RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 27-12-2019



Տեղադրվել է` 2019-12-26 23:48:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 3509, Տպվել է` 379, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԱՎԻԹ ԱՓՈՅԱՆԸ ՃԻՇՏ ԷՐ, ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ ՈՒ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸՙ ՍԽԱԼ

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դեկտեմբերի 24-ին հայրենի ոստիկանությունն անհամաչափ ուժ կիրառելով ԵՊՀ վարչական շենքում, համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության ներկայությամբ ձեռնաշղթայել եւ բերման է ենթարկել համալսարանի Ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին:

Նախՙ ձեռնաշղթայում են նրան, որը հանցանք է կատարել եւ փախչելու, շրջապատին վնասելու ընդունակ է: Բայց Դավիթ Ափոյանը ոչ հանցագործ է, ոչ «փախչող», ոչ էլ, առավել եւս, շրջապատի համար վտանգավոր, ավելինՙ նա ոստիկանություն է տեղափոխվել որպես վկա, իսկ որտե՞ղ է գրված, որ վկային շղթայում են, մանավանդ երբ նա չի ընդդիմանում ոստիկանությանը: Ուստիՙ ոստիկանության այդ պահվածքը ոչ միայն անհամաչափ էր, այլեւ մարդու իրավունքների ոտնահարում:

Բացի այդ, հարցը երկրորդ կողմ էլ ունի: Դեպքը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության թիվ մեկ համալսարանում, եւ ո՛չ միայն ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը, այլեւ ինքըՙ ԿԳՄՍ նախարարը պետք է դատապարտեին տեղի ունեցածն ու բացատրություններ պահանջեին իրավապահներից: Էլ չեմ խոսում այն մասին, որ վարչապետը կարող էր ուղիղ եթերի միջոցով հայտարարել, որ կտրելու է բռնություն գործադրողների «թաթիկները»:

Դեպքից հետո ԿԳՄՍ նախարարն առհասարակ չանդրադարձավ դեպքին, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն էլ ավելի շատ հանդես եկավ որպես ՀՀ Ոստիկանության մամլո խոսնակ, քանՙ համալսարանի ղեկավար:

Գեղամ Գեւորգյանը պարտավոր էր իր, այսպես ասած, տարածքում իրավիճակի տերը լինել եւ պաշտպանել Դավիթ Ափոյանին, որովհետեւ նա լավ ճանաչում էր նրան, գիտեր, որ նա ունակ չէ հանցագործություն կատարելու, բացի այդ էլՙ խնդրո առարկա դեպքի ժամանակ Դավիթը մասնակցելիս է եղել համալսարանական միջոցառումներից մեկին:

Ցավոք սրտի, ռեկտորը ոչ միայն չպաշտպանեց իր ուսանողի, աշխատակցի ու գործընկերոջ իրավունքները, այլեւ մամուլին տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց, թե Դավիթը դիմադրել է ոստիկաններին, որից հետո միայն վերջիններս ձեռնաշղթայել են նրան: Սո՛ւտ:

Այսքանից հետո թե՛ ոստիկանները, թե՛ համալսարանի ղեկավարությունը, թե՛ անվտանգության աշխատակիցները պետք է միայն ամաչեն ու ամոթից քրտնեն, չնայած, ինչպես Վարդգես Պետրոսյանն էր ասումՙ «Հիմա ամոթից քրտնում են միայն ապակիները»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 27-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ