RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-05 14:42:23Պայթյունի հնարավոր պատճառներ Բեյրութում
2020-08-05 13:57:51Պայթյունի հնարավոր պատճառներ Բեյրութում
2020-08-05 13:02:00Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 6 հայ. ԱԳՆ
2020-08-05 13:01:32Կորոնավիրուսի 288 նոր դեպք, 478 առողջացած, 2 մահ
2020-08-05 11:23:08Բեյրութում տեղի ունեցած պայթյունից 3 հայ է զոհվել
#047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 27-12-2019



Տեղադրվել է` 2019-12-26 23:48:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 3233, Տպվել է` 410, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՇՈՒՇՎԱ ԱՆԱՆՑ ՓԱՌՔԸ

ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎՐՑՅԱՆ

Ալբերտ Խաչատրյանի «Անվանի շուշեցիները» գիրքը (Ստեփանակերտ, 2017թ.) հռչակավոր քաղաքի փառքը կազմող 504 անվանի շուշեցիների կյանքն ու գործունեությունը ներկայացնող հանրագիտարանային բնույթի արժեքավոր հետազոտություն է, որում տեղ են գտել վերջին ավելի քան երկու դարերում իրենց գործունեությամբ հայտնի պետական, ռազմաքաղաքական, գիտական, հոգեւոր, մտավոր, մշակութային եւ այլ ոլորտներում հետք թողած շուշեցիներ: 19-րդ դարի հայոց մտավոր խոշոր կենտրոն Շուշիում են ծնվել Նապոլեոն կայսեր հանրահայտ մամլյուկ Ռուստամ Խաչատրյանը (Ռոստոմը), ռուսական բանակի զորավարներ Մկրտիչ եւ Պողոս Մելիք-Շահնազարյանները, Հովհաննես Լազարյանը, ծովակալ Վլադիմիր Փիրումյանը, մեծանուն գրող Մուրացանը, պատմաբան Լեոն, հայտնի գրականագետ եւ մանկավարժ Ավետիք Բահաթրյանը, ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչ Կոստի Համբարձումյանը, Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը, հռչակավոր գեղանկարիչ եւ քանդակագործ Երվանդ Քոչարը...

19-րդ դարի վերջերի եւ 20-րդ դարի սկզբների հայոց մտավոր մայրաքաղաք Շուշին իր գործիչներով ազդեցիկ ներկայություն էր ոչ միայն հայկական, այլեւ ռուսական ու եւրոպական իրականության մեջ: Ա. Խաչատրյանն այս գրքով ոչ միայն ներկայացնում է հայտնի շուշեցիների կյանքն ու գործունեությունը, այլեւՙ արժեքավոր եւ հարուստ նյութ տրամադրում Շուշի քաղաքի մասին, բնականաբարՙ նաեւ հայոց պատմության այս շրջանը հետազոտողներին:

Այժմ լուսահոգի Ա. Խաչատրյանը եւս իր հարազատ քաղաքի նշանավոր գործիչներից մեկն էր, հայտնի մանկավարժ Արսեն Խաչատրյանի որդին, որը մեծ ազդեցություն է ունեցել իր որդու գաղափարական ձեւավորման վրա. «Շուշիի հանդեպ հորս ունեցած սերը, պատկառանքն ու համակրանքն է, որ փոխանցվել են ինձ, մտել հոգուս մեջ, որի համար էլ 1938-ից, ինչպես ժայռաբեկորին կառչած ծառ, ցայսօր ապրում եմ Շուշիում, որն իմ բնօրրանն է»:

Երբ այս արժեքվոր գիրքը պատրաստ էր հրատարակության, հեղինակը գնաց միանալու Շուշվա անանց փառքը կազմողների լուսապսակ փաղանգին, իսկ գրքի հրատարակությունն իրականություն դարձրին նրա որրդինՙ հայրենի Շուշիում եւ ողջ Արցախում հայտնի վիրաբույժ Վիգեն Խաչատրյանը, եւ հեղինակի սիրասուն տիկինըՙ ԼՂՀ վաստակավոր մանկավարժ Լարիսա Ղազարյանը, ինչի համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում նրանց:

Շուշվա պատմության համար կարեւոր աղբյուրներ են նաեւ քաղաքի կրթական կյանքին նվիրվածՙ Ա. Ստեփանյանի հետեւյալ գրքերը.

1.«Մեր շրջանավարտների հետքերով», Շուշի, 2003թ.:

2.«Հավերժի ճամբորդը», Ստեփանակերտ, 2005թ.:

3.«Շուշիի մանկավարժական ուսումնարան», Ստեփանակերտ, 2006թ.:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 27-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ