RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ՊԱՑԻԵՆՏՆԵՐ

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#003, 2020-01-24 > #004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 07-02-2020



Տեղադրվել է` 2020-02-07 12:49:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 1375, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՑԱԽԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու

Արցախի Հանրապետությունում մեծ ծավալի աշխատանքներ են կատարվում էներգետիկայի զարգացման ուղղությամբ: Ներկայումս Արցախում շահագործման մեջ են գտնվում 31 հիդրոէլեկտրակայան, որտեղ տեղադրված դրվածքային գումարային հզորությունը կազմում է 184.936 ՄՎտ: Տարեկան կարող է արտադրվել 886.679 միլիոն ԿՎտժ էլեկտրական էներգիա: Միայն «Թրղի-1», «Թրղի-2» եւ «Թրղի-3» ՀԷԿ-երն են աշխատում ոռոգման համակարգի վրա, մյուսները` տեղադրված են գետերի բնական ջրահոսքի վրա:

Ներկայումս Արցախում կառուցման փուլում են գտնվում 12 հիդրոէլեկտրակայան, որտեղ նախատեսվում է գետերի բնական հոսքերի վրա (Աղավնո, Հոչանց, Մայդան, Թարթառ (այս մասին տեսՙ .....), Հակարի, Սպիտակաջուր) տեղադրել 51.05 ՄՎտ գումարային հզորություն: Նրանք միասին կարող են արտադրել տարեկան լրացուցիչ 262.71 միլիոն ԿՎտժ էլեկտրական էներգիա: Այս ՀԷԿ-երը շահագործվելուց հետո Արցախում ՀԷԿ-երի դրվածքային գումարային հզորությունը կհասնի 235.982 ՄՎտ: Տարեկան կարող է արտադրվել 1149.391 միլիոն ԿՎտժ էլեկտրական էներգիա: Այսքան էներգիա ջերմային էլեկտրակայաններում արտադրվելու դեպքում կծախսվեր մոտ 350 հազար տոննա օրգանական վառելիք, շրջակա միջավայր կարտանետվեր 2300 տոննա ազոտի օքսիդ, այլ թունավոր նյութեր:

2016թ. «Արցախէներգո» ՓԲԸ կողմից առաքված էլեկտրական էներգիայի քանակը կազմել է 299 միլիոն ԿՎտժ:

«Թրղի-1» ՓՀԷԿ-ի սարքավորումները, Մարտակերտի շրջան

Ստորեւ ներկայացնում եմ Արցախի էներգետիկայի հիշարժան տարեթվերը:

1930թ. Կար-կառ գետի վրա շահագործման հանձնվեց 480 ԿՎտ հզորությամբ հիդրոէլեկտրակայան:

1940թ. ՀԷԿ-ի շինարարություն սկսվեց Թարթառ գետի վրա Մատաղիս գյուղին մոտ:Այն գործարկվեց 1947թ:

65 տարի առաջ առաջին անգամ էլեկտրական լույս տրվեց Արցախի Բերդաձոր եւ Ասկերան բնակավայրերին,1950թ.` Քոչբեկին եւ Մաղավուզ գյուղերին:

60 տարի առաջ` 1960 թ. էլեկտրական էներգիան մուտք գործեց հետեւյալ բնակավայրերըՙ Քյաթուկ, Գիշի, Սարգսաշեն, Խնուշինակ, Ննգի, Աղբուլաղ, Աշան, Էմիշճան, Մյուրիշեն, իսկ 1965թ. նաեւ Հաթերք:

1940թ. Արցախում արտադրվել է 1.51 միլիոն ԿՎտժ, իսկ 1995թ.`81.6 միլիոն ԿՎտժ էլեկտրական էներգիա:

1923 թվականին Ստեփանակերտի Արմենավան թաղամասում տեղադրված 35ԿՎտ հզորության դիզելային գեներատորը եւ էլեկտրական լամպը վառվեց Ստեփանակերտում:

1920թ. Արցախում շահագործվել է միայն մեկ ՀԷԿ 30 Կվտ հզորությամբ: Այն գտնվում էր Շուշի քաղաքի մոտ:

Ներկայումս աշխատանքներ են տարվում արեւային էներգիայի օգտագործման եւ նոր ՀԷկ-եր նախագծելու ուղղությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 07-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ