RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Այսօրը Toto-ի աչքերով

#005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 21-02-2020



Տեղադրվել է` 2020-02-20 22:53:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1869, Տպվել է` 297, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԿՈՒԼԻՍՆԵՐԻ ԵՏԵՎՈՒՄՙ ՌՈՆԱԼԴ ՌԵՅԳԱՆԻ ՀԵՏ»

Հ.Ծ.

Փասադենայից (Կալիֆոռնիա) Գեւորգ Քյոշկերյանը տեղեկացնում է, որ տեղի Սբ. Գրիգոր եկեղեցու տղամարդկանց օժանդակ մարմինը (ֆորումը, ՏՕՄ) վերջերս հանդիպում է կազմակերպել նախագահական ամերիկահայ ճառագիր Քեն Խաչիկյանի հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել ակնառու անձնավորություններ ինչպես Մայքլ Անտոնովիչը (շրջանային կառավարիչ, Լոս Անջելես), Ռանդի Սուանը (Ռոնալդ Ռեյգանի անվան նախագահական գրադարան-թանգարանի կուրատոր) իր տիկնոջ հետ, քաղաքական գործիչ Գրեգ Քահվեճյանը, հրատարակիչ-խմբագիրներ Oշին Քեշիշյանը եւ Հարութ Սասունյանը:

Ֆորումի (ՏՕՄ-ի) նախագահ Պերճ Կուրտիկյանի եւ Օշին Քեշիշյանի հակիրճ կենսագրական տվյալների ներկայացումից հետո, բեմ է հրավիրվել Քեն Խաչիկյանը, որին Լոս Անջելեսի 5-րդ մարզի կառավարիչ Քեթրին Բարջերը պարգեւատրել է գովասանագրով եւ Ամերիկայի դրոշով, իսկ ֆորումըՙ իր կյանքի ընթացքում ձեռք բերած նվաճումների մրցանակով:

Այնուհետեւ Խաչիկյանը էկրանի վրա պատկերավոր ցուցադրությունների ուղեկցությամբ խոսել է «Կուլիսների ետեւումՙ Ռոնալդ Ռեյգանի հետ» թեմայի շուրջ: Նա համեստաբար նշել է, որ ընդամենը համագործակցել է նախագահի ելույթները գրելու գործընթացին, քանի որ այն մշակվել եւ խմբագրվել է նախքան նախագահին ներկայացնելը: Քաղաքական դաշտ մուտք է գործել 1967-ից, երբ նամակով դիմել է Ռիչարտ Նիքսոնին որպես կամավոր մասնակցելու նրա նախագահական ընտրարշավին: Դրանից հետո նա եւս ինը նախագահական ընտրարշավների է մաս կազմել եւ ծառայություններ մատուցել երեք նախագահների: Նա նաեւ մեծ դերակատարություն է ունեցել Դոքմեջյանի Կալիֆոռնիայի կառավարիչ դառնալու գործընթացում:

Իսկ ամենահիշարժան նվաճումը անշուշտ եղել է 1981 թվի ապրիլի 22-ի «Հայոց ցեղասպանության ճանաչման» հայտարարությունը: Այդ ժամանակ նա ե՛ւ նախագահի գլխավոր ճառագիրն էր, ե՛ւ քաղաքական ավագ խորհրդատուն եւ որպես այդպիսին Ռեյգանի հետ հաճախ էր լինում Քեմպ Տեյվիդում եւ Սանտա Բարբարայում գտնվող նախագահի ագարակում, որտեղ իր հանգիստն էր սիրում անցկացնել Ռեյգանը:

Նկար 1. Նախագահի հետ Օվալաձեւ դահլիճում:

Նկար 2. Նախագահական ինքնաթիռում Ռեյգանի եւ նրա կնոջ հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 21-02-2020

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ