RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-06 20:24:55Երևանի Արին Բերդ փողոցի 3.500 քմ տարածքում շինարարական նյութերն այրվում են
2020-08-06 18:00:37Բեյրութում սկսեց գործել ՌԴ ԱԻՆ-ի հիվանդանոցը
2020-08-06 14:45:08Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի ծեծկռտուքը (տեսանյութ)
2020-08-06 14:24:21Azgonline.am-ի զրուցակիցն է “Պայքար” օրաթերթի խմբագրական կազմի անդամ Պայծիկ Գալայջյանը Բեյրութից
2020-08-06 14:17:45Չեխ փրկարարները մեկնեցին Բեյրութ՝ տանելով նաեւ մարդասիրական օգնություն եւ 10 միլիոն կրոն
#003, 2020-01-24 > #004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 07-02-2020



Տեղադրվել է` 2020-02-07 12:49:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 1757, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԱՏՙ ՄԵՐ ՏԱՆԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հայաստանում ամենազբաղվածն այսօր դատավորներն են: Գրեթե բոլոր դատարաններում գործերի տեղատարափ է, ընդ որումՙ միեւնույն գործը կարող է լինել տարբեր ատյանի դատարաններում: Բայց այս ամենի մեջ մի գործ ինձ ամենավտանգավորն է թվում: Մարտի 1-ի զոհերի 9 իրավահաջորդ դատի է տվել Սեւազգեստ մայրերին: Հիշեցնեմՙ Սեւազգեստ մայրերը ղարաբաղյան պատերազմում կամ խաղաղ պայմաններումՙ բանակում որդի կորցրած ծնողներն են: Մարտի 1-ի զոհերի 9 իրավահաջորդ հիմա նրանցից պահանջում է, որ ներողություն խնդրեն, քանի որ սեւազգեստները վիրավորել են իրենց արժանապատվությունըՙ ըստ իրենց պղծելով Մարտի 1-ի զոհերի հիշատակը, դժգոհելով նրանից, որ կառավարությունը որոշել է ֆինանսական փոխհատուցում տրամադրել իրավահաջորդներին: Հենց այդ նույն որոշումն էլ վրդովեցրել է սեւազգեստ մայրերին: Ընդ որում, նրանք ամենեւին չեն պահանջում, որ կառավարությունը չփոխհատուցի Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին, այլ պահանջում են, որ պետությունն իրենց չմոռանա:

Չգիտեմ, թե այս գործը ի՞նչ ընթացք կստանա դատարանում, բայց միայն այն փաստը, որ այսպիսի գործ կաՙ խիստ վտանգավոր է: Այսինքնՙ ի՞նչ պետք է պարզի դատարանը, կողմերից որի դժբախտությունն է ավելի մե՞ծ, պետական նշանակություն ունեցո՞ղ, փոխհատուցման արժանի՞: Լավ ի՞նչ տարբերութուն կարող է լինել ծնողի համար, թե ինչ պայմաններում է զոհվել-մահացել իր զավակըՙ պատերազմո՞ւմ, խաղաղ բանակո՞ւմ, հանրահավաքի՞ն, ոստիկանության հետ բախումների ժամանա՞կ, թե՞ ուղղակի փողոցում քայլելիս: Նույն ցավը չի՞ ապրելու, որեւէ փոխհատուցումից չամոքվող ցավն, ի դեպ: Այս մարդիկ որեւէ դատարանում պետք է ոչ թե հակառակ կողմերում լինեն, այլ դաշնակից, որովհետեւ ընդհանուր ցավ ունեն, քանի որ պատերազմն ու քաղաքականությունը կերել են իրենց զավակներին:

Հիմա Սեւազգեստ մայրերը պնդում են, որ իրենք վախենալու ոչինչ չունեն: Բայց ես վախենում եմ, ոչ թե կանխատեսելով դատարանի հնարավոր վճիռը, ոչ թե վստահ լինելով, որ կառավարության համար Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները գրեթե սրբադասված անձեռնմխելի են եւ հատուկ խնամքի արժանի, ոչ թե պնդելով, որ նույն կառավարության համար Արցախում զոհված մեր հերոսների ու բանակում զոհվածների ծնողները պետական սփոփանքի կարիքը չունեն, այլ վախենում եմ, որովհետեւ սարսափելի է նայել երկրիդ ցավին: Իսկ այս դատավարության ժամանակ, ավելին քան որեւէ այլ տեղում, ժամին, դեպքով, դրանից խուսափել չի լինելու:

Լինում են գործեր, որոնք դատարան չեն հասնում: Տանը նստում են, խոսում, հասկանում, ընդունում, հաշտվում: Ես հույս ունեմ, որ այս գործը հենց դրանցից է լինելու եւ ուզում եմ, որ մենք գտնենք մեր տունը: Կորցրել ենք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 07-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ