RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#008, 2020-02-28 > #009, 2020-03-06 > #010, 2020-03-13 > #011, 2020-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 13-03-2020



Տեղադրվել է` 2020-03-12 23:04:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1735, Տպվել է` 43, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ

Ա. Սադոյան

«ԱԶԳ» թերթի խմբագրության

Լոռու մարզի Ստեփանավանի շրջանի

Ամրակից գյուղի բնակիչ

Ազիզ Սադոյանից

Հայտնում եմ ձեզ այն մասին, որ մեր թաղամասը մեկուսացվել է գյուղից: Թաղամասի ճանապարհի փոսերը չեն լցվում, աղբաման դրված է 600 մ հեռավորության վրա, նորը չեն դնում, թաղամասը լուսավորված չէ, գազաֆիկացված չէ: Այս թաղամասում ապրում են 5 ընտանիք, որից 2-ը զինծառայողի ընտանիք է, 3 մանուկ, 2 անչափաս երեխա: Ես ինչքան գրեցի, իսկ դիմումները ուղարկում են մարզպետարան, նրանք էլՙ գյուղապետարանի սուտ տվյալների վրա մեզ են պատասխանում: Գյուղապետարանը, ինչպես միշտ, ստերով, կեղծիքով, խաբելով, ոչինչ չեն անում, գումար է դուրս գրվում իբր թե այս կամ այն գործն են արել: Ես խնդրում եմ ձեզ, որպեսզի այս ստերը հայտնաբերեք, լրագրողներ ուղարկեք, թող գան ստուգենք, ճշտենք, եթե նրանք ստում են, որ ոչինչ չեն արել այս թաղամասում, նախ նրանց պարտադրել, որ այս հարցերը լուծենք, եւ 2-րդըՙ նրանց ենթարկել խիստ պատասխանատվության: Նրանք այսպես շարունակ կխաբեն, կստեն, ոչինչ չեն անի: Այս ծրագիրը Հանրապետականների ծրագիրն է, միշտ խաբել. ժողովուրդը մնացել է բարդ վիճակի մեջ:

Ես հուսով եմ, որ այս հարցը կլուծեք:

Հարգանքովՙ

Խմբ. կողմից.- Հարգելի հայրենակից, դժբախտաբար մեր թերթն ի վիճակի չէ թղթակից ուղարկել հեռավոր վայրեր: Բացի այդՙ մեր թերթը չի կարող հարցեր լուծել, այլ միայնՙ հրապարակել Ձեր բողոքը, ինչը եւ անում ենք: Եվս մեկ բանՙ Դուք դեռեւս չգիտե՞ք, որ Հանրապետականներն արդեն երկու տարուց ի վեր իշխանություն չունեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 13-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ