RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 21-02-2020



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2020-02-20 22:53:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 2744, Տպվել է` 301, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ.

Մյունխենյան հայտնի հանդիպումը ՀՀ եւ ԱՀ ղեկավարների միջեւՙ այդպես էլ չպատասխանեց գլխավոր հարցինՙ ինչպես է ձեւավորվել Ղարաբաղյան հիմնահարցը եւ ինչու այն ծագեց ԽՍՀՄ-ի թուլացման արդյունքում: Ադրբեջանի շահարկումը, թե իբր Ղարաբաղը ինչ-որ ժամանակ մաս է կազմել Ադրբեջանինՙ ոչ միայն անհիմն է, այլեւ չի դիմանում ակադեմիական տարրական քննադատությանը:

Այստեղ խնդիրը նույնիսկ այն չէ, որ Ադրբեջան անունով պետություն հայտնվել է միայն 1918թ.ին, սկզբում Թուրքիայի, իսկ հետագայում բոլշեվիկների աջակցությամբ: Ամեն դեպքում հիշեցնենք, որ ադրբեջանցի ժողովուրդ հասկացությունը ներմուծվել է էլ ավելի ուշ 1936թ ժողովուրդների հայր Իոսիֆ Ստալինի հայտնի որոշմամբ, իսկ մինչ այդ կատարված մարդահամարումՙ 1933թ այդ հանրապետության բնակչության մեծ մասը կոչվում էին թաթարներ:

Ղարաբաղի խանություն հասկացողությունն էլ կեղծ է, քանի որ չկա պատմական որեւիցէ փաստաթուղթ, որը կհաստատեր նման միավորման գոյության մասին: Նույնիսկ հայտնի Փանախ խանի Շուշիում հաստատվելուց հետո էլ այդ երկրամասի ղեկավարը համարվում էր Մելիք-Շահնազարը, որն էլ Փանախին տեղ էր տվել Շուշիում, հայ այլ մելիքների դեմ պայքարի շրջանում:

Ամեն դեպքում հիշեցնենք, որ, օրինակ, 18-րդ դարում Արցախը Արեւելյան Հայաստանի այն քիչ տարածքներից էր, որը հայաբնակ էր: Օսմանյան կայսրության եւ Սեֆյան Պարսկաստանի միջեւ ընթացող բազմաթիվ պատերազմների հետեւանքով, որոնք հիմնականում անցնում էին ներկայիս Հայաստանի տարածքում, Արեւելյան Հայաստանը հայաթափվել էր:

Հայեր մնացել էին հիմնականում Լոռիում, Սյունիքում, Արցախում եւ Գարդմանքում: Հիշեցնենք, որ վերջինսՙ Գարդմանքը հայաթափվեց միայն ԽՍՀՄ-ի քայքայման հետեւանքով:

Այս տարածքներում հայ բնակչության պահպանումն էլ պայմանավորված էր տեղանքի լեռնային ռելյեֆով եւ հայկական ազնվականության վերջին մնացորդներիՙ մելիքական տների առկայությամբ: Այսինքն սրանք միակ վայրերն էին, որտեղ հայ բնակչությունը մելիքների գլավորությամբ կռիվ էր տալիս եւ դիմակայում անընդհատ տեղահանությանը, որը իրականացնում էին թե՛ պարսիկները, թե՛ օսմանցիները եւ նույնիսկ վրացիները, որոնք ժամանակ առ ժամանակ ներխուժում էին այս տարածքներ:

Տարբեր հաշվարկներով միայն Սեֆյան շահերի կողմից Արեւելյան Հայաստանից տարհանվել է մոտ 300 հազար հայ բնակչություն: Սա այն ժամանակվա համար ահռելի թիվ էր, որը արյունաքամ էր անում ողջ Հայաստանը, տարհանումները ուղեկցվում էին զանգվածային բռնություններով եւ սպանություններով: Որպես կանոն «նոր» բնակության վայր հասնում էին ոչ բոլորը, շատերը ճանապարհին մահանում էին:

Այս պայմաններում ապստամբեցին Սյունիքի հայերը Դավիթ Բեկի գլխավորությամբ եւ առաջին շրջանում նույնիսկ լուրջ հաջողությունների հասան: Այս փաստը ստիպեց Պարսկաստանի շահին նույնիսկ ճանաչել Դավիթ Բեկի իշխանությունը ոչ միայն Սյունիքի, այլեւ Արցախի եւ դրա շրջակա տարածքների վրա մինչեւ Քուռ գետ:

Դավիթ Բեկի իշխանությունը ոչնչացնելու համար օսմանները երկու արշավանք կատարեցին դեպի Սյունիք եւ Արցախ, եւ եթե առաջին արշավանքը հայերը կարողացան հետ մղել, ապա, առանց արտաքին օգնության, դիմակայել երկրորդին չհաջողվեց:

Պարսկական Սեֆյանները տարածաշրջանում իրենց տիրապետությունը պահպանելու համար հենվում էին այդ տարածքներ ներխուժած ղզլբաշ, թուրքալեզու ցեղերի վրա: Վերջիններին շռայլորեն հողեր ու տարածքներ էին տրամադրում, պայմանով, որ նրանք կաջակցեն պարսիկ շահերին օսմանյան սուլթաների դեմ մղվող բազմաթիվ պատերազմներում:

15-18րդ դարերում ղզլբաշները հաստատվում էին տարածաշրջանում եւ այստեղ պարսիկ շահերի հովանու ներքո ստեղծեում իրենց խանությունները: Քոչվոր ու խաշնարած ղզլբաշների համար տարածաշրջանը, հատկապես քուռ-արաքսյան ավազանը, նպաստավոր էր իրենց գործունեությունը ծավալելու համար:

Բազմաթիվ պատերազմներում արյունաքամ եղած հայությունը ի վիճակի չէր դիմադրելու եւ ներկայիս Հայաստանի մի հսկայական հատված հայտնվեց քոչվոր ղզլբաշների վերահսկողության ներքո: Թուրքախոս զլբաշներին Պարսկաստանի հետ կապում էր շիադավանությունը, սակայն վերջիններս հնարավորության դեպքում դավաճանում էին ու անցնում օսմանների կողմը:

Թրքալեզու ղզլբաշների բազմաթիվ դավաճանությունները, պարսիկ Սեֆյաններին, ու հատկապես նրանց զորավար, իսկ հետագայում շահ Նադիրին ստիպեց, որ տարածաշրջանում ընթացող բազմաթիվ պատերամներում հույսը դնի տեղի հայերի, վրացիների ու հյուսիսկովկասյան ցեղախմբերի վրա: Դավիթ Բեկի իշխանության անկումից մի քանի տարի անց Նադիրը Արցախի Մելիք-Եգանի աջակցությամբ կարողացավ դուրս մղել օսմանցիներին Արեւելյան Հայաստանից ու հետ բերել վերահսկողությունը կորսված տարածքների նկատմամբ:

19-րդ դարում տարածաշրջանը անցավ Ցարական Ռուսաստանը տիրապետության տակ եւ հաստատավեց երկարատեւ խաղաղություն, ինչը նպաստեց, որ Պարսկաստանից եւ Օսմանյան կայսրությունից մեծ թվով հայեր սկսեցին վերադառնալ եւ հաստատվել իրենց մշտական բնակության եւ այլ վայրերում: Տարաշածրջանը նորից դարձավ քրիստոնյա եւ հայալեզու:

Արցախը Արեւելյան Հայաստանի այն հազվագյուտ տարածքներից էր, որը այդ ամբողջ ժամանակահատվածում այդպես էլ չհայաթափվեց եւ պայքարեց մինչեւ վերջ ու մնաց հայկական: Սակայն նկրտումները այդ տարածքների նկատմամբ Ցարական Ռուսաստանում կովկասյան թաթար, իսկ ԽՍՀՄ-ի տարիներին ադրբեջանցի կոչվող ցեղախմբերի մոտ պահպանվեց:

Վերջիններս ավազակության, կեղծիքի, խաբեության եւ սպանդների, էթնիկ զտումների միջոցով փորձում են հաստատել ու պահպանել իրենց իշխանությունը ոչ միայն Ադրբեջան կոչվող կեղծ պետական միավորի, այլեւ Արցախի ու ՀՀ-ի նկատմամբ: Սա քաղաքական վարքագիծ է, որը հատուկ է այդ ժողովրդին, նրա մշակույթին ու աշխարհընկալմանը:

Նույնիսկ տանուլ տալով Արցախյան պատերազմը թաթար-ադրբեջանցի անվանակոչված ավազակախումբը (իդեպ, իրենք գտնում են, որ ավազակությունը իրենց մշակույթի անբաժան մասն է եւ նույնիսկ հպարտանում են դրանով) փորձում է անել ամեն ինչ իր իշխանությունը վերահաստատելու համար հայկական տարածքներում: Փորձել գնալ երկխոսության կամ փոխզիջման նմանատիպ պատմական անցյալ ունեցող ու չձեւավորված ժողովրդի հետՙ անիմաստ է, քանի որ իրենք սովոր են ամեն ինչ անել ուրիշի հաշվին եւ յուրացման միջոցով:

Այն փաստը, որ մենք այսօր ստիպված են բանակցությունների սեղանի նստել ադրբեջանցի անվանված ազգի հետ, խոսում է ոչ թե նրանց առավելության, այլ մեր պատմական անկման մասին: Հիշեցնենք, ինչպես վարչապետն էր ասում, կար ժամանակ, որ մենք, հանձին Տիգրան մեծի բանակցում էինք գերհզոր Հռոմեական կայսրության ներկայացուցչիՙ Պոմպեոսի հետ, իսկ հիմաՙ ինչ-որ Ադրբեջանի:

Սակայն նույնիսկ այս վիճակից պետք է պատվով դուրս գալ ու ընտրել բանակցությունների այն ձեւաչափը, որը օգուտ կբերի մեզ հայերիս ու միմիայն մեզ: Մտածել լուծումների մասին, որոնք կբավարարի նաեւ ազերիներին, ինչպես ասում է ժողվարչապետը, ժամանակի անիմաստ վատնում է, քանի որ նրանց կբավարարի ամբողջ տարածաշրջանը առանց հայերին տեսնելու տարբերակը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 21-02-2020

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ