RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


2019 թ. հոկտեմբերին ToTo-ն ՝՝Ազգ՝՝ շաբաթաթերթում առաջարկել էր 10 միլիոն ծառ տնկելու փոխարեն, տնկել մեկը, բայց շատ հզոր:

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#009, 2020-03-06 > #010, 2020-03-13 > #011, 2020-03-20 > #013, 2020-05-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 20-03-2020



Տեղադրվել է` 2020-03-19 22:53:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 3803, Տպվել է` 324, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«21-ՐԴ ԴԱՐԸ ԴԱՐՁՆԵԼՈՒ ԵՆՔ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԱՐ»

Հ.ՉԱՔՐՅԱՆ

Հայտարարեց Էրդողանը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին նվիրված խորհրդածողովում

Այդ խորհրդաժողովը մարտի 18-ին հրավիրվեց Թուրքիայի նախագահի ոչ թե 1150 սենյականոց նոր նստավայրում, այլ հինՙ Չանքայա պալատում: Սա մարտի 11-ից, այսինքն երկրում վիրուսի հայտնաբերումից ի վեր օրական գոնե երկու ելույթ ունեցող Էրդողանիՙ այդ հարցին առնչվող առաջին ելույթն էր, ինչը տարօրինակ թվաց թուրք մեկնաբաններին: Հարկ է սակայն հիշել, որ փետրվարի 27-ին Իդլիբում 34 թուրք զինծառայողի սպանությունից հետո Էրդողանը, թեեւ ոչ թե մեկ շաբաթ, ինչպես վիրուսի պարագայում, այլ 36 ժամ լռություն այնուամենայնիվ պահպանել էր, վերջում ցավակցելու փոխարեն ասելով. «Ի վերջո դատարկ չի մնալու նահատակների բլուրը»: Նահատակների բլուրը այն առնչությունն ունի ցավակցության հետ, ինչ 21-րդ դարը Թուրքիայի դար դարձնելը կորոնավիրուսի հետ:

Բայց ինչո՞ւ: Հարցի պատասխանը հավանաբար գիտեն Էրդողանն ու քծնելու նկատառումով Էրդողանին տեղի-անտեղի «համաշխարհային առաջնորդ» հորջորջող կուսակիցները, մոռանալով, ըստ երեւույթին, Դոնալդ Թրամփի նոկտեմբերի 9-ի նամակի մասին: Նամակում ԱՄՆ նախագահը գրել էր «համաշխարհային առաջնորդին». «Ապուշություն մի արա, դու մեծ մարդ չես, քեզ մեծ մարդու տեղ մի դիր, դե լավ, ես քեզ հետո կզանգեմ»: Համենայն դեպս, նախքան խորհրդաժողովը հեռուստատեսությամբ հանդես եկավ առողջապահության նախարար Ֆահրեթդին Քոջան, ասաց որ հայտնաբերվել է եւս 93 վարակված, այսպիսով վարակվածների թիվը Թուրքիայիմ հասել է 201-ի, իսկ մահցածներինըՙ 2-ի: Այդ ընթացքում ԱՄՆ-ի դեսպանատունը տեղեկացրեց, որ Թուրքիայում դադարեցնում է հյուպատոսական ծառայությունները, ելնելով երկրում կորոնավիրուսի տարածումից»:

Ինչ վերաբերում է Էրդողանին, ապա նա մամուլի ասուլիսով անդրադարձավ խորհրդաժողովի աշխատանքներին, նշեց, որ այնտեղ քննարկվել Թուրքիայի տնտեսությանն ու երկրի սոցիալական իրավիճակին առնչվող բազմաթիվ հարցեր, ապա ընդգծեց համաճարակներին արագ արձագանքելու կարեւորությունն ու պատմեց կորոնավիրուսի տարածման դեմ գործադրվող կանխազգուշական միջոցների մասին: Վերջում Էրդողանը մատնանշեց, որ իրենք վիրուսի դեմ պայքարի առումով շատ շատ առաջ են եվրոպական երկրներից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ