RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 21-02-2020



Տեղադրվել է` 2020-02-20 22:53:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 2581, Տպվել է` 302, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏՐԻՊՈԼԻԻ ՆԱՎԱՀԱՆԳՍՏՈՒՄ ԽԱՖԹԱՐԻ ՈՒԺԵՐԻ ՀՐԵՏԱԿՈԾՈՒԹՅԱՆՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱՎԸ

Փետրվարի 18-ին լուրեր տարածվեցին, թե Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆե Խաֆթարի ուժերը հարձակում են գործել Տրիպոլիի նավահանգստի վրա, հրթիռակոծելով մի բեռնանավ: Այնուհետեւ պարզվեց, որ եղել է երկու հարձակում, որի հետեւանքով երեք խաղաղ բնակիչ մահացել է, հինգըՙ վիրավորվել: Լիբիայի առողջապահության նախարարությունը հաստատել է տուժածների առկայության փաստը:Այդ ընթացքում գեներալ Խաֆթարի բանակի մամուլի ծառայությունը, ինչպես Euronews-ն ու Sputnik-ն են նշում, հստակեցրել տեղեկությունը, նշելով, որ հրթիռակոծված նավը թուրքական էր, Թուրքիայից Լիբիա զենք եւ զինամթերք էր կրում եւ ոչնչացվել է հրթիռակոծության հետեւանքով: Թուրքական նավի հրթիռակոծությունից հետո, ըստ Reuters-ի, Տրիպոլիի ազգային համաձայնության կառավարությունը դադարեցրել է հրադադարի բանակցությունները:

Թուրքական մամուլը, հատկապես իշխանամետ, մեծ վերապահությամբ արձագանքեց թուրքական նավի հրթիռակոծման լուրին, մատնանշելով, թե հրթիռակոծության պահին Տրիպոլիի նավահանգստում թուրքական որեւէ նավ չի եղել: Մինչդեռ, թուրքական նավը, Sputnik-ի վկայությամբ, խարիսխ էր գցել այնտեղ: Ավելինՙ այս փաստը հաստատեց Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմ Քալընը : Նա ասաց, որ հիրավի թուրքական նավը ենթարկվել է հարձակման, նույնիսկ այս հարցը քննարկվել է նախարարների խորհրդի նիստում, բայց արձակված հրթիռները շեղվել են նշանակետից, չնայած դրանՙ թուրքական ուժերն անմիջապես պատասխան գործողությունների են դիմել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 21-02-2020

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ