RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

«ԱԶԳ»ի խմբագրությունը ողջունում է իր բոլոր ընթերցողներին՝ Հայաստանում, թե Սփյուռքում։ Եվ երկու շաբաթ տեւած պարապուրդից հետո հայտնում, որ մեր թերթը անցնում է բացառապես համացանցային տիրույթ՝ առցանց (on-line) ռեժիմի, ներկա դժվարին օրերին կրկին լինելու իր ընթերցողների հետ՝ տեղական, տարածաշրջանային ու համաշխարհային լրատվությամբ, քաղաքական, սոցիալական ու մշակութային նորություններով, կարծիքների ու տեսակետների մատուցմամբ։ Մեր թղթակիցները ոչ միայն Հայաստանից, այլեւ Մոսկվայից, Գերմանիայից, Չեխիայից, Բելգիայից, Լիբանանից, Միացյալ Նահանգներից, Կանադայից եւ այլ վայրերից տեղյակ կպահեն ձեզ կորոնավիրուսի համավարակի հետեւանքների, դրա դեմ պայքարի միջոցների ու կերպերի մասին։ Հետեւեք www.azg.am կայք-էջին, մեր լուրերին, մեր տարաբնույթ նյութերին, գրեք մեզ։
#001, 2020-01-10 > #002, 2020-01-17 > #003, 2020-01-24 > #004, 2020-01-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 17-01-2020



Տեղադրվել է` 2020-01-16 22:43:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 3658, Տպվել է` 186, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆՄԻՏ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Մոտ մեկուկես տարի առաջ, երբ Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, մեղմ ասած, լավ չխոսեց մեր վարչապետի հետ կամ վարչապետի մասին, հայաստանյան ընդդիմադիր ուժերը վիրավորվելու եւ անհանգստանալու փոխարեն սկսեցին բռնել Լուկաշենկոյի տաբատի փոխքերն ու ցեխ շպրտել Նիկոլ Փաշինյանի վրա:

Անշուշտ, դրանք ընդդիմադիրներ չէին, դա մարդկանց այն խումբն էր, ավելի ճիշտՙ տեսակը, որը խոսում է ազնիվ ընդդիմության, պետականամետության, հայրենասիրության ու արժանապատվության դիրքերիցՙ որեւէ կապ չունենալով նշվածներից որեւէ մեկի հետ: Դա հաստիքավոր ընդդիմադիրի տեսակն է, կատեգորիան, տիպը, դասը, հորդան, որը փող է ստանում խոսելու, ներեցեք, սեփական երկրի ղեկավարի վրա ցեխ արձակելու համար:

Այդ զանգվածին օրերս մեծ հրճվանք էր պատճառել նաեւ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու` ՀՀ վարչապետին ուղղված հեգնանքըՙ կապված ՀՆԱ-ի աճիՙ Հայաստան-Վրաստան ցուցանիշների հետ:

Իհարկե, ինչպես միշտ, վարչապետը պոպուլիզմի լոգանք էր ընդունել ու որոշել ավետիս անել ժողովրդինՙ հայտարարելով, թե մեր ՀՆԱ-ն գերազանցում ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Վրաստանի ՀՆԱ-ին: Ինչպես ենթադրելի էր, Վրաստանի արտգործնախարարությունն արձագանքեց այդ հայտարարությանն ու բերեց փաստեր, որոնք վարչապետին համոզեցին, որ ինքը սխալ է: Բայց դառնանք բուն ասելիքին:

Սաակաշվիլին, անդրադառնալով ՀՀ վարչապետի գրառմնանը, հայտարարել էր, որ Հայաստանը Տիգրան Մեծից հետո երբեւէ տնտեսապես չի գերազանցել Վրաստանին. հայտարարությունը պարուրված էր անթաքույց հեգնանքով, ծաղրով:

Ինչպես Լուկաշենկոյի դեպքում, այս անգամ էլ գտնվեցին մարդիկ, որոնք մի կողմ դնելով ազգային արժանապատվությունը, սկսեցին դրոշակ դարձնել Սաակաշվիլու խոսքերը եւ այն օդում թափահարելով փորձեցին եւս մեկ հարված հասցնել սեփական սխալների ձեռքից իրեն ու պետությանը կրակի մեջ գցած մեր հպարտ վարչապետին: Ներողություն, բայց դա պետականամետ մարդու արարք չէ: Պետականամետը նա է, որը հարցերին սթափ է մոտենում, ի հարկին պարզաբանելով, առանց ծաղրուծանակի ու հրճվանքի կոչերի վերածելու:

Ինքս կեցվածքով ու մոտեցումներով ընդդիմադիր եմ, իշխանությունների հասեցին բազմիցս կոշտ ձեւակերպումներ եմ արել (առաջիկայում էլ անելու եմ, եթե հարկ լինի. կլինի՛), բայց ինձ համար խիստ ամոթալի ու վիրավորական է, երբ որեւէ օտարերկրյա պաշտոնյա (ներկա կամ նախկին) հեգնական կամ վիրավորական տոնով է խոսում իմ երկրի ղեկավարի մասին, անկախ այն բանից, թե ով է այդ ղեկավարը:

Իհարկե, Նիկոլ Փաշինյանը որեւէ աղերս չունի իմ երազած ղեկավարի հետ, ես դա գրել եմ ե՛ւ սոցցանցերում, ե՛ւ տպագիր ու առցանց մամուլում, բայց, ընկերներ, գոյություն ունի ազգային արժանապատվություն, որը ներսից պետք է արգելի մեզ ուրախանալ մեր երկրի ղեկավարի ձախորդություններով, առավել եւս, երբ ինչ-որ Սահակաշվիլի ծաղրում է նրան, մի մարդ, որը տեղ չունի անգամ սեփական երկրում...արդարացիորեն տեղ չունի:

Այո՛, վարչապետն արագորեն սպառում է իր քաղաքական կապիտալը, մենք դրա մասին խոսում ենք եւ առաջիկայում էլ պարտավոր ենք խոսել, հարկ եղած դեպքում` այդ ամենը կարող ենք ասել կոպիտ, կոշտ, բայց դա մեր պետության ներքին խնդիրն է: Իսկ դրսի հարցում` վերոնշյալ ազգային արժանապատվությունը պետք է համոզի, խնդրի, ստիպի ու հորդորի, որ պաշտպանենք այն մարդուն, որը ղեկավարում է մեր երկիրը` նրա հետ ունեցած մեր խնդիրները լուծելով ներքին խոհանոցում:

Վարչապետը վա՞տն է` փոխենք, բայց երբեք չհաշտվենք այն մտքի, որ որեւէ Լուկաշենկո կամ Սահակաշվիլի կարող է վիրավորել կամ հեգնել Հայաստանի Հանրապետության ղեկավարին, այսինքն մեզ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 17-01-2020

AZG Daily #12, 02-04-2020

AZG ONLINE

2020-04-06 12:07:54
Սմարթֆոններ` Քաշաթաղի դպրոցների երեխաներին

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ