RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ХАЙРЕНИК

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#013, 2020-05-08 > #014, 2020-05-15 > #015, 2020-05-22 > #016, 2020-05-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 22-05-2020



Տեղադրվել է` 2020-05-21 21:45:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1096, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԶԱՐԱՔՈԼՈՒՆ ԴԱՐՁՅԱԼ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ

Հ.Ծ.

Գերմանական «Դոյչե վելլե» լրատվամիջոցի թուրքական ծառայությունը տեղեկացնում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի փաստաբանը քրեական հայց-բողոք է ներկայացրել լրագրող Ռագիպ Զարաքոլուի դեմ, այն բանի համար, որ նա իր հոդվածով «զինվորական հեղաշրջման» կոչ է անում:

Զարաքոլուի «Անհաջողութունից խուսափում չկա» վերնագրով հոդվածը, որ հրատարակվել է «Էվրենսել» թերթում եւ «Արտի Գերչեք» կայքում, նախագահ Էրդողանին համեմատում էր նախկին վարչապետ Ադնան Մենդերեսի հետ, որին զինվորական խունդան կախաղան բարձրացրեց 1960-ին:

Դատախազին ուղղված խնդրագրում Էրդողանը նշել է, որ Զարաքոլուն բացահայտորեն սպառնում է իրեն զինվորական հեղաշրջմամբ եւ մահապատժով: Նա կոչ է արել սահմանադրական կարգը խախտելու եւ նախագահի անվտանգության դեմ ուղղված հոդվածներով հետաքննություն սկսել ինչպես Զարաքոլուի, այնպես էլ թերթի եւ կայքի դեմ:

Իր պատասխան հայտարարության մեջ Զարաքոլուն հակադարձել է, ասելով, որ իր հոդվածն ընդհանրապես դեմ է զինվորական հեղաշրջումներին եւ ինքն ամբողջ կյանքում պայքարել է դրանց դեմ: «Անբացատրելի է, թե ինչպես են սխալ մեկնաբանել հոդվածս», ասել է նա, ավելացնելով, որ նրան ճնշել են եւ սպառնացել ինչպես 1971, այնպես էլ 1980 թվականներին: «Ինձ նաեւ սպառնացին Հրանտ Դինքի հետ միասինՙ 2006-ին: Դրանք այն շրջանակի մարդիկ էին, որոնք այսօր կառավարության սյուներն են համարվում», նշել է մադու իրավունքների պաշտպանը:

Ավելացնենք, որ 2008-ին Զարաքոլուին դատապարտեցին 5 ամսվա բանտարկության (որ հետագայում փոխարինվեց տուգանքով) Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:

Թուրքիան աշխարհում ճանաչված է որպես ամենամեծ թվով լրագրողներ բանտարկող երկիր: Ավելի քան 100 լրագրող ներկայիս գտնվում է բանտում կամ նախադատական կալանքում:

«Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության 2020-ին հրապարակած «Համաշխարհային լրատվության ազատության ցուցակում» Թուրքիան 180 երկրների շարքում գրավում է 154-րդ հորիզոնականը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 22-05-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ