RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-08 00:01:18Բռնկվեց գազատար Ադրբեջանում
2020-08-07 22:15:33Օրենքը գերակա է (տեսանյութ)
2020-08-07 21:59:27Աֆրիկայում COVID-19-ի դեպքերը գերազանցեցին 1 միլիոն ցուցանիշը
2020-08-07 15:30:43Վարչապետի մոտ քննարկվել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագիծը
2020-08-07 14:30:37Բեյրութի պայթյունը (տեսանյութ)
#013, 2020-05-08 > #014, 2020-05-15 > #015, 2020-05-22 > #016, 2020-05-30 > #017, 2020-06-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 22-05-2020



Տեղադրվել է` 2020-05-21 21:45:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 2669, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԵՎԱՆՑԻ ՈՒՍԱՆՈՂԸՙ ԱԹԵՆՔՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԴԱՓՆԵԿԻՐ

Ա. Բ.

Սեւան Ղարիբյանը , որն ուսանում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնի 4-րդ կուրսում (Վարդան Աճեմյանի դասարան) դափնեկիր է դարձել վերջերս Աթենքում «An Art Artistry» կազմակերպության անցկացրած «Ժամանակակից դաշնամուրը» միջազգային ստեղծագործական մրցույթում: Նա հաղթող է ճանաչվել դաշնամուրի համար գրված «Երեք փերիներ» ստեղծագործության համար: Մրցույթին հայտ էին ներկայացրել 37 կոմպոզիտոր 20 երկրից: Որպես մրցանակ ժյուրիի կազմում ընդգրկված դաշնակահարները կատարելու են Ղարիբյանի ստեղծագործությունը, որի տեսաձայնագրությունը թողարկվելու է «An Art Artistry»-ի թվային հարթակներում: Սեւան Ղարիբյանի մասին պատմող էջն արդեն տեղադրվել է աթենյան մշակութային կենտրոնի կայքում` an-art.com/en/portfolio/segha/:

Մինչ այդ, փետրվարին, ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Օսթին քաղաքում կայացած «Գոլդեն Հորնեթ 21-րդ դարի կոմպոզիտորների լաբորատորիայի» լարային քառյակի VI միջազգային կոմպոզիտորական մրցույթում 200 հայտի մեջ եզրափակիչ փուլ է հասել Ղարիբյանիՙ լարային քառյակի համար գրված «Մայրիներ» ստեղծագործությունը: Մրցանակն ամերիկյան «Ինվոք» լարային քառյակի կատարմամբ բարձրակարգ ձայնագրությունն ու սկավառակի թողարկումն է, ինչպես նաեւ տարածումը թվային հարթակներում:

Սեւան Ղարիբյանը լիբանանահայ հոր եւ հայաստանցի մոր զավակ է: Նախնական մասնագիտական կրթությունն ստացել է Երեւանի Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում եւ Բեյրութի Համազգայինի Կանաչյանի անվան եւ Բախի անվան երաժշտական դպրոցներում: Նա նաեւ գրում է բանաստեղծություններ, ինչպես արեւելահայերեն ու արեւմտահայերեն, այնպես էլ անգլերեն եւ ֆրանսերեն: Զուգահեռ սովորում է նաեւ Լոնդոնի համալսարանի կառավարման եւ թվային նորարարության բաժնում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 22-05-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ