RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 14-02-2020



Տեղադրվել է` 2020-02-13 22:25:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1344, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

Մ.Խ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եռօրյա այցով մեկնել է Գերմանիայի հանրապետություն: Նա հանդիպելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, ելույթ է ունենալու կառավարող մեծամասնության մասնակից Սոցիալ-դեմոկրատական կուսակցության Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամում: Երեկ վարչապետը հանդիպել է Գերմանիայի խորհրդարանի Բունդեսթագիՙ նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: ՀԻշեցնեքՙ Բունդեսթագը վավերացրել է Հայաստան- ԵՄ համաձայնագիրը:Շոյբլեից վարչապետը Հայաստանի դատաիրավական բարեփոխումներին աջակցության խոստում է ստացել եւ Բունդեսթագի ներկայացուցիչներին հրավիրել դիտարկելու ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն:

Վարչապետի գերմանական հանդիպումների ինտրիգն այն է, որ Մյունխենում տեղի ունենալիք անվտանգության միջազգային համաժողովում հնարավոր է նրա հանդիպումն Ալիեւի հետ: Չնայած մեկ օր առաջ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ասել էր, թե Մյունխեն մեկնելը լիարժեք հաստատված չէ, քանի որ օրակարգի ոչ բոլոր հարցերն են համաձայնեցված:

Կառավարությունը` կուսակցություններին

Կառավարությունը որոշել է ԱԺ ընտրություններում 3 տոկոսի շեմը հաղթահարած կուսակցություններին ֆինանսապես աջակցել: «Իմ քայլը» ստանալու է 78 մլն դրամ, ԲՀԿ-ն` 9 մլն 150 հազար դրամ, «Լուսավոր Հայաստանը»` 7 մլն դրամ, անգամ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն են աջակցություն ստանալու, համապատասխանաբար` 5 մլն 200 հազար եւ 4 մլն 300 հազար դրամ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 14-02-2020

AZG Daily #7, 21-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ