RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#500, 2020-04-07 > #501, 2020-04-08 > #502, 2020-04-09 > #503, 2020-04-10 > #504, 2020-04-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #502, 09-04-2020



Տեղադրվել է` 2020-04-09 21:43:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 1485, Տպվել է` 49, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ

ՍՏԵՓԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Կորոնավիրուսն առայժմ քաղաքական գործընթացները մակերեսից հատակ է իջեցրել: Սակայն տարբեր գործիչների ֆեյսբուքյան գրառումները վկայում են այնտեղ կատարվող ակտիվ շարժերի մասին, որոնք ջրի երես դուրս կգան արտակարգ դրության ռեժիմը հանելուց հետո անմիջապես: Նկատվում է, որ բոլորն ատամները սրածՙ սպասում են դրան, քանի որ դիրքավորվելու, թիրախները ճշտելու ժամանակ ունեցան բոլորը: Բոլորը, բացի իշխանությունից, որը կորոնավիրուսի դեմ անհավասար պայքարում ուղղակի ուժասպառ է լինում: Այս իմաստով պատահական համարել չի կարելի նաեւ Լեւոն Տեր- Պետրոսյանիՙ իշխանությանը սատարելու եւ մյուս բոլոր գործընթացները սառեցնելու ուղերձը, որն ավելի խոր հայացքով զննելու պարագայում այլ մտքեր է ծնում առ այն, որ դա պարզապես կարող է հայտ լինելՙ իր քաղաքական ներկայությունը հիշեցնելու վերաբերյալ, ինչպես որ պարբերաբար նա արել է: Եթե հիշենք Նիկոլ Փաշինյանի մի շարք հայտարարություններըՙՏեր -Պետրոսյանից սահմանազատվելու ենթատեքստով, ապա կարելի է ասել, որ այս ուղերձն իշխանությանն օգնելու խնդիր ամենեւին էլ չի լուծում, եթե չասենքՙ ընդհակառակը: Բայց լուծում է քաղաքական հայտի եւ միգուգե այլ հարաբերությունների թարմացման խնդիր: Հիշենքՙ ավելի վաղ Սերժ Սարգսյանն այցելել էր Տեր- Պետրոսյանին:

Հիշենք նաեւ, որ Արցախի նախագահի ընտրություններում առավել ձայներ ստացած Արայիկ Հարությունյանին հակված է սատարել եւ Փաշինյանը, եւ Սերժ Սարգսյանը, իսկ Վիտալի Բալասանյանին անթաքույց պաշտպանում էր Ռոբերտ Քոչարյանի շրջապատը: Այսինքն Արցախում, որը կարելի համարել քաղաքական լաբորատորիա, առայժմ նախկին քաղաքական եռանկյունուց միայն մի կողմն է պարտվել: Ճիշտ էՙ Փաշինյանի պահվածքի համար միգուցե շարժառիթ է Արցախում լարում թույլ չտալու ձգտումը, որը բոլոր դեպքերում վեր պիտի լինի քաղաքական շահիցՙ անվտանգային նկատառումներով: Այնպես որՙ Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլն էլ քաղաքական գործընթացների մեջ դիտարկելովՙ պետք է սպասել, որ բոլոր մյուս գործիչները դրանից հետո, կորոնավիրուսով տնտեսական ու սոցիալական վատթարացման իրենց դաշնակցի օգնությամբ, սպասում են հետկորոնավիրուսային հարձակման իշխանության վրա:

Որքան էլ ուզում է վարչապետն իր էջում գրառում անի, թէ 2018 թվականից ի վեր Հայաստանի բյուջեի եկամուտներն ավելացել են 1 մլրդ 100 մլն դոլարով։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #502, 09-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ