Մեկ անգամ եւս ուզում եմ վերհիշել ՀՀ առաջին սահմանադրության գլխավոր հեղինակ Վլադիմիր Նազարյանի նշանավոր հարցադրումը, որը նա արեց ՌԱԿ գրասենյակում, որտեղ հրավիրվել էր լսելու կուսակցության առաջարկըՙ սահմանադրություն գրելու: (Այդ օրերին, 1995-ին, մի քանի կուսակցություններ, որոնց թվումՙ ՌԱԿ-ը, պատրաստվում էին ստեղծել սահմանադրության իրենց տարբերակըՙ դեռեւս սահմանադրություն չունեցող նորանկախ մեր երկրի համար): ...
1963-ին հիմնադրված Մյունխենի անվտանգության ամենամյա կոնֆերանսն այս տարի կգումարվի փետրվարի 14-16-ինՙ քննարկման առանցք դարձնելով ամենահրատապ թեմանՙ կլիմա եւ անվտանգություն: 56-րդ կոնֆերանսին իրենց մասնակցությունն են հաստատել 30-ից ավելի պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ, արտաքին գործերի եւ պաշտպանության 70 նախարարներ, ավելի քան 450 հանրահայտ հյուր է ներկա լինելու համաշխարհային բանավեճի հիշյալ հարթակում: Հաստատվել ...
Նախապես հայտնի էր դարձել, թե մի շարք օրենսդրական փոփոխություններով հրավիրելիք Ազգային ժողովի արտահերթ նիստով ՍԴ մի շարք լիազորություններ վերապահվելու էին Ազգային ժողովին, իսկ Հայաստանի նախագահի որոշ իրավասություններ էլ պետք է սահմանափակվեին` հեռանկարում ունենալով այս գործող կազմով ՍԴ-ն անիրավազոր դարձնելու հեռանպատակը: Սակայն երեկ առավոտյան այդ օրակարգով արտահերթ նիստը տեղի չունեցավ` հեղինակները ...
RAND Corporation-ն ԱՄՆ-ի կարեւորագույն ռազմավարական կենտրոններից է: Կենտրոնակայանը գտնվում է Կալիֆոռնիայում: Կազմավորվել է դեռեւս 1948 թվին: Սերտորեն համագործակցում է ամերիկյան պետական կառույցների, մասնավորապես պետքարտուղարության հետ: Թուրքական «Milli Gazete-ն» հունվարի 24-ի համարում նշում է, որ այս կենտրոնը ստեղծել է CIA-ն: Իհարկե չի բացառվում: Սակայն այսպիսի կենտրոնները, եթե չհամագործակցեն պետական կառույցների հետ, ...
Տպավորություն է, թե հանրային ուշադրությանը նետված յուրաքանչյուր նոր թեմա ՙ կենցաղային մակարդակի, թե ոչ, միտում ունի հանրային միտքը որոշակի ժամանակով զբաղեցնելու, ըստ որում, դեռ նախորդը չմարսածՙ նետվում է մեկ այլ թնջուկ, եւ այս շղթան բացում է դիսկուրսների մի շարք, սոցցանցերը ողողվում են զանազան մեկնաբանություններովՙ անլուրջ, թե լրջմիտ, թուլամիտ թե թունավոր, ...
Վերջերս քանի մը յօդուած գրեցի սփիւռքահայ վարժարաններուն ու անոնց վիճակուած ճակատագրին մասին, թէ անցնող տասնամեակները փաստեցին, որ արտերկրի մէջ բացուած մեր դպրոցները իրենց ազգապահպան առաքելութիւնը կատարեցին որքան որ կրցան ու կամաց-կամաց սկսան կծկուիլ, նօսրանալ թէ՛ քանակով եւ թէ՛ որակով, իսկ շատեր ալ իրենց դռները փակեցին ակամայ, չդիմանալով ժամանակի մաշումին եւ ...
«Ամսվա առաջին չորեքշաբթինՙ Քյոլնի Հայ տանը» ձեռնարկը Գերմանահայոց առաջնորդարանիՙ 2019- ի հոկտեմբերից իրականացվող ծրագիր է, որ թեեւ 30- ից ավել ունկնդրի ներկայությունը դեռ չի գերազանցել, նույն քաղաքում տարիների ավանդույթ ունեցող, ամենամյա դարձած հայ մշակույթի օրերի լայն շրջանակը չունի, բայց ամիսը մեկ, ժամը 19- ին համախմբում է նրանց, որ, այսպես ձեւակերպենքՙ ...
Հունվարի 24-ին Էլյազիգում եւ Մալաթիայում տեղի ունեցած երկրաշարժը ցնցել էր Թուրքիային: Փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը երկիրը ցնցվեց Իդլիբում սպանված թուրք զինվորների բոթով: Առավոտյան Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Իդլիբի մերձակայքում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերը հրետակոծել են թուրքական շարասյունը, ինչի հետեւանքով զոհվել է 4 թուրք զինվոր, 9-ը վիրավորվել է, ...
Թեքեյան մշակութային միության Մ. Նահանգների ու Կանադայի Կենտրոնական վարչության մեկենասությամբ օրերս լույս տեսավ պատմաբան, դոկտոր-պրոֆեսոր Սուրեն Սարգսյանի նոր աշխատությունը «Միհրան Տամատյանի հրապարակախոսությունը» խորագրով: «Տիր» հրատարակչության տպագրատանը լույս ընծայված 349 էջանոց հատոը ամփոփում է ազգային-ազատագրական պայքարի աննկուն մարտիկ, ազգային եւ կուսակցական մեծանուն գործիչ, ...
Կորոնավիրուսը վերակենդանացրել է համաշխարհային տնտեսական ճգնաժամի ուրվականը: Մինչ Չինաստանի գործարանների բանվորները անգործության են մատնված կարանտինի պայմաններում, արեւմուտքցի փորձագետները գուշակություններ են անում, թե ինչպիսին կլինեն դրա հետեւանքները մոլորակի տնտեսության համար եւ չե՞ն հանգեցնի արդյոք տնտեսական անկման:
Հայաստանում ամենազբաղվածն այսօր դատավորներն են: Գրեթե բոլոր դատարաններում գործերի տեղատարափ է, ընդ որումՙ միեւնույն գործը կարող է լինել տարբեր ատյանի դատարաններում: Բայց այս ամենի մեջ մի գործ ինձ ամենավտանգավորն է թվում: Մարտի 1-ի զոհերի 9 իրավահաջորդ դատի է տվել Սեւազգեստ մայրերին: Հիշեցնեմՙ Սեւազգեստ մայրերը ղարաբաղյան պատերազմում կամ խաղաղ պայմաններումՙ բանակում ...
Երկրորդ տարին է արդեն, ինչ վիճակագրական կոմիտեն սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշները հրապարակում է ուշացումով: Այս անգամ եւսՙ 2019 թ.-ի հունվար-դեկտեմբերի սոցիալ-տնտեսական ցուցանիշները հրապարակվեցին այս տարվա հունվար ամսվա վերջին օրը: Թե ինչո՞ւ դրանք մեկ տարի առաջ սկսվեցին հրապարակվել ուշացումով, որեւէ բացատրություն այդպես էլ չտրվեց: Դատելով հրապարակումներում առկա ոչ իրատեսական ...
Այս օրերին Եվրոպայում եւ հատկապես Լեհաստանում բավական մեծ աղմուկ է բարձրացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, որ նա արեց ԱՊՀ եկրների ղեկավարների վերջին հանդիպման ժամանակ: Պուտինը բացահայտորեն մերկացրեց Եվրոպայի Խորհրդի այն անդամներին, ովքեր դրանից մի քանի օր անց ԵԽԽՎ վերջին նիստում ընդունեցին կատաղի հակառուսականությամբ թաթախված մի փաստաթուղթ, թե իբր ...
Ցանկություն չունեմ որեւէ մեկին վիրավորելու կամ որեւէ հեղինակի վաստակն արհամարհելու, բայց գրքեր կան, որոնք թերթելուց հետո որեւէ մեկը չի կարող համոզել մեզ, որ այն գրված է մասնագետի կողմից, առավել եւս դժվար է համոզել, որ այն խմբագրի հայացքի է արժանացել:
Գրականությունում մի ժամանակակից ժանր կա, կոչվում էՙ «ինքնաներշնչում»: Դրա համահիմնադիրներից է Նապոլեոնը, բայց ոչ թե Բոնապարտը, այլ Հիլը, որիՙ «Մտածի՛ր եւ հարստացի՛ր» գիրքը լույս տեսավ հին, բայց գոնե Խորհրդային Միությունում ապրողների համարՙ ոչ բարի 1937-ին:
Հայաստանում ամենաշատը խոսում են անձեռնմխելի արժեքների մասին` ամենաշատը ոտնահարելով դրանք: Մարդիկ քաղաքական պայքարի սահմաններից դուրս գալով ծաղրում ու քննադատության առարկա են դարձնում իրենց քաղաքական հակառակորդների հարազատներին ու բարեկամներին: Ցավում եմ, որ թեւակոխել ենք մի փուլ, որտեղ 10-12 տարեկան երեխան համացանցի հերոսների լեզվագարությունների զոհ է դառնում` հոր կամ մոր քաղաքական հայացքների ...
- Դուք միաժամանակ երկուՙ թերեւս իրար հակասող ոլորտներում եքՙ քաղաքական, Հայաստանի Պահպանողական կուսակցության նախագահն եք, եւ մշակութայինՙ գրականագետ եք, մանկավարժ: Անդրադառնանք երկրորդին, քանի վերջերս հայերենի հետ կապված տխուր պատմությունը առնչվում է ձեր աշխատանքային գործունեությանը: Ի՞նչ է ասում այս ասպարեզում քսան եւ ավելի տարիների դասավանդման Ձեր փորձըՙ ոչ մասնագիտական բուհական կրթության ...
Արցախի Հանրապետությունում մեծ ծավալի աշխատանքներ են կատարվում էներգետիկայի զարգացման ուղղությամբ: Ներկայումս Արցախում շահագործման մեջ են գտնվում 31 հիդրոէլեկտրակայան, որտեղ տեղադրված դրվածքային գումարային հզորությունը կազմում է 184.936 ՄՎտ: Տարեկան կարող է արտադրվել 886.679 միլիոն ԿՎտժ էլեկտրական էներգիա: Միայն «Թրղի-1», «Թրղի-2» եւ «Թրղի-3» ՀԷԿ-երն են աշխատում ոռոգման համակարգի վրա, մյուսները` տեղադրված են ...
Մինչ ՀՀ կառավարությունում ու կառավարման այլեւայլ օղակներում խոսում են երկրի տարբեր ոլորտներում տնտեսական զարգացումներից, առեւտրային շուկայում գրեթե աննկատ թանկացավ տանտիրուհիների կողմից նախապատվության արժանացած բուսայուղերից հերթականը: Նախորդ տարվա այս օրերին այն 620 դրամից դարձավ 640 դրամ, իսկ հիմա 655 դրամ: Մի դեպքումՙ աճ 20 դրամ, այս տարի 15 դրամ, գործընթացը կառավարողների ...
Ստամբուլից «Բիանետ» գործակալությունը հաղորդում է, որ հայազգի Սեւակ Բալըքջիի գործով ամբաստանյալ Կիվանչ Ագաօղլուն 16 տարի 8 ամսվա բանտարկության է դատապարտվել:
Աշխարհաքաղաքական խոշոր ճեղքում հանդիսացող «Բրեքսիտը» իրականում առաջիկա ամիսներին առանձնակի հետեւանքներ չի ունենա: Եվրոմիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո սկսվում է անցումային ժամանակաշրջան, որի ընթացքում Մեծ Բրիտանիան ԵՄ պայմաններին ու պահանջներին պետք է ենթարկվի մինչեւ 2020 թվականի վերջը, եւ այդ ժամանակամիջոցում բանակցություններ կվարվեն Եվրոմիության մյուս 27 երկրների հետ Մեծ Բրիտանիայի հարաբերությունների ...