴ նախագահին եւ դատավորներին աննախադեպ բարձր կենսաթոշակ առաջարկելն ու նախարարների, փոխնախարարների առանց այն էլ բարձր աշխատավարձերի գաղտնի որոշմամբ կտրուկ բարձրացումը անարդարություն է: Ներկայացնենք, թե որքանո՞վ են նրանց եկամուտները ավելանալու մնացած բոլորի համեմատ:

Ահռելի տարբերություն ՍԴ անդամների կենսաթոշակի եւ միջին կենսաթոշակի միջեւ

Արդարադատության նախարարության տեղեկատվության համաձայն, ՍԴ դատավորի առաջարկվող կենսաթոշակը կկազմի 1 մլն 31 հազար դրամ, ՍԴ նախագահի համար առաջարկվող կենսաթոշակըՙ 1 մլն 375 հազար դրամ: Այս կենսաթոշակի չափը սահմանվել էՙ հիմք ընդունելով ՍԴ բոլոր անդամների աշխատավարձի չափը: Օրենքով նրանց կեսնաթոշակը սահմանվում է աշխատավարձի եւ հավելավճարի 75 տոկոսի չափով: Սակայն նոր ընդունված օրենքով այն սահմանվում է աշխատավարձի եւ հավելավճարի 100 տոկոսի չափՙ այսինքն, բարձրացվում է 25 տոկոսով: Գումարային առումով ՍԴ դատավորի կենսաթոշակը բարձրացվում է մոտ 258 հազար դրամով, ՍԴ նախագահինըՙ մոտ 344 հազար դրամով:

Ազգային Ժողովում այս օրենքի քննարկման ժամանակ տեղեկացվեց, որ ՍԴ վեց դատավորների եւ ՍԴ նախագահի կենսաթոշակների ընդհանուր գումարը տարեկան պետական բյուջեից կտանի 90 մլն 797 հազար դրամ (մոտ 190 հազար դոլար): Հիմա տեսնենք, թե այս ամենի համեմատ որքա՞ն է կազմում միջին կենսաթոշակը Հայաստանում:

Վիճակագրական կոմիտեի տվյալներով, միջին կենսաթոշակը Հայաստանում 2018 թ.ի դրությամբ 40 478 դրամ է: 2020 թ.-ից կբարձրանա 10 տոկոսով կամ մոտ 4 հազար դրամով եւ կկազմի 44 525 դրամ: Դեռ մի կողմ դնենք այն հանգամանքը, որ կենսաթոշակների ավելի էական բարձրացում, քան 10 տոկոսն է, նախորդ իշխանությունը նախատեսում էր 2019 թ.-ի հունվարից եւ այն հետաձգվեց առնվազն մի տարով եւ կբարձրացվի նվազագույն չափով: Պարզապես համեմատենք միջին կենսաթոշակի բարձրացումը ՍԴ դատավորների համար նախատեսվող բարձրացման հետ եւ տեսնենք ստացվող կենսաթոշակների չափերը:

Այսպիսով, մի կողմից 463072 կենսաթոշակառուների միջին կենսաթոշակի մոտ 4 հազար դրամ բարձրացում, մյուս կողմիցՙ ՍԴ դատավորների կենսաթոշակի բարձրացում 258 հազարով, ՍԴ նախագահինըՙ 344 հազար դրամովՙ միայն նրա համար, որ նրանք կենսաթոշակային տարիքը լրանալու ժամկետից շուտ հրաժարվեն իրենց աշխատանքից: Սա իշխանության կողմից հանուն սեփական քաղաքական շահերի, մեր բոլորիսՙ հարկատուների հաշվին կատարվող անմիտ շռայլություն է :

Այժմ 44,5 հազար դրամ եկող տարի դարձող միջին կենսաթոշակը համեմատենք ՍԴ դատավորի 1 մլն 31 հազար դրամ եւ ՍԴ նախագահի 1 մլն 375 հազար դրամ դարձած կենսաթոշակների հետ: Տարբերությունը առաջին դեպքում 23 անգամ է, երկրորդի դեպքումՙ գրեթե 31 անգամ: Թերեւս մեկնաբանությունների կարիք չկա: Մնում է միայն ավելացնել, որ ի պատիվ ՍԴ նախագահի եւ ՍԴ դատավորների, նրանք հրաժարվել են այդ քաղաքական առեւտրի մասնակիցը դառնալուց :

Սակայն ահա նախարարները, փոխնախարարներն ու նախարարությունների գլխավոր քարտուղարները ամենեւին էլ դեմ չեն ստանալ գրեթե կրկնապատկված բարձր աշխատավարձ:

Նախարարների եւ փոխնախարարների աստղաբաշխական դարձած աշխատավարձերը

ԶԼՄ-ներից հայտնի դարձավ, որ այս տարվա հուլիսից, վարչապետի գաղտնի որոշմամբ, նախարարի աշխատավարձը 793 հազար 680 դրամից բարձրացել է 807 հազար դրամով կամ մոտ 89 տոկոսով եւ դարձել 1,5 մլն դրամ (ներառյալ եկամտային հարկը):

Փոխնախարարի աշխատավարձը եղել է 562 հազար 160 դրամ, դարձել է 1 մլն 60 հազար դրամ (ներառյալ եկամտային հարկը)ՙ բարձրանալով 500 հազար դրամով կամ 89 տոկոսով: Նախարարության գլխավոր քարտուղարի աշխատավարձը եղել է 595 հազար 260 դրամ, դարձել է 870 հազար դրամ (ներառյալ եկամտային հարկը)ՙ բարձրացել է մոտ 275 հազար դրամով կամ մոտ 47 տոկոսով:

Հակառակ հանրությունից թաքուն բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի սրընթաց բարձրացման, վարչապետը առիթը բաց չի թողնում խոսելու ուսուցիչների աշխատավարձի 10 տոկոս բարձրացման մասին: Հետաքրքրական է, թե ի՞նչ գումար է դա կազմում, քանի որ գումարային ավելացման մասին ոչ լայվում, ոչ ֆեյսբուքում վարչապետը ոչինչ չի ասում:

Ուսուցչիՙ այսպես կոչված «կեղտոտ» միջին աշխատավարձը (ներառյալ եկամտային հարկը) մինչ բարձրանալը գտնվում էր 70-120 հազար դրամի միջակայքում: 10 տոկոս բարձրանալուց հետո 70-120 հազար դրամ «կեղտոտ» աշխատավարձը դարձել է 77-132 հազար դրամ (ներառյալ եկամտային հարկը):

Հստակեցնեք, որ մեկ դրույքՙ շաբաթական 16-25 ժամ ունեցող ուսուցչի «մաքուր» աշխատավարձը կազմում էր մոտ 54-93 հազար դրամ: Բարձրանալուց հետո այն դարձել է 59-101 հազար դրամ: Այսինքն, 10 տոկոս բարձրացումը 5-8 հազար դրամ իրական աշխատավարձի բարձրացումն է :

Եթե ուսուցիչների միջին աշխատավարձը համեմատենք նախարարների կամ փոխնախարարների աշխատավարձերի հետ, ապա տարբերությունը դարձյալ անգամներ կկազմեն: Այդ ընդգծված անհամաչափությունն աչքի է զարնում նաեւ Հայաստանի Հանրապետության միջին աշխատավարձի հետ համադրելիս:

Միջին աշխատավարձն այս պահին 179 հազար դրամ է (ներառյալ եկամտային հարկը): Դա նշանակում է, որ նախարարների աշխատավարձը Հայաստանի Հանրապետության միջին աշխատավարձից բարձր է 8,4 անգամ, փոխնախարարներինըՙ 6 անգամ, նախարարությունների գլխավոր քարտուղարներինըՙ մոտ 4,8 անգամ :

Նախկին իշխանության կողմից 2015 թ.-ին պետական համակարգի աշխատակիցների կտրուկՙ 30-40 տոկոս բարձրացման ժամանակ սահմանվեց նաեւ աշխատավարձերի սանդղակ ըստ պետական պաշտոններիՙ համապատասխան գործակիցներով: Այդ դեպքում, նվազագույն աշխատավարձի բարձրացումը բերում է ամբողջ պետական համակարգի աշխատավարձերի բարձրացման: Բնական է, որ դրա համար պահանջվելու են ավելի մեծ գումարներ: Ներկայիս վարչապետը գտել է հեշտ տարբերակըՙ նա բարձրացնում է միայն նախարարների եւ փոխնախարարների աշխատավարձերըՙ ոչ միայն անտեսելով պետական համակարգի կառավարման բեռն իրենց վրա տանող մյուս բոլոր պետական ծառայողներին, այլեւ խաթարելով աշխատավարձի սանդղակի տրամաբանությունն ու համարժեքությունը: Արդյունքում ստանում ենք խորացող սոցիալական բեւեռացում եւ աճող անարդարություն:

Նախորդ գրառումը

ՄԵԿԸ ՄՅՈՒՍԻՆ ԱՐԺԵՆ…

Հաջորդ գրառումը

ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻՑ. ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻՑ. ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ

Լրահոս

«Անուշ». մոնոներկայացում, որը ներկայացնում է «Թատրոն 8»-ը

22/06/2026

«Թատրոն 8»-ը հունիսի 26-ին, Հովհաններս Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում ներկայացնում է «Անուշ» մոնոներկայացումը։ Շատերին սիրելի «Անուշն» առաջին անգամ է ներկայացվում...

Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը. ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է դեպքի վայր

22/06/2026

Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ․ ՆԳ նախարարը տեղում հետևել է աշխատանքին. հայտնում են...

«Տելեկոմ Արմենիա»-ին ստիպել են. սա միանշանակ պարտադրանք է. էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ

22/06/2026

Եթե նայենք Ադրբեջանի հետ վերջին 8 տարվա մեր հարաբերությունները, անվտանգության տեսակետից դրանք եղել են միշտ ի վնաս Հայաստանի, Azg.am-ի թղթակցի...

Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան, ինչն առավել քան տեղավորվում է այսպես կոչված «միջանցքային տրամաբանության» մեջ

22/06/2026

Որքանով հասկանում եմ, «Տելեկոմ Արմենիայի» ու «Ազերտելեկոմի» միջև կնքված համաձայնագրի նպատակն է ինտերնետի մատակարարում ապահովել դեպի Նախիջևան: Մասնագետներն ասում են՝...

Տարանցիկ ինտերնետի փոխանցման նոր համաձայնագրով ադրբեջանական կողմի կախվածությունը Հայաստանից ավելի մեծ է և զգալի. Գրիգորի Յուրինի պարզաբանումը

22/06/2026

Azg.am-ի զրուցակիցն է Team Telecom Armenia հեռահաղորդակցական ընկերության հասարակայնության հետ կապերի (PR) բաժնի ղեկավար Գրիգորի Յուրինը։ -Պարո՛ն Յուրին, այսօր հայտնի...

«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը. վերադարձ պատմական արմատներին» փառատոնին ելույթ են ունեցել նաև «Իրևան մարզական ակումբի մարզիկները»

22/06/2026

Սիրելի՜ հայրենակիցներ, ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում։ *Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը. վերադարձ պատմական արմատներին» խորագրով փառատոն է...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական