RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06 > #010, 2020-03-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 28-02-2020



Տեղադրվել է` 2020-02-29 22:02:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 2535, Տպվել է` 171, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՋԻԵՎԱՅԻ ՀԱՅՑԸ ՄԵՐԺՎԵԼ Է ԼՈՆԴՈՆՈՒՄ

Հ.Ծ.

BBC-ն տեղեկացնում է, որ վճռաբեկ դատարանը Լոնդոնում մերժել է ազերի կնոջՙ Զամիրա Հաջիեւայի հայցն ընդդեմ «Հանցագործության ազգային գործակալության» (National Crime Agency), որն սպառնում է խլել նրա շքեղՙ 16 միլիոն ֆունտ ստերլինգ (20.7 մլն դոլար) արժողությամբ առանձնատունը Հարրոդսում եւ «Միլ Ռայդ» գոլֆի դաշտըՙ Բերքշիրում, եթե Զամիրան չկարողանա բացահայտել իր հարստության եւ եկամուտների ակունքները: Գլխավոր դատավոր լորդ Չըրնետը մերժել է նաեւ նրա խնդրանքը դիմելու գերագույն դատարան եւ պահանջել է նրանից վճարել NCA-ին բոլոր իրավական ծախսերը:

Հաջիեւային թիրախակալել են երկու տարի առաջ նորաստեղծ «Չհայտարարագրված Հարստություն կարգադրության» (Unexplained Weaith Order) աշխատակիցները, կասկածելով, որ նա ապօրինի գործունեությամբ է կուտակել իր հարստությունը: Զամիրայի ամուսինը բանկիր է ադրբեջանական պետական բանկերից մեկում, եւ ըստ BBC-ի հնարավոր չէ, որ նրա եկամուտներով զույգը կարողանար այդքան հարստություն կուտակել: Բացի դրանից աշխատակիցները պարզել են, որ ամուսինը ներկայիս բանտարկված է իր հայրենիքում: Մեկնաբանելով այդ լուրըՙ Հաջիեւան նշել է, որ ամուսինը զոհն է Ադրբեջանում տիրող զանգվածային անարդարությունների:

Արդարադատության աշխատակիցները գոհունակությամբ են ընդունել վճիռը եւ հայտնել, որ դրանով կկարողանան խլել անօրինական հարստությունները կասկածյալ հանցագործների, որոնք կապ ունեն արտասահմանյան կոռումպացված իշխանությունների հետ: «Կաշառակերությունը լուսարձակի տակ» ՀԿ-ի աշխատակից Սյուզան Հոուլին նույնպես ողջունել է վճիռը եւ կառավարությանը խնդրել ուժեղացնել պայքարը կոռուպցիայի դեմ: «Transparency International-UK-ի» տվյալներով կասկածի տակ են մոտ 500 կալվածներ, որոնք պատկանում են 150 անհատների:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 28-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ