RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-19 19:20:47Պուտինն ասաց, թե ինչու ՌԴ-ն ստեղծեց հիպերձայնային զենք
2020-09-19 19:18:30ՀՀ կառավարությունը վարձել է 97 ամյա նախկին սենատոր Բոբ Դոուլին
2020-09-19 17:49:34Օ՜, Լեդի Գագա, “փառք ու պատիվ” քեզ, որ հաճեցիր հայացք նետել Փարաջանովին
2020-09-19 15:41:20Հրդեհ բնակարանում․ կա տուժած
2020-09-19 15:40:23Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում
#008, 2020-02-28 > #009, 2020-03-06 > #010, 2020-03-13 > #011, 2020-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 13-03-2020



Տեղադրվել է` 2020-03-12 23:04:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 2163, Տպվել է` 45, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՎՍՏՐԻԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿԱԴԱՐՁԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻՙ ԽՈՋԱԼՈՒԻ ՄԱՍԻՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

«Ազգի» փետրվարի 28- ի համարում տպագրված մեր հոդվածը վերնագրել էինք այսպեսՙ «Ավստրիայում ՀՀ դեսպանությունը APA-OTS- ին պիտի ներկայացնի 1992- ի «Նեզավիսիմայա գազետան»: Այս նկատառմանը հանգել էինք ծանուցելով, թե Վիեննայում Ադրբեջանի դեսպանությունը վերոհիշյալ տեղական գործակալության լրատվահոսքում Խոջալուի մասին տեղեկատվություն էր տարածել մի հարթակում, որը բոլորին հասանելի է. Քանի որ Ավստրիայի մամլո գործակալությանՙ APA- ի դուստր ձեռնարկությանՙ OTS- ի էջերում տպագրվող բնագիր նյութերը չեն խմբագրվում, դրանց համար պատասխանատվություն է կրում բացառապես հեղինակըՙ վճարի դիմաց, Ադրբեջանի համար «փաստարկված», բայց իրականում փաստախեղված, ամուր կմախք չունեցող շարադրանքը հեշտ էր իրացնել:

Մարտի 11- ին Ավստրիայում ՀՀ դեսպանությունը նույն հարթակում հանգամանալից պատասխանեց Ադրբեջանի նախահարձակ շարադրանքինՙ վկայակոչելով նաեւ Դանա Մազալովայի 2020- ի փետրվարի 17- ին «Արմենպրեսին» տված հարցազրույցը, որով լրագրողը վերահաստատել է 1992- ի ապրիլի 2- ի «Նիզավիսիմայա գազետայում» տպագրված Այազ Մութալիբովի տեսակետը, թե Խոջալուն կազմակերպել է Ադրբեջանի ընդդիմությունը: Նույն հոդվածում Հայաստանի դեսպանությունը հիշատակում է նաեւ, թե Խոջալուի մասին Ադրբեջանի իշխող ուժի տարածած պաշտոնական դարձած տեսակետից տարբերվող վարկածի համար 2007- ին ազատազրկվել է հետաքննող լրագրող Էյնուլլա Ֆաթուլայեւը, իսկ ՄԻԵԴ- ը 2010- ի ապրիլի 22- ին սույն գործով Ադրբեջանի դատարանի վճիռն անօրինական է համարելՙ պահանջելով լրագրողի անհապաղ ազատ արձակումը :

Ադրբեջանը տարածք է որոնումՙ ոչ միայն հողային, այլեւՙ տպագիր: Մեր փաստերն արտոնում են նախահարձակ լինել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 13-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ