RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Այսօրը Toto-ի աչքերով

#005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 21-02-2020



Տեղադրվել է` 2020-02-20 22:53:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 2659, Տպվել է` 302, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՒԲԱՐ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆԻ ՆԱԽԱԳԾԱԾ «ՌՈԼԶ-ՌՈՅՍԸ»ՙ ԱՃՈՒՐԴԻ

Հ.Ծ.

Լոնդոնյան «Դեյլի Մեյլ» օրաթերթը տեղեկացնում է, որ արդյունաբերական մագնատ Նուբար Գյուլբենկյանի նախագծով 1947-ին պատրաստված ավտոմեքենան, որն իր «Ռոլզ-ռոյսի» շարժիչով եւ արծաթազօծ հիմնակմախքով ստացել է «Rolls Royce Silver Wraith» հորջորջումը, աճուրդի է դրվելու «Հիստորիքս» ֆիրմայի կողմից առաջիկա մարտի 7-ին եւ ակնկալվում է, որ կվաճառվի 30 հազար ֆունտ ստերլինգով:

Ինժեներ, ավտոդիզայներ Նուբար Գյուլբենկյանը (1896-1972) որդին է Գալուստ Գյուլբենկյանի: Ծնվել է Օսմանյան Թուրքիայում եւ փոխադրվել Անգլիա, երբ ընդամենը մի քանի շաբաթական է եղել: Ուսումը ստացել է «Հարոու սքուլում», «Քեմբրիջ» համալսարանում եւ Գերմանիայում: Ձգտել է ապրել որպես անգլիացի պճնամոլ ջենտլմենի, վարելով թանկարժեք ավտոմեքենաներ, ըմպելով ընտիր գինիներՙ բարձրորակ ռեստորաններում: Սկզբնական շրջանում առանց վարձատրության աշխատել է իր հոր արհեստանոցներից մեկում, սակայն հետագայում լուրջ տարաձայնություններ է ունեցել հոր հետ իր ցոփ կյանք վարելու հետեւանքով եւ արդյունքում հայրը իր հարստությունը նվիրել է Լիսաբոնինՙ «Գ. Գյուլբենկյան հիմնարկություն» իրավաբանական անձի տեսքով: Որդին մի քանի անգամ դատի է տվել հորը եւ կարողացել 2,5 միլիոն դոլար ձեռք գցել նրանից, որին հետագայումՙ նավթաբիզնեսով զբաղվելու միջոցով ավելացրել է իր եկամուտները եւ դարձել մուլտիմիլիոնատեր: Ամուսնացել է օտարազգի 3 կանանց հետ, սակայն զավակ չի ունեցել:

Լինելով «Ռոլզ-ռոյս եւ բենտլի» ծածկակառքերի հայտնի «Հուպերս» ֆիրմայի կանոնավոր հաճախորդներից, նա հաճախ իր նախագծած ավտոմեքենաներն է ներկայացրել արտադրության, մրցակցության մեջ մտնելով այդ գործարանի մասնագետների հետ: ԱՃուրդի ներկայացված վերոնշյալ մեքենան այդ շարքից է եւ անշուշտ ենթարկվել է որոշակի վերանորոգումների, որոնց արժեքը գնահատվում է մոտ 200 հազար ֆունտ-ստերլինգ: Ավտոմեքենայի ոճը տարօրինակ է ներկա չափանիշների համեմատությամբ, բայց տիպական է Գյուլբենկյանին, որի «ստեղծագործությունները» միշտ եղել են խիստ պահանջված: Այն հիշեցնում է անցած ժամանակների լոնդոնյան հայտնի տաքսիները: Աճուրդում մեքենայի հետ տրվելու են նաեւ պատմական փաստթաղթերով եւ նամակներով հարուստ երեք ֆիրմային թղթապանակներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 21-02-2020

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ