RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#014, 2020-05-15 > #015, 2020-05-22 > #016, 2020-05-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 30-05-2020



Տեղադրվել է` 2020-05-29 23:07:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 2011, Տպվել է` 105, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ԵՎ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԵԾ ԽԱՂԸ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Գերմանական Der Spiegel շաբաթահանդեսի հոդվածագիր Դորտմուդի Տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Հենրիկ Մյուլլերը նշում է, որ ներկայումս տեղի է ունենում երկու խոշոր համաշխարհային մրցակցություն: Թե ո՞ր երկիրն ունի կորոնավիրուսի զսպման լավագույն ռազմավարությունը եւ թե ո՞ր տնտեսությունը հաջողությամբ դուրս կգա Երկրորդ աշխարհամարտից ի վեր ամենախոր հետընթացից: Ջոն Հոպկինսի համալսարանը ամեն օր հրապարակում է համաշխարհային տնտեսության տեղեկագիր:

Այդ տվյալների համաձայն, Չինաստանը գլխավոր հաղթողներից մեկն է: Անցյալ շաբաթավերջին այնտեղ արձանագրված մահերի թիվը տարածքով շատ ավելի փոքր Նիդերլանդներից պակաս էր:

Թվերից դատելովՙ իրավիճակը հաջողությամբ հաղթահարում է նաեւ Ռուսաստանը: Այդ երկրում վարակվածների թիվը թեեւ մեծ է, մահացությունը կազմում է ընդամենը 1%: Դա կլիներ տպավորիչ հաջողություն (Գերմանիայում մահացության ցուցանիշը 4,5% է): Պուտինը ներկայանում է որպես օրինակելի առաջնորդ, որը տեսակոնֆերանսների միջոցով տնօրինում է երկրի ճակատագիրը:

Վարակակիրների ամենամեծ թիվն ունեցող ԱՄՆ-ում մահացության ցուցանիշը կազմում է մոտավորապես 6%: Դա զգալիորեն պակաս է, քան արեւմտաեվրոպական որոշ երկրներում: Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում եւ Իսպանիայում այն կազմում է 12-16%:

Իսկ համավարակի սկզբնական շրջանում հակասական որոշումներ ընդունած Թրամփը պոպուլիստական դիրք է բռնել, իր գործընկերներից շատերին համարում է թշնամիներՙ սկսած Չինաստանից, Բարաք Օբամայից եւ վերջացրած առանձին նահանգներով, նշում է Մյուլլերը:

Համընդհանուր մրցակցության հաջորդ փուլում խոսք կլինի այն մասին, թե ով ավելի շուտ կվերականգնի տնտեսությունը եւ թե երկրները որքանով ուժեղ դուրս կգան ճգնաժամից:

Չինաստանի արդյունաբերական արտադրությանը վերաբերող ապրիլյան առաջին տվյալները վերստին ցույց տվեցին մեծ աճ սահմանափակիչ միջոցառումներից հետո: Թեեւ արտերկրում իրացման կարեւորագույն շուկաները փակ են վիրուսի պատճառով:

Վերջին հաշվով, հարաբերական իմաստով, հաղթողներից մեկը կարող է լինել Գերմանիան: Գերմանիայում, ինչպես Հարավային Կորեայում, համավարակի կառավարումը միջազգային ասպարեզում համարվում է օրինակելի: Գերմանիայի տնտեսության վերականգնմանն ուղղված արագ ու վճռական միջոցառումները նույնպես համարվում են արդյունավետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 30-05-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ