RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06 > #010, 2020-03-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 28-02-2020



Տեղադրվել է` 2020-02-29 22:02:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 2664, Տպվել է` 175, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՊԱՌԱԿՏՈՒՄԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՆՈՐ ՓՈ՞ՐՁ

Հ. Ծ.

Անհապաղ անդրադառնալով Վինձորում (Օնտարիո, Կանադա), եկեղեցական անջատողական նոր ծուխ ստեղծելու Բաբկեն արք. Չարյանի նախաձեռնությանը, Կանադայում հրատարակվող «Ապագայ» շաբաթաթերթը այն որակել է «անըմբռնելի եւ աններելի»ՙ հաշվի առնելով ներկայիս Հայաստանին եւ սփյուռքահայությանը սպառնացող բազում մարտահրավերները:

Չարյանը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներկայացուցիչն է Կանադայում, եւ ցավալի է, որ նման արհեստական խոչընդոտներով փորձ է արվում է՛լ ավելի խորացնելու մոտ 70 տարի առաջ սկիզբ առած տարաձայնությունը մեր եկեղեցական կյանքում: Վինձորում արդեն 27 տարի է, ինչ գործում է Կանադայի հայ առաքելական եկեղեցու հիմնած օրինականՙ էջմիածնական ծուխը:

Ցեղասպանության հարյուրամյակի առթիվ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ընդունել էին, որ մեր ժողովրդի շահերին հակասող տարաձայնությունը հրատապ լուծում պահանջող հարց է եւ առաջարկել էին քաջալերել միասնականության ջանքերը բոլոր թեմերում եւ ծուխերում: Այդ առումով կրկնակի դատապարտելի է Վինձորում կատարվածը, որտեղ մինչ օրս տարաձայնություն չի եղել հավատացյալների շրջանում: Վինձորի եկեղեցական ծուխը, ինչպես նշվեց, ստեղծվել էր 27 տարի առաջ Հովնան արք. Տերտերյանի նախաձեռնությամբ: Փոքրիկ համայնքի ֆինանսական կարողությունները հաշվի առնելով, առաջնորդը կարգադրել էր, որոշակի կիրակի օրերին հոգեւորականներ ուղարկել այնտեղ պատարագ եւ այլ ծիսակատարություններ մատուցելու: Մի քանի ամիս առաջ ֆեյսբուքում հայտնված լուրը հայտնում էր, որ Չարյանը այցելելով այդ համայնքին, իբր «նրանց պահանջին» ընդառաջելով այնտեղ հիմնել է նոր, եկեղեցական ծուխ:

Կանադահայերի ներկա առաջնորդ Աբգար եպս. Հովակիմյանը անմիջապես կապ հաստատելով Չարյան սրբազանի հետ, տեղեկացրել է նրան իրավիճակի լրջությունը եւ սպասվող հետեւանքները:

Բարեբախտաբար, առողջ դատողությունը գերակայել է, եւ Չարյան սրբազանը խոստացել է դադարեցնել «նոր ծուխի» ստեղծումը:

Սակայն, մի քանի շաբաթ առաջ պարզ է դարձել, որ գործընթացը շարունակվում է: Խոստումն, ըստ երեւույթին, դրժվել էր:

Հովակիմյան եպիսկոպոսը գրավոր դիմել է Արամ Ա-ին միջամտելու եւ անհապաղ հաձնարարելու իր ներկայացուցչին վերջ դնելու այդ հակականոնադրական եւ բաժանարար գործողությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 28-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ