RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06 > #010, 2020-03-13 > #011, 2020-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 06-03-2020



Տեղադրվել է` 2020-03-05 23:13:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 2338, Տպվել է` 250, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԱՆԻ ՁԵԶ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Արցախում մարտի 31-ին նախագահ եւ Ազգային ժողով են ընտրելու: Եւ քանի որ կոնկրետ նախագահի թեկնածուները մեկըՙ մյուսից լավն են, հիմա մի բան կարելի է հաստատ ասել. մարտի 31-ին Արցախն ընտրելու է նոր նախագահ, քանի որ գործողՙ Բակո Սահակյանն այլեւս չի առաջադրվել: Այս օրերին թեկնածուները, որոնցից երկուսն, ի դեպ, կանայք են, իսկ մեկի մուտքը Ռուսաստանը 5 տարով արգելափակել է, որն իմիջիայլոց հայկական 2-րդ հանրապետության արտաքին գործերի գործող նախարարն է, շրջում են գյուղերով եւ մարդկանց համոզում, որ հենց իրենք, ավելի ճիշտՙ միայն իրենք կարող են Արցախը հզորացնել, երջանկացնել, բարեկեցիկացնել,... Ավելին, կա թեկնածու, որն առհասարակ հայտարում է, թե մարտի 31-ին Արցախը պատասխանելու է շեքսպիրյան հարցինՙ լինե՞լ, թե՞ չլինել: Հասկանալի է, որ մարդն ուղիղ ակնարկում է, որ լինել հնարավոր է միայն իր ղեկավարությամբ:

Բայց արցախյան այս քարոզարշավն ինձ հիշեցրեցՙ Ադրբեջանից հազար անգամ հին մի պատմություն: Մի հեռու-հեռու երկիր է լինում, այդ երկրում էլ մի խուլ-խուլ գյուղ է լինում: Այդ երկրում քաղաքական ընտրություններ են լինում եւ քարոզարշավի ամենաթեժ պահին գործող իշխանության թեկնածուն հասնում է այդ խուլ-խուլ գյուղը: Դե մարդիկ հավաքվում են գյուղամիջում եւ թեկնածուի հեծելազորը տեղ է հասնում: Ինչո՞ւ հեծելազորը, որովհետեւ ավտոմեքենաներ չեն կարող հասնել այդ գյուղըՙ ճանապարհներ չլինելու պատճառով: Մի խոսքով, թեկնածուն իջնում է սպիտակ ձիուց եւ մոտենում հավաքված գյուղացիներին: Դե բարեւում են, հարցնում միմյանց որպիսությունը եւ ծերունի մի գյուղացի ասում է.

- Ընկեր թեկնածու, մեր գյուղը միայն երկու խնդիր ունի:

- Որո՞նք են,-ասում է թեկնածունՙ չթաքցնելով ուրախությունը, որ խնդիրներն այդքան քիչ են:

- Նախ` գյուղում հազար հիվանդ կա, բայց գոնե մեկ բժիշկ չկա,- ասում է ծերունին:

Թեկնածուն անմիջապես գրպանից հանում է բջջային հեռախոսն ու զանգահարում: Նա խոսում է ինչ-որ մեկի հետՙ մոտավորապես 2-3 րոպե, ապա անջատում հեռախոսն ու դիմելով գյուղացիներին` ասում.

- Վերջ: Հաշվեք խնդիրը լուծվեց. Հենց վաղվանից բժիշկ կունենաք, կարգադրեցի, որ մի հմուտ եւ բազմակողմանի բժիշկ գա այստեղՙ իր բուժքույրերով եւ անհրաժեշտ սարքավորումներով: Երկրորդ խնդիրն ո՞րն է, ասեք դա էլ արագ լուծեմ:

Հավաքվածներն իրար են նայում: Կան որ ժպտում են, կան որ թեւերն են թափահարում, կան որ թողնումՙ հեռանում են, իսկ ծերունինՙ շատ լուրջ դեմքով մոտենում է թեկնածուին ու նայելով ուղիղ աչքերի մեջ` ասում է.

- Երկրորդ խնդիրն էլ այն է, որ մեր գյուղում բջջային կապը չի գործում: Դրա համար էլ գյուղում ջահել չի մնացել, բոլորը քաղաք են գնացել ու մենք չգիտենք էլՙ հիշո՞ւմ են մեզ, թե՞ մոռացել են:

Թեկնածուն կարմրում էՙ ամոթից, կյանքում առաջին անգամ: Նա արագ նստում է ձին ու հեռանում է գյուղից, նրա հետ եկածները հետեւում են շեֆին: Գյուղն էլ շարունակում է մնալ խուլ-խուլ...Միայն թե օրերից մի օր, երբ ընտրությունները բարեհաջող ավարտվում են, մի սուրհանդակ է գալիս այս գյուղը եւ հավաքելով գյուղի ավագներին, ասում է, թե կառավարությունից ուղերձ է բերել:

- Մենք գիտենք, որ ձեզ մոտ բջջային կապ չկա ու քաղաքում ապրողներիս անունիցՙ ուզում ենք ասելՙ երանի ձեզ,-սուրհանդակը բարձր կարդում է ուղերձը...

Բարի ընտրություն Արցախին, չնայած այն, որ այդ հանրապետությունում ընտրություններ են լինելու, արդեն բարի է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 06-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ