RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-19 19:20:47Պուտինն ասաց, թե ինչու ՌԴ-ն ստեղծեց հիպերձայնային զենք
2020-09-19 19:18:30ՀՀ կառավարությունը վարձել է 97 ամյա նախկին սենատոր Բոբ Դոուլին
2020-09-19 17:49:34Օ՜, Լեդի Գագա, “փառք ու պատիվ” քեզ, որ հաճեցիր հայացք նետել Փարաջանովին
2020-09-19 15:41:20Հրդեհ բնակարանում․ կա տուժած
2020-09-19 15:40:23Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում
#009, 2020-03-06 > #010, 2020-03-13 > #011, 2020-03-20 > #013, 2020-05-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 20-03-2020



Տեղադրվել է` 2020-03-19 22:53:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 3762, Տպվել է` 323, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ԲԱՆԱԿԸ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ Է ՊՍԱԿԱՎԱՐԱԿԱՅԻՆ (ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ) ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃՆՇԵԼՈՒՆ

ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Իտալիայի ամենատարբեր շրջաններում գտնվող 27 բանտերում խռովություններ են սկսվել կորոնավիրուսի համաճարակի եւ համավարակի կապակցությամբ: Մասնավորապես խռովություններ, մասսայական անկարգություններ, ավերածություններ, ջարդարարական գործողություններ իրականացվում են Սիցիլիայի Պալերմո եւ Պոլեջիալե քաղաքներում:

Իսկ առաջին եւ ամենամեծ խռովությունը տեղի ունեցավ Իտալիայի հյուսիսումՙ Մոդենա քաղաքի բանտում: Կալանավորները ավերեցին բանտի մի քանի մասնաշենքեր, հրդեհեցին բանտախցեր, իսկ բանտարկյալների մի մասին հաջողվեց փախուստի դիմել եւ կալանավայրի պատերից դուրս հայտնվել: Ճիշտ է, պաշտոնական ատյանները հայտարարեցին, որ փախուստի դիմած անձինք կրկին կալանավորված են: Հայտնվեց նաեւ, որ խռովությունը ճնշելիս սպանվել են երեք բանտարկյալներ, եւս երեքը մահացան խոցավերքերից այլ կալանավայրեր տեղափոխելուց հետո:

Կալանավորների մեծաքանակ փախուստ էր տեղի ունեցել նաեւ Իտալիայի հարավ-արեւելքում տեղաբաշխված Ֆուջա քաղաքի կալանավայրում: Այստեղ փախստական կալանավորների եւ կարաբիներների միջեւ լուրջ բախումներ են տեղի ունեցել: Որոշ դեպքերում ուժայինները նույնիսկ կրակ են բացելՙ մահացու հարվածներ հասցնելու նպատակով: Զոհեր կան ինչպես կալանավորների, այնպես էլ ուժայինների մեջ: Փախուստի դիմածների թիվը անցնում է 40-ից: Ֆուջա քաղաքում կարգուկանոն հաստատված չէ մինչ այսօր: Քաղաքում շուրջօրյա պարեկություն են իրականացնում կարաբիներները, ինչպես նաեւ այլ քաղաքներից գործուղված ոստիկանները:

Մարտի սկզբից Իտալիայում բռնկվեց կորոնավիրուսային համաճարակը: Վարակակիրների թիվը գրեթե մեկ տասնյակ հազարի է հասել, մի քանի հարյուր հոգի արդեն մահացել են:

Իտալիայի վարչապետըՙ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել է համազգային կարանտին: Տեղաշարժերը երկրով մեկ սահմանափակվել են, փակվել են ուսումնական հաստատություննները, մշակութային կենտրոնները: Իտալացիները չեն այցելում ռեստորաններ եւ մշակութային կենտրոններ, դա դժվար է ակտիվ կյանքին ընտելացած ժողովրդի համար: Նրանք կենացներ են խմում հեռախոսներով եւ երգում են պատշգամբներում: Ե՛վ վիշտ է, ե՛ւ ուրախություն:

Սակայն մի բան ակնհայտ է, ավելի լավ է երգել պատշգամբում, քան թե նախօրոք իմանալ հիվանդության մասին եւ տոնախմբությունների մասնակցել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ