RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Այսօրը Toto-ի աչքերով

#005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 21-02-2020



Տեղադրվել է` 2020-02-20 22:53:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 2601, Տպվել է` 300, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍՏԱՄԲՈՒԼԻ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԸ ԴԵՄ Է ՏԵՆԴԵՐԻՆ

Հ.Ծ.

«Ակօս» թերթի հաղորդմամբ Ստամբուլի հայոց պատրիարքարանը դեմ է արտահայտվել Սանասարյան պանդոկը հինգ աստղանի հյուրանոցի վերածելու եւ այն առաջիկա 35 տարիների համար վարձակալության տալու վերաբերյալ իշխանությունների կողմից տենդեր հայտարարելուն:

Ստամբուլի Սիրքեջի շրջանում գտնվող Սանասարյան պանդոկը նմանատիպ ամենահին հայկական հաստատությունն է, որը կառուցվել է 1881-ին Մկրտիչ աղա Սանասարյանի նյութական միջոցներով, որպեսզի կարելի լինի հոգալ Էրզրումի Սանասարյան վարժարանի հոգսերը: Պանդոկը նախկինում Օսմանյան կառավարությունն է խլել հայերից, այնուհետեւ պատրիարքարանին է հանձնվել 1920-ին, որից հետո թուրքական իշխանությունները առգրավել են այն 1928-ին: Պատրիարքարանը 2014-ին հայց է ներկայացրել դատական իշխանություններին շենքը համայնքին վերադարձնելու պահանջով: Երկար պայքարից հետո անցյալ տարի վճռաբեկ դատարանը սեփականության իրավունքի վավերագիրը փոխանցել է «Հաստատությունների գլխավոր վարչության»: Այս անգամ պատրիարքարանի փաստաբանՙ Ալի Էլբեսօղլուն սահմանադրական դատարան է դիմել եւ իրավական բողոք ներկայացրել Անկարայում գործող վարչական մի դատարանի, որպեսզի վարչությունից գանձի բոլոր եկամուտները: Այս անգամ գործը հաջողությամբ է պսակվել բարեբախտաբար եւ շենքի սեփականության իրավունքը վերադարձվել է Կոնստանդնուպոլսու հայոց պատրիարքարանին:

Նկար 1. Ստաբուլի Սանասարյան պանդոկը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 21-02-2020

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ