Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԵՏԵՐԲՈՒՐԳԱԲՆԱԿ ԲԱՐԵՐԱՐ ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ` 2020 Թ. «ՏԱՐՎԱ ՏՂԱՄԱՐԴ» ՄՐՑՈՒՅԹԻ ԴԱՓՆԵԿԻ

06/03/2020
- 06 Մարտի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, ՌԴ-ում «Ազգի» հատուկ թղթակից

Հունվարի 19-ին Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության հրետանային, ինժեներական եւ կապի զորքերի թանգարանում ամփոփվեցին «Տարվա մարդ 2020» մրցույթի արդյունքները: «Բիզնեսի սոցիալական պատասխանատվությունը» անվանակարգում հաղթող է ճանաչվել պետերբուրգաբնակ մեր հայրենակից, գործարար, բարերար եւ հասարակական գործիչ Հրաչյա Պողոսյանը , ում անունը քաջ հայտնի է ոչ միայն Ռուսաստանում, Հայաստանում եւ աշխարհի բազմաթիվ երկրներում, այլ նաեւ… տիեզերքում, քանզի նա արդեն երկար տարիներ լայն հանրությանն է ներկայանում իր սրաթռիչ մտքի եւ արտասովոր երեւակայության ամենավառ դրսեւորումներով եւ նրա գործունեությանն ուշի ուշով հետեւողների մոտ արդեն կարծիք է կազմվում, որ այս զարմանալի հայը իր դրվատելի նախաձեռնություններով Երկիրը «նվաճելուց» հետո հիմա էլ սկսել է տիեզերքի նվաճման գործընթացը:

«Ազգի» ընթերցողներին տեղեկացրել ենք, որ ի նշանավորումն 2018-ի մեր հոբելյանական տարեդարձներիՙ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100 եւ Երեւանի հիմնադրման 2800-ամյակների, Հայաստանի եւ Երեւանի դրոշները Հրաչյա Պողոսյանի սրաթռիչ մտքի արդյունքում 195 օր հանգրվանել էին տիեզերքում` Միջազգային տիեզերական կայանում: Հրաչյա Պողոսյանը, որ, ի դեպ, Ռուսաստանի տիեզերագնացության ֆեդերացիայի անդամ է, բարեգործական էլի բազմաթիվ նշանակալի ներդրումներ է կատարել տիեզերագնացության ոլորտին աջակցելու գործում: Եվ հավանաբար նաեւ այդ էր պատճառը, որ որոշեց Հայաստանի անունը կապել նաեւ տիեզերագնացության եւ տիեզերքի հետ:

Ինչեւէ, կրկին վերադառնալով Սանկտ Պետերբուրգ նշեմ, որ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում տարիներ շարունակ, իսկ 2018 թվականից արդեն Սանկտ Պետերբուրգի կառավարության աջակցությամբՙ փետրվարի 23-ի եւ մարտի 8-ի տոների նախօրեին անց են կացվում «Տարվա տղամարդ» եւ «Տարվա կին» մրցույթները:

Այս տարի տղամարդկանց մրցույթի մասնակիցները մրցասպարեզ էին ելել տասը անվանակարգերումՙ տուրիզմ, արդյունաբերություն եւ շինարարություն, զինված ուժեր եւ իրավապահ մարմիններ, սոցիալական աշխատանք, քաղաքային տնտեսություն, ֆիզկուլտուրա եւ սպորտ, բժշկություն, կրթություն եւ գիտություն, մշակույթ եւ բիզնեսի սոցիալական պատասխանատվություն: Ներկայացվել էին մասնակիցների 115 հայտեր, որոնցից ընտրվեցին լավագույններից լավագույնները, ինչը հեշտ գործ չէր: Արդյունքումՙ ժյուրին որոշեց հաղթողներին:

Հանդիսավոր արարողության սկզբում ներս բերվեցին Ռուսաստանի եւ Սանկտ Պետերբուրգի դրոշները: Արարողությունը բացեց Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միթինինան , որը նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի անունից ողջունեց հավաքվածներին եւ շեշտեց, որ նման միջոցառումները հնարավորություն են տալիս ընտրելու Սանկտ Պետերբուրգի տղամարդկանց համայնքի լավագույն ներկայացուցիչներին, որոնք հսկայական ներդրում ունեն քաղաքի զարգացման գործում:

Ժյուրիի միաձայն որոշմամբՙ «Բիզնեսի սոցիալական պատասխանատվություն» անվանակարգում եզրափակիչ անցած մասնակիցներից հաղթողի դափնին նվաճեց բարերար Հրաչյա Պողոսյանը:

Ավելորդ չեմ համարում ընթերցողներին հիշեցնել, որ ամիսներ առաջ Հրաչյա Պողոսյանի անունը վերստին հայտնվել էր ռուսաստանյան մամուլի գլխագրերում. իր բազմաթիվ ֆանտաստիկ ու աներեւակայելի բարեգործական մտահղացումներով ու նախաձեռնություններով աչքի ընկած մեր հայրենակիցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով պարգեւատրվել էր պետական պարգեւովՙ «Բարեգործության համար» շքանշանով:

Հրաչյա Պողոսյանը վաղուց հայտնի է ինչպես Ռուսաստանում ու Հայաստանում, այնպես էլ աշխարհի բազմաթիվ անկյուններում. նրա անունն առաջին հերթին առնչվում է չափազանց աստվածահաճո եւ դրվատելի մի առաքելությանՙ բարեգործության հետ: Նա արդեն երկար տարիներ հայ-ռուսական բարեկամության եւ երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու սերտացման ջատագովն է եւ մարմնացումը պատվախնդիր հայի, որ ճակատագրի բերումով ապրելով եւ աշխատելով դրսում, ոչ միայն բարձր է պահում ազգային արժեքներն ու հայի անունը, այլեւ հոգով ու սրտով հայրենիքի հետ է:

Ի դեպ, Հրաչյա Պողոսյանն անցյալ տարի միակ անձնավորությունն էր, ով Սանկտ Պետերբուրգից պարգեւատրվեց «Բարեգործության համար» շքանշանով եւ 30-րդըՙ պարգեւը ստեղծումից ի վերՙ ըստ Վիքիպեդիայի: Այս շքանշանը Ռուսաստանում հանձնում են 2012 թվականիցՙ բարեգործության եւ հասարակական գործնեության բնագավառում ակտիվ գործունեության համար:

Հրաչյա Պողոսյանն իր բարեգործական գործունեությունը սկսել է շուրջ երկու տասնամյակ առաջ: Նա առանձնակի վերաբերմունք ունի հոգեւոր արժեքների եւ հոգեւոր խորհրդանիշների հանդեպ: Նրա բարեգործական գործունեության մեջ մեծ տեղ են զբաղեցնում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին նվիրված հուշարձանները, նաեւ` Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարերը: Պողոսյանի ջանքերով ստեղծվել են 200-ից ավելի մշակույթի, հոգեւոր եւ պատմական նշանակության կառույցներ ու հուշակոթողներ: 100 հուշարձան նվիրված են Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանի իրադարձություններին եւ հերոսներին: Հրատարակվել են տասնյակ գրքեր եւ ամսագրեր, նկարահանվել են վավերագրական ֆիլմեր: 19 հուշարձաններ եւ հուշաքարեր բացվել են Սանկտ Պետերբուրգի եւ Լենինգրադյան շրջանի տարածքում: Նա նաեւ անդրադարձել է Ռուսաստանի եւ Հայաստանի հնամյա պատմությանը:

Ընդհանուր առմամբ, Հրաչյա Պողոսյանի եւ իր բարեգործական հիմնադրամի կողմից իրականացված գործերը վերաբերում են մեր կյանքի բոլոր ոլորտներին եւ իրականացվում են Ամենայն Ռուսիո Եկեղեցու առաջնորդ Կիրիլի եւ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ-ի օրհնությամբ: Նրա գործունեությունը բարձր գնահատականների է արժանացել իշխանության բարձր օղակներում ինչպես Ռուսաստանում եւ Հայաստանում, այնպես էլ տարբեր երկրներում, որտեղ իրականացվել են նրա նախաձեռնությունները: Նա ստացել է տարբեր գերատեսչական եւ հասարակական պարգեւներ, ստացել է Հայ Առաքելական եկեղեցու բարձրագույն պարգեւը, ինչպես նաեւ պարգեւատրվել է Ռուս Ուղղափառ եկեղեցու շքանշաններով:

Հրաչյա Պողոսյանի բարեգործության շրջանակն ընդգրկում է այսօր արդեն 13 երկիրՙ Ռուսաստան, Հայաստան, Վրաստան, Բելառուս, Մոնղոլիա, Սլովակիա, Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Գերմանիա, Ղազախստան, Ֆրանսիա, Իսրայել: Եվ աշխարհի որ անկյունում էլ իրականացրել է իր հերթական մտահղացումըՙ արել է սիրով ու նվիրումով, եւ հայ ժողովրդի արժանի զավակի բոլոր ձեռնարկումները արդյունք են տարիների նրա տքնաջան աշխատանքի, որը նա կյանքի է կոչել իր անունը կրող հիմնադրամի գումարներով, առանց որեւէ կողմնակի աջակցության:

Նորանոր հաջողություններ, հաղթանակներ եւ արժանի պարգեւներ ենք մաղթում մեր պատվարժան հայրենակցին, որպեսզի աշխարհից չպակասի սերը, բարությունն ու բարեգործությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿՈՄԻՏԱՍԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐՆ ԻՍՊԱՆԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

Ո՞ՒՄ ԶԵՆՔՆ Է ԴԱՌՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԻՆՙ 5000 ՏԱՐՎԱ ՍՈՒՐԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Ո՞ՒՄ ԶԵՆՔՆ Է ԴԱՌՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԻՆՙ 5000 ՏԱՐՎԱ ՍՈՒՐԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ալիևն օկուպացված Արցախում հայտարարել է, որ «վտարել են թշնամուն և կառուցում են գեղեցիկ կյանք»

28/10/2025

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է օկուպացված Արցախ: Գրավյալ Ջրականում Խորովլու գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ...

ԿարդալDetails

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական