RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-12-03 16:49:29Թուրքիայի ԱԳՆ. Համաձայնագիրը կարող է դրականորեն ազդել Հայաստանի հետ հարաբերությունների վրա
2020-12-03 14:20:12«Ազգային օրակարգը» պահանջում է քրեական գործ հարուցել Փաշինյանի նկատմամբ
2020-12-02 00:14:47Բաքուն հաստատեց իր մտադրությունը՝ փոխանակել գերիներին «բոլորին բոլորով» սկզբունքով
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
2020-11-29 13:01:33Որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն
#001, 2020-01-10 > #002, 2020-01-17 > #003, 2020-01-24 > #004, 2020-01-31 > #005, 2020-02-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2020



Տեղադրվել է` 2020-01-24 11:22:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 2190, Տպվել է` 163, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող, Մոսկվա

Միջազգային քաղաքական ասպարեզում անցյալ շաբաթ ամենից ավելի քննարկվող թեման Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունն էր, թե այսուհետ իրենք ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ միջպետական հարաբերություններում առաջնորդվելու են ոչ թե միջազգային իրավունքի նորմերով, այլՙ բացառապես սեփական սահմանադրությամբ նախատեսված դրույթներով: Մինչեւ Պուտինի այդ հայտարարությունը նման մոտեցումով հանդես էր գալիս միայն մեկ երկիրՙ Ամերիկայի Միացյալ Նահանգները: Ահա, անցյալ շաբաթվա Պուտինի այս հայտարարությունից հետո միջազգային քաղաքական կյանքում, պատկերավոր ասած, հայտնվեց... երկրորդ խելագարը: Ըստ որումՙ առանց որեւէ չակերտի: Այսինքն, ԱՄՆ-ին զուգահեռ հրապարակ իջավ եւս մեկը, որը բացեիբաց ասում է, թե իր համար միջազգային իրավունքի նորմերը գրոշի արժեք չունեն, ինքն առաջնորդվելու է ոչ թե համընդհանուր ճանաչում գտած համակեցության կանոններով, այլՙ սեփական քմահաճույքով: Ինչո՞ւ: Որովհետեւ... ուժե՛ղ է:

Դեռեւս Գարեգին Նժդեհն է բանաձեւել, թե ո՛ւժն է ծնում իրավունք: Անկեղծ ասածՙ Նժդեհը ոչ մի նոր բան չի հայտնագործել, վավերացրել է այն իրողությունը, ինչ քաղաքակրթությունների ծագումից ի վեր ուղեկցել է մարդկությանը իր գոյության բոլոր վայրիվերումներում: Սակայն նույն այդ վայրիվերումների դժնդակ փորձությունները նպաստել են, որ մշակվեն ու կյանքի կոչվեն բոլորի համար ընդունելի վարքականոններ, որոնցից ամենագլխավորը պետությունների իրավահավասարության սկզբունքն է:

Ձեւականորենՙ այդ սկզբունքը միշտ էլ կիրառվել եւ այսօ՛ր էլ կիրառվում է: Չնայելով պետությունների ռազմաքաղաքական հզորության աստիճանինՙ բոլոր առաջին դեմքերը ամենուրեք ընդունվում են իբրեւ հավասար գործիչներ: Սակայն ինքնըստինքյան հասկանալի է, որ ռազմական մեծ հզորություն ունեցող պետությունների ղեկավարների խոսքի արժեքը շատ ավելի ծանրակշիռ է հնչում միջազգային անխտիր բոլոր հարթակներից, քան նույնիսկ ամենաիմաստուն մեկի նույնիսկ ամենահանճարեղ մտքերը: Իսկ եթե ռազմաքաղաքական հզորության հասած պետության ղեկավարը իր տրամադրության տակ ունի նաեւ միջուկային կործանարար զենք, որը կարող է նաեւ խելքը փչած ձեւով օգտագարծել ու՛մ դեմ ասես, ինչպես այդ արեցին ամերիկացիները 1945-ի օգոստոսի 6-ին եւ 9-ինՙ ռմբակոծելով ճապոնական Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքաները, եւ այժմ էլ չեն ամաչում հայտարարել, թե հարկը պահանջածին կարող են նույնը կրկնել, որպեսզի ոչ ոք չհամարձակվի սպառնալ Ամերիկային Միացյալ Նահանգների ազգային-կենսական շահերին, ապա այդպիսի պետության ղեկավարից ունեցած վախը ընդունակ է պայթեցնել համաշխարհային խաղաղությունը: Որովհետեւ չափազանց դժվար է հասկանալ, թե ի՞նչ է նշանակում... ԱՄՆ-ի ազգային կենսական շահ: Ո՞ր հիմարը կհամարձակվի տրորել ամերիկացիների կոշտուկը: Բայց Վաշինգտոնի բազեները ընդունակ են մեղադրանք նետել բոլոր նրանց, ովքեր, օրինակ, հրաժարվում են իրենցից հեղուկ գազ գնել, որը գլանատակառներով պետք է տեղափոխվի հազարավոր կիլոմետրերով հեռու գտնվող երկրներ, այնտեղ նորից վերածվի սովորական գազի, մտցվի խողովակաշարեր ու հասնի սպառողներին: Բայց դա շատ ավելի թանկ է նստում, քան, ասենք, Ռուսաստանից խողովկաշարերով եվրոպական սպառողներին առաքվող բնական գազն է: Ահա եւ իրենից հեղուկ գազ չգնող անհնազանդներին Վաշինգտոնը համարում է իր կենսական շահերը ոտնահարողներ եւ զանազան պատժամիջոցներ է կիրառում նրանց դեմ: Այդ թվումՙ ռուսերի, որպես մրցակիցներ:

Բայց ռուսները, ակնհայտորեն, այլեւս չեն սարսափում ամերիկացիներից: Նրանք այժմ ունեն հիպերարագընթաց հրթիռներ, որոնք առնվազն առաջիկա տասնամյակներում կապահովեն երկու գերտերությունների ռազմական հավասարակշռությունը: Հետեւաբար, մեկը մյուսին երաշխավորված ոչնչացնելու այդ հնարավորությունը, ըստ իս, նորից կհետաձգի երրորդ համաշխարհային պատերազմի սանձազերծումը: Ռուսներն, իհարկե, ամերիկացիներին չեն հարվածի, իսկ ամերիկացիները կարո՛ղ են ռուսներին հարվածել: Պուտինն անցյալ շաբաթ ընդգծում էր, թե Երկրորդ համաշխարհայինից ի վեր առաջին անգամ ամերիկացիները կանգնած են ռազմական առումով ռուսներին հասնելու անհրաժեշտության առաջ: Հենց ա՛յդ հանգամանքն էլ աշխարհում ստեղծում է միանգամայն նոր իրավիճակ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ