RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06 > #010, 2020-03-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 28-02-2020



ԴԻՏԱՐԿՈՒՄ

Տեղադրվել է` 2020-02-29 22:02:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 2306, Տպվել է` 172, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ

ԷԴՈՒԱՐԴ ԳԱԼՍՏՅԱՆ

Երիտասարդությունը, ինչպես հասարակության բոլոր խավերը, Հայաստանում բազմաշերտ ու բազմաբովանդակ տարր է: Ամեն օր Երեւանի փողոցներում, Հայաստանյամ բուհերում եւ այլուր կարելի է հանդիպել իրարից ծայրահեղ տարբեր երիտասարդական խմբերի, երիտասարդական տարաբնույթ կառույցների, որոնց թերեւս, բացի տարիքից, միավորում է մի բան. նրանք բոլորն իրենց դիրքորոշումն ու հետաքրքրություններն ունեն հասարակական ոլորտում եւ նրանց ամբողջությունը, փաստացի, ձեւավորում է քաղաքացիական հասարակության առաջին ու դեռեւս դժվար տեսանելի ծիլերը ներհայաստանյան կյանքում:

Կարող է թվալ, որ մեր երկրում քաղաքացիական հասարակությունը հասել է կայացման որոշակի փուլի եւ կայուն քայլերով առաջադիմում է, սակայն սա, ըստ ինձ, միֆ է: Միֆ է, որովհետեւ հայաստանցիների մեծամասնությունը, քաղաքացիական հասարակություն ասելով պատկերացնում է եվրոպական արժեքներով տոգորված, այդ արժեքների տարածմամբ ու հաճախ նաեւ խեղաթյուրմամբ զբաղվող, քաղաքացիական հասարակության ձեւավորումը որպես վերջնանպատակ հռչակած երիտասարդների կամ քաղաքացիների խմբերը: Այս խմբերից որոշները, հարկա՛վ, բավականին օգտակար գործ են անում: Մյուսՙ համեմատաբար ավելի մեծ խումբը զբաղված է ըստ քաղաքական իրավիճակի ու ֆինանսավորողների պահանջմունքներիՙ տարաբնույթ ակցիաներ, ցույցեր իրականացնելով, մեկ այլ մասըՙ գենդերային հավասարության ու սեքսիզմի դեմ պայքարի քողի ներքո հոմոսեռականություն/մոլություն տարածելով, մեկ այլ հատվածՙ պացիֆիզմի ու թշնամասիրության ճրագը ճամփի ուղեկից դարձրած: Սա, ցավոք, արհեստականորեն ձեւավորված ու գաղափարական շատ թույլ հիմքեր ունեցող քաղհասարակության պատրանքային պատկեր է միայն:

Ցավալի է, բայց քաղաքացիական հասարակության մասին հանրային ընկալումների մեջ, ինչպես նկատեցիք, գրեթե բացակայում կամ չափազանց փոքր տոկոս են կազմում ազգային օրակարգ ձեւավորող, ազգային մշակույթի, գաղափարախոսության տարածմամբ զբաղվող, պահպանողական երիտասարդների խմբերը: Փառք Աստծո, այս խմբերը կան ու զբաղվում են վերոնշյալ գործերով, այս խմբերը դեռեւս կշեռքի նժարի իրենց կողմը բավականին ծանր են պահում ու կարողանում են հակակշռել ներմուծված եւ օտարածին, երբեմն նաեւ խիստ վտանգավոր արժեհամակարգին ու դրա քարոզիչներին: Այս խմբերից առանձին անհատներ բավականին հայտնի են դաշտում ու նաեւ սիրված, սակայն այս խմբերը չեն ընկալվում որպես քաղհասարակության լիիրավ մասնիկ:

Սա ունի մի քանի հիմնական պատճառ:

Առաջինըՙ զուտ գաղափարախոսական է: Հոդվածը գրելիսՙ փորձեցի թռուցիկ հարցում իրականացնելՙ ի՞նչ են հասկանում այսօրվա երիտասարդները ազգային գաղափարախոսություն ասելով: Մի ստվար հատված առհասարակ դժվարացավ պատասխանել հարցին, երկրորդ խմբի պատասխանը պարունակում էր «հայրենասիրություն» բառըՙ համեմված պաթոսախեղդ տեքստերով, բայց գտնվեց միայն մի փոքրիկ խումբ, որը հիշատակեց Նժդեհին, Հայկ Ասատրյանին, իսկ մի քանիսը նաեւ Շահան Նաթալիին եւ նրանց աշխատությունները:

Այստեղ ստացանք առաջին պատճառը: Հայ ազգայնականությունըՙ որպես գաղափարախոսություն, իր մեկնությունն ու հստակ ձեւակերպումը ստացել է 20-րդ դարի կեսերին: Այն ձեւավորվել է հիմնականում սփյուռքյան միջավայրում ու 3-րդ հանրապետության հռչակումից հետո լրացումներ չի կրել ու սկսել է ընկալվել որպես ոչ արդիական: Մի քիչ մտածելով, սակայն, բնականորոն կհասկանանք, որ այն միշտ արդիական է:

Երկրորդ կարեւոր խնդիրը այս խմբերի ֆինանսավորումն է կամ դրա բացակայությունը: Ազգայինով տոգորված երիտասարդությունը հիմնականում ինքնուրույն է հոգում իր մանր եւ միջին ծրագրերի ծախսերը: Ֆինանսավորում ստանում են շատ քիչ թվով խմբեր, որոնցից շատերն էլ, իրենց հերթին, ներկայացնում են մեկ-երկու կուսակցության երիտասարդական կազմակերպություններ (պաշտոնապես): Այս բացը փորձում են լրացնել որոշ բուհերի ուսանողական կառույցներ, բայց նրանք էլ սահմանափակված ենՙ սուղ միջոցներով եւ կադրային հասունության պակասով: Համեմատության համար կարելի է նշել, որ վերջին տարիներին միայն ԲԱՀ-ն (Սորոսի ֆոնդը) Հայաստանում ծախսել է տասնյակ միլիոնավոր դոլարներՙ աճեցնելով ու աջակցելով մի քանի տասնյակ հասարակական կազմակերպությունների: Ֆինանսական միջոցները հնարավորութոուն են տալիս «լիբերալ» թեւի կառույցներին զբաղվել իրենց անդամների կրթությամբ, ինչի արդյունքում էլ երբեմն առաջանում են անհավասար մրցակցային պայմաններՙ հակառակ գաղափարների կրող իրեց հասակակիցների հետ:

Միով բանիվ, ազգային երիտասարդություն ունենալու համար հասարակության կիրթ հատվածը, որը կգիտակցի դրա կարեւորությունը, պետք է համախմբվիՙ այս խնդիրները լուծելու շուրջ: Առանց այս ամենի էլ ազգայնական երիտասարդները նվիրված աշխատեւմ են ու փորձում իրենց տեղը գտնել դաշտում, բայց նրանք օգնության կարիք ունեն:

Այս հարցերի լուծումը կբերի մեկ այլՙ շատ կարեւոր հարցի լուծման: Վերջապես կձեւավորվի ազգային օրակարգ, հայաստանյան պահանջմունքներին համապատասխան քաղաքացիական հասարակություն, որն էլ, իր մեջ միավորելով տարբեր «ճամբարներում» դիրքավորված լուսավոր երիտասարդներին, կնպաստի Հայաստանի զարգացմանն ու հզորացմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 28-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ