RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ. Սիրելի «ԱԶԳ»ականներ, այս օրերի համար ոչ անսպասելի հանգամանքների պատճառով, «ԱԶԳ» շաբաթաթերթի հունիսի 5-ի համարի նյութերը հրապարակվում են վաղը՝ 6 հունիսի առավոտից սովորական՝ azg.am ԼՐԱՀՈՍ հպման տակ, եւ, միաժամանակ, azgonline.am մեր կայքէջերում։ Գումարած թերթում լույս տեսած նյութերի հրապարակվում են նաեւ այլ հոդվածներ ու մեկ հարցազրույց, որոնք տեղի սղության պատճառով դուրս են մնացել թերթի էջերից։ Ապավինում ենք ընթերցողների ներողամտությանը՝ կամքից անկախ պատճառներով պատահած ուշացման համար։ Խմբագրություն

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 14-02-2020



Տեղադրվել է` 2020-02-13 22:25:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1713, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՒԼ

Փետրվարի 12-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը, խոսելով Իդլիբում զոհված թուրք զինվորների մասին, մեղադրական խոսքեր է հնչեցրել ՌԴ-ի հասցեին.

«Ռեժիմի ուժերը, նրանց հետ համագործակցող ռուսներն ու Իրանի կողմից աջակցություն ստացող զինյալները պարբերաբար հարձակվում են խաղաղ բնակչության վրա: Իդլիբում քաղաքացիական բնակավայրերին օդային հարված հասցնողներներն արդեն նախկինի պես ազատ գործել չեն կարող: Մեզ տրված խոստումները չեն կատարվել, պայմանավորվածություններն էլ ոչ ոք հաշվի չի առնում»-ասել է Էրդողանըՙ միաժամանակ նշելով, որ իրենք ամեն բան անելու են, որպեսզի բոլոր ոչ թուրքական ուժերը մինչեւ այս ամսվա վերջ դուրս գան տարածքից: Մինչդեռ, հիշեցնենք մեր կողմից, ոչ ոք թուրքերին չի հրավիրել Սիրիա:

Նույն օրը Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Ալբանիայի փոխարտգործնախարարի հետ մամուլի ասուլիսին անդրադառնալով Իդլիբին, հայտարարել է, որ իրավիճակը պետք է շտկվի, որի նպատակովՙ Թուրքիայից պատվիրակություն կմեկնի Մոսկվաՙ բանակցելու: Նա նույնպես ռուսական կողմին մեղադրել էՙ պայմանավորվածությունները խախտելու մեջ եւ, հղում անելով երկրի նախագահին, հայտարարել, որ Թուրքիան Սիրիայում ռազմագործողություններ կիրականացնի թե՛ ցամաքում, թե՛ օդում:

Ավելի ուշՙ փետրվարի 13-ին հայտնի դարձավ, որ ռուսական 112մ երկարություն ունեցող «Ցեզար Կունիկով» դեսանտային ռազմանավը Թուրքիայի ժամանակով ժամը 09:00-ին Մարմարա ծովից անցնելով Դարդանելի նեղուցը, մուտք է գործել Միջերկրական ծով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 14-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ