RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
2020-09-25 19:59:59ՍԴ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է մինչև երկուշաբթի
#013, 2020-05-08 > #014, 2020-05-15 > #015, 2020-05-22 > #016, 2020-05-30 > #017, 2020-06-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 22-05-2020



ՎԱՐԱԿԱԲԱՆ

Տեղադրվել է` 2020-05-21 21:45:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 2334, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԹՈՒՅԼ Է ՏԱԼԻՍ ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ՕԴԱԿԱԹԻԼԱՅԻՆ, ԲԱՅՑ ՈՉ ԱԵՐՈԶՈԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՎԻՐՈՒՍԻՑ»

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Կորոնավիրուսի ԴՆԹ-նՙ վարակակրից ավելի քան 2 մետր հեռու

Ավելի ու ավելի շատ տեղեկություններ են հայտնվում այն մասին, որ Sars-CoV-2-ը փակ տարածքների օդում մնում է կախված վիճակում: Թեեւ տարածություն պահպանելն օգնում է պաշտպանվել օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակից, այն անարդյունավետ է փոխանցման վերոհիշյալ եղանակի դեպքում, գրում է գերմանական Suddeutsche Zeitung թերթը:

Սկզբում հիվանդացավ երգչախմբի մասնակիցներից մեկը, իսկ հետոՙ ամբողջ երգչախումբը: Խոսքը Skagit Valley Chorale երգչախմբի մասին է, որի անդամները փորձի համար հավաքվել էին մայիսի 10-ին: Այն, որ վիրուսը նման արագությամբ տարածվեց ընդամենը մեկ փորձի ժամանակ, փորձագետներից շատերի կարծիքով ցույց է տալիս Sars-CoV-2-ի առավել տհաճ գիծը. նրանք ենթադրում են, որ կորոնավիրուսը կարող է տարածվել ոչ միայն հազի, փռշտոցի եւ թքի միջոցով, այսինքն օդակաթիլային ճանապարհով: Կան վիրուս պարունակող հեղուկի փոքրագույն մասնիկներ, որոնք օդում հայտնվում են սովորական շնչառության ժամանակ, խոսելիս (առավել եւս երգելիս) եւ երկար ժամանակ մնում են օդում, ասել է բեռլինցի փորձագետ Քրիստիան Դրոստենը Suddeutsche Zeitung-ի թղթակցի հետ զրուցելիս:

Նա նաեւ նշել է Հոնկոնգում կատարված հետազոտության տվյալները, որտեղ մարդկանց արտազատած վիրուսների կեսը եղել են աերոզոլների տեսքով: «Եթե հաստատվի, որ վիրուսը կարող է փոխանցվել աերոզոլային ճանապարհով, ապա դա կփոխի ձեռնարկվող պաշտպանիչ միջոցները: Քանզի հեռավորության պահպանումը թույլ է տալիս պաշտպանվել օդակաթիլային, բայց ոչ աերոզոլային ճանապարհով փոխանցվող վիրուսից: Քանի որ աերոզոլային մասնիկների տրամագիծը 5 միկրոմետր է, դրանք երկար մնում են օդում: Իսկ ավելի մեծ մասնիկները իրենց հերթին նստում են իրենց աղբյուրը դարձած մարդու շուրջը, եւ այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում պահպանել 1,5-2 մետր հեռավորություն»:

Մոնտանա նահանգի համալսաանի գիտնականները դեռ մարտի կեսերին New England Journal of Medicine հանդեսի հրապարակման մեջ հայտնել էին, որ Sars-CoV-2-ը երկար ժամանակ պահպանվում է հեղուկի փոքրագույն կաթիլների մեջ: Լաբորատոր փորձարկումների համար հետազոտողները աերոզոլ էին ստեղծել վիրուսով սաստիկ վարակված հեղուկի կաթիլներից: Տվյալ գիտափորձը թեեւ այնքան էլ հատկանշական չէ մարդկանց միջավայրում վիրուսի փոխանցումը ցուցադրելու համար, սակայն մասնիկները օդում մնում էին երեք ժամ, եւ հենց այդքան ժամանակ էլ վարակիչ էին:

Աերոզոլային փոխանցման մեկ այլ ապացույց է հետեւյալը: Սինգապուրի, ինչպես նաեւ Նեբրասկա նահանգի գիտնականները վիրուսի ԴՆԹ-ով աերոզոլներ են հայտնաբերել այն փակ տարածքների օդում, որտեղ կային Covid-19-ով հիվանդներ, ըստ որումՙ նրանցից ավելի քան 2 մետր հեռավորության վրա:

Այն փաստը, որ կորոնավիրուսը կարող է օդում կախված վիճակում մնալ, արդեն ցույց էր տվել 2003 թվականին հիվանդության բռնկումը Հոնկոնգի Amoy Gardens բնակելի համալիրում: Այն ժամանակ վարակվել էր 300 մարդ, այդ թվում նրանք, ովքեր ապրում էին վարակակիրների վերեւի հարկերի բնակարաններում:

Վիրուսի աերոզոլային փոխանցման հարցը կարեւոր է, քանի որ դրա վրա կարող են հիմնվել մարդկանց փոխազդեցությանը վերաբերող հանձնարարականները: Հեռավորության պահպանումը առաջվա պես վիրուսի օդակաթիլային փոխանցումից պաշտպանվելու լավ միջոց է: Աերոզոլների դեպքում օգնում են թարմ օդը եւ դրա տեղաշարժերը, քանի որ օդի հոսքերը քշում են վիրուսը եւ նոսրացնում աերոզոլը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 22-05-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ